Լիզա Սի (լատին․՝ Lisa See, փետրվարի 18, 1955(1955-02-18)[1][2], Փարիզ[3]), ամերիկացի բանաստեղծուհի և պատմաբան, կենսագիր, հրապարակախոս և հասարակական գործիչ։

Լիզա Սի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1955(1955-02-18)[1][2] (69 տարեկան)
ԾննդավայրՓարիզ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼոյոլա Մերիմաունթի համալսարան
Մասնագիտությունգրող, վիպասան, լրագրող, ակնարկագիր և կենսագիր
Պարգևներ և
մրցանակներ
 Lisa See Վիքիպահեստում

Նրա հայրական կողմն ունի չինական ծագում[4], ինչն էլ նշանակալիորեն վճռել է նրա ճակատագիրը[5]։

2010 թվականին Լիզա Սիի «Աղջիկները Շանհայից» վեպն ընդգրկվել է «New York Times» թերթի բեսթսելլերների ցանկում։ «Աղջիկները Շանհայից» և «Ձյունե ծաղիկը և նվիրական հովհարը» վեպերը նշվել են Ասիա–խաղաղօվկիանոսյան ամերիկյան գրականության մրցանակի գրքերի պատվավոր ցուցակում։ Լիզա Սիի «Ծաղկային ցանց», «Ինտերյեր» և «Վիշապի ոսկորները» վեպերը մտնում են «Կարմիր արքայադուստրը» դետեկտիվ շարքի մեջ։ «Ձյունե ծաղիկը և նվիրական հովհարը» ու «Սիրահարված պիոնը» վեպերում պատմվում է համապատասխանաբար 19–րդ և 17 XIXև XVII դարերերի չինացի կանանց մասին։

«Աղջիկները Շանհայից» և «Երազներ Ջոյից» վեպերը նվիրված են եղել երկու չինացի քույրերին, որոնք գաղթել են ԱՄՆ և բախվել են 1950-ական թվականներին Ամերիկայում տիրող հակամունիստական հիստերիայի հետ[6]։ «Չինական տիկնիկներ» վեպը պատմվածք է արտիստների կյանքի մասին, որոնք հանդես են եկել 1930-40-ական թվականներին ԱՄՆ-ի չինական գիշերային ակումբներում։

«Համինգբերդ-լեյնով թեյի աղջիկը» վեպը չինացի մոր և դստեր մասին է, որը բաժանվել է խիստ ավանդույթների պատճառով, որտեղ 1990-2000 թվականներին նրանց պատմությունը միահյուսվել է պուեր թեյի ժողովրդականացման պատմությանը։

Լիզա Սիի առաջին վեպերը գրվել են մոր՝ Կարոլին Սիի և «Մոնիկա Հայլենդ» կեղծանվամբ Ջոն Էսպիի համահեղինակությամբ»[7]։ Այս շարքը ներառում է «Լոտոսի երկիրը», «Շանհայի ճանապարհ 110» և «Ողջույն Հարավային Կալիֆոռնիայից» երեք գրքերը։ Լիզա Սին նաև «Half and Half»-ի համար գրել Է «Հիշատակման ընթրիք» պատմությունը[8]։

Լիզա Սին 1973—2001 թվականների ընթացքում իր անձնական թղթերը հանձնել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[9]։

Կենսագրություն խմբագրել

Լիզա Սին ծնվել է 1955 թվականի փետրվարի 18-ին Փարիզում[10], սակայն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Լոս Անջելեսում, այդ թվում՝ դրա չինական թաղամասում[11]։ Նրա մայրը՝ Կարոլինա Սին, նույնպես եղել է բանաստեղծուհի։ Լիզան 1979 թվականին ավարտել է Լոյոլայի համալսարանը[12]։

1983-1996 թվականներին Լիզա Սին աշխատել է որպես «Publishers Weekly» թերթի թղթակից[13], ինչպես նաև հոդվածներ է գրել «Vogue», «Self» և «More» ամսագրերում։ Նա օպերայի համար գրել է լիբրետո, որի հիմքում եղել է նրա «Սառը լեռան վրա» գիրքը[14] և «Autry Museum» թանգարանում մասնակցել է ընտանեկան պատկերասրահի ստեղծմանը, որը նվիրված է եղել 1930-ական թվականների Լոս Անջելեսին, թե ինչպիսին է տեսելա այն նրա հայրը յոթ տարեկան հասակում։ Նրա «Սառը լեռան վրա՝ չինական ծագմամբ ամերիկացիների փորձը» ցուցահանդեսը տեղի է ունեցել «Autry Museum of Western Heritage»-ում[15] և Սմիթսոնյան ինստիտուտում[16]։ Լիզա Սին նաև հաճախ հանդես է եկել որպես խոսնակ և դասախոս։

Սին հոդվածներ է գրել և մասնակցել է Լոս Անջելեսի և նրա չինական թաղամասի պատմությանը նվիրված բոլոր տեսակի մշակութային միջոցառումներին։ 2001 թվականին չինական ծագմամբ ամերիկացիների կազմակերպությունը նրան անվանել է «Տարվա կին», իսկ 2003 թվականին չին-ամերիկյան թանգարանը նրան շնորհել է «Պատմության արարիչ» մրցանակը։ Լիզա Սին լիազորված է Լոս Անջելես քաղաքի կողմից[17]։

Էկրանավորում խմբագրել

2011 թվականին «Searchlight Pictures» կինոընկերությունը «Ձյունե ծաղիկը և նվիրական հովհարը» վեպի հիման վրա համանուն ֆիլմ է նկարահանել՝ Չոն Ջի Հյոնի, Լի Բինբինի և Հյու Ջեքմանի գլխավոր դերերում[18]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #121198839 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Lisa See: New York Times best-selling author — tribunedigital-sunsentinel». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  5. Xian Liu, «Lisa Lenine See.» In Asian American Novelists: A Bio-Bibliographical Critical Sourcebook. Ed. Emmanuel S. Nelson. Westport, CT: Greenwood Publishing Group, Inc. (2000), p. 323
  6. «Lisa See with Daniel Olivas» «The Elegant Variation» (10/03/07).
  7. «Clara Sturak, "The Last Man of Letters, UCLA Magazine, Spring 2001». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  8. O’Hearn, Claudine Chiawei, ed. Half and Half: Writers on Growing Up Biracial and Bicultural. See, Lisa. «The Funeral Banquest», pp. 125—138, Pantheon Books, 1998
  9. Lisa See Papers, 1973—2001. Collection Number 564). Department of Special Collections, Department of Special Collections, Charles E. Young Research Library, UCLA
  10. Xian Liu, p. 323
  11. Bookbrowse, «Author Biography»
  12. ««Biography», Barnes and Noble». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  13. Xian Liu, p. 324
  14. ««On Gold Mountain: An Opera»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  15. «On Gold Mountain: A Chinese American Experience — the Autry Museum of Western Heritage (2000—2001)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  16. «On Gold Mountain: A Chinese American Experience — the Smithsonian Institution (2001)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  17. «About the Author», Lisa See official web site Արխիվացված 2014-02-04 Wayback Machine
  18. «Snow Flower and the Secret Fan». Box Office Mojo. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.

Գրականություն խմբագրել

  • Fenby, Jonathan. Modern China. New York: HarperCollins Publishers (2008).
  • Gifford, Rob. China Road: A Journey into the Future of a Rising Power. New York: Random House Trade Paperbacks (2007).
  • Liu, Xian. «Lisa Lenine See». In Asian American Novelists: A Bio-Biblical Critical Sourcebook, pp. 323–331. Ed. Nelson, Emmanuel S. Westport, CT: Greenwood Publishing Group Inc. (2000).
  • Pan, Philip P. Out of Mao’s Shadow. New York: Simon and Schuster (2008).
  • See, Carolyn. Dreaming: Hard Luck and Good Times in America. Los Angeles: University of California Press (1996).

Արտաքին հղումներ խմբագրել

Официальный сайт Лизы Си — http://www.lisasee.com

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզա Սի» հոդվածին։