Լիզա Վիկարի (անգլ.՝ Lisa Vicari, փետրվարի 11, 1997(1997-02-11)[1], Մյունխեն, Գերմանիա[2][2]), գերմանացի դերասանուհի։ Հայտնի է դարձել Նեթֆլիքսի «Խավար» հեռուստասերիալում Մարթա Նիլսենի և Նեթֆլիքսի «Իզի և Օսսի» ֆիլմում Իզիի դերերով։

Լիզա Վիկարի
գերմ.՝ Lisa Vicari
Ծնվել էփետրվարի 11, 1997(1997-02-11)[1] (27 տարեկան)
ԾննդավայրՄյունխեն, Գերմանիա[2][2]
Քաղաքացիություն Գերմանիա[2]
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Վիկարին ծնվել է 1997 թվականին Մյունխենում՝ բժիշկների ընտանիքում[3][4]։ 10 տարեկան հասակում նա մասնակցել է իմպրովիզացիոն թատրոնի դասընթացներին և դրանից կարճ ժամանակ անց նկարահանվել է իր առաջին կարճամետրաժ «Tunnelblicke» ֆիլմում։ 2010 թվականին նկարահանվել է մանկական «Hanni & Nanni» ֆիլմում։ Հաջորդ տարի պոստապոկալիպտիկ «Դժոխք» ֆիլմում խաղացել է Լեոնիի դերը։ 2017 թվականին Վիկարին գլխավոր դերում նկարահանվել է Խալեդ Քիսարի «Լունա» ֆիլմում, որում նա մարմնավորում է դեռահասի, որի հայրը գաղտնի ռուս գործակալ է և որի ընտանիքը ոչնչացվում է նրա աչքի առաջ[4]։ 2017 թվականից մինչև 2020 թվականը Նեթֆլիքսի գիտաֆանտաստիկ «Խավար» հեռուստասերիալում նա մարմնավորել է Մարթա Նիլսենին, որը Յոնասի սիրելին էր և անհետ կորած Միքելի քույրը[5]։ Վիկարին Պոտսդամում սովորում է մեդիա գիտություն[4]։

2020 թվականին Նեթֆլիքսի գերմանական առաջին ֆիլմերից մեկում՝ «Իզի և Օսսի» ռոմանտիկ կատակերգությունում, Վիկարին խաղացել է Իզիի՝ միլիարդատիրոջ դստեր դերը[6][7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ
Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2009 Tunnelblicke կարճամետրաժ ֆիլմ
2010 «Վիկի Ֆիքի» կարճամետրաժ ֆիլմ
2010 «Հաննի և Նաննի» Սյուզե
2011 «Դժոխք» Լեոնի
2011 «Բրունոյի նման մեկը» Մարեն
2014 Doktorspiele Լիլի
2017 «Լունա» Լունա
2017 Einmal bitte alles Միք
2018 «Լողորդ» Անթեա
2020 «Իզի և Օսսի» Իզի
Հեռուստատեսություն
Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2011 «Եվ դեռ սիրում ենք» Տեսսա հեռուստատեսային ֆիլմ
2013 «Կասկածի տակ» Նադին Շմոլցեր Ohne Vergebung սերիա
2014 «Ղեկավարը» Վանեսսա Ուիլսքի Tod eines Lehrers սերիա
2016 «SOKO Մյունխեն» Ջեննի Զայբեր Das Halstuch սերիա
2017 Zwei Sturköpfe im Dreivierteltakt Սոֆի Գրիմ Հեռուստատեսային ֆիլմ
Հայտնի է նաև որպես Zwei Tänzer für Isolde
2017 «Հանցագործության վայր» Յասնա Նեմեք Amour fou սերիա
2017–2020 «Խավար» Մարթա Նիլսեն Հիմնական դեր
TBA «Ջանգո» Սառա

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • «Դժոխք» ֆիլմում Լեոնիի դերի համար New Faces Awards մրցանակ՝ որպես «Լավագույն երիտասարդ տաղանդ» (2011)[8]։
  • Մյունխենի կինոփառատոնի Young German Cinema Award մրցանակի առաջադրում՝ «Լունա» ֆիլմում իր դերի համար (2017)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Deutsche Nationalbibliothek Record #1061676013 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Dettke, Julia (2020 թ․ հունիսի 30). «Wie wird man das deutsche Netflix-Gesicht?». Frankfurter Allgemeine Zeitung (German). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 Blochl, Bernhard (2018 թ․ փետրվարի 16). «Mit 21 schon fast Cate Blanchett». Suddeutsche Zeitung (German). Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Tsoumbakos, Rachel (2019 թ․ հունիսի 26). «'Dark' Season 3: Filming Commences And Fans Predict The Premiere Date». Inquisitr. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  6. «That's a wrap on Isi & Ossi». Cineuropa. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  7. «BETONGOLD, ISI & OSSI and FREAKS are the first Netflix Original Films coming from Germany». Netflix Media Center (Press release). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  8. «La vendetta di Luna, ecco chi è la giovane protagonista del film» [Luna's revenge, that's who the young protagonist of the film is]. popcorntv.it (իտալերեն). 2019 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել