Լիլիա Չիլինգարյան

բժշկուհի

Լիլիա Արտաշեսի Չիլինգարյան (դեկտեմբերի 12, 1941(1941-12-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 14, 2018(2018-08-14)[2]), բժշկուհի, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Ռուսաստանի Բնագիտական գիտությունների ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (1999)։

Լիլիա Չիլինգարյան
Ծնվել էդեկտեմբերի 12, 1941(1941-12-12)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 14, 2018(2018-08-14)[2] (76 տարեկան)
Քաղաքացիությունհայ
Մասնագիտությունբժիշկ, դոցենտ և պրոֆեսոր
Գիտական աստիճանԿենսաբանական գիտությունների թեկնածու
ԶավակներԱրմեն Մուրադյան

Բժիշկ Արմեն Մուրադյանի մայրը։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1941 թվականին Երևան քաղաքում։ Հայր՝ Արտաշես Չիլինգարյանը մահացել է Լիլիայի ծնվելուց երկու օր անց, մայրը՝ Մելիտա Բաղդասարյանը եղել է վիրաբույժ[3]։ 1958 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը, որից հետո ուսումը շարունակել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում և 1964 թվականին գերազանցությամբ ավարտել այն։ 1964-1968 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնի ասպիրանտ։

1975 թվականին գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ նախարարների խորհրդին կից պետական պատենտաբանության և հայտնագործությունների ղեկավար, ինժեներա-տեխնիկական, գիտական աշխատողների որակավորման բարձրագույն կուրսերը։ 2002 թվականին հատուկ դասընթացներ է անցել ՀՀ Ամերիկյան համալսարանում։

1983-1987 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի «Նյութափոխանակության պաթոքիմիայի» գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, որից հետո՝ մինչև 1994 թվականը կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ։ 1994-2009 թվականներին եղել է բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ։

Ռուսաստանի Բնագիտական գիտությունների ակադեմիայի կողմից 1999 թվականին Լիլիա Չիլինգարյանին շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում[3]։

Պարգևներ խմբագրել

  • Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդին կից Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության պետական կոմիտեի պատվոգիր՝ լավագույն ուսանողական աշխատանքի համար (1964)։
  • Գիտության վաստակավոր գործիչ՝ Ա. Իսահակյանի անվան մրցանակ։
  • Երևանի պետական բժշկական ինստիտուտի ոսկե մեդալ համալսարանի 70-ամյակի կապակցությամբ։
  • Երևանի պետական բժշկական ինստիտուտի ոսկե մեդալ համալսարանի 90-ամյակի կապակցությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Чилингарян Лилия Арташесовна
  2. 2,0 2,1 2,2 Կյանքից հեռացել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի մայրը
  3. 3,0 3,1 www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել