Լիելվարդե (լատիշ․՝ Lielvārde, գերմ.՝ Lennewarden), քաղաք Լատվիայի կենտրոնական մասում, վարչական կենտրոնը գտնվում է Լիելվարդեսկիի շրջանում։

Քաղաք
Լիելվարդե
լատիշ․՝ Lielvārde,
գերմ.՝ Lennewarden
Զինանշան

ԵրկիրԼատվիա Լատվիա
ԵնթարկումԵրկարամասային քաղաք
ՇրջանԼիելվարդեսկիի շրջան
Հիմնադրված է1992 թ.
Առաջին հիշատակում1201
Տվյալ կարգավիճակում1992 թվականից
Մակերես9,832[1] կմ²
Բնակչություն6791[2] մարդ (2011)
Խտություն690.7 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+371) 650
Փոստային ինդեքսLV-5070[3]
Փոստային դասիչLV-5070
Կոդ ATVK0741413[4]
Պաշտոնական կայքlielvarde.lv
Լիելվարդե (Լատվիա)##
Լիելվարդե (Լատվիա)

Գտնվում է Դաուգավա գետի աջ ափին։ 2011 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 6800 մարդ։ Մինչև 2009 թվականաը քաղաքը գտնվում էր Օգրենսկիի շրջանում։

Պատմություն

խմբագրել
 
Ամրոցի ավերակները

Տարածքը, որտեղ գտնվում է քաղաքը, նախքան գերմանական ցեղերի հայտնվելը քաղաքի համար պայքար էր ընթանում լիվամի և բալտամի ցեղերի միջև։ Լեննեվարդեն քաղաքատեղին պատմական աղբյուրներում հիշատակվում 1201 թվականին։ Հնագիտական պեղումները հայտնաբերել են բազմաթիվ նախապատմական արտեֆակտներ։ 1299 թվականին կառուցվել է քարե ամրոց։

1710 թվականին բնակչության մոտ 70 % -ը զոհվել է ժանտախտ հիվանդության հետևանքով։ 1861 թվականին քաղաքում կառուցվել է Ռիգո - Դվինսկայա երկաթգիծը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Լիելվարդե քաղաքը ավերվել է, սակայն հետո վերականգնվել։

Արդյունաբերություն

խմբագրել

Խորհրդային տարիներին քաղաքը հայտնի է եղել ամենատարածված տեսակի գարեջրով։ Այժմ, գարեջրատուն մասն է Սկանդինավյան արդյունաբերական «Royal Unibrew» խումբը։

Տրանսպորտ

խմբագրել

Երկաթուղային տրանսպորտ

խմբագրել

Քաղաքի միջով ընթանում է Ռիգա - Այզկրաուկլե երկաթուղային ճանապարհը։ Քաղաքի միջով ընթանում է Ռիգա - Մոսկվա երկաթուղին։ Երկաթուղային Լիելվարդե կայարանում դադարեցնել են բոլոր գնացքները, բացի միջազգային հաղորդագրության գնացքներից։

Ավտոմոբիլային տրանսպորտ

խմբագրել

Լիելվարդե քաղաքում գտնվում է 55 կմ երկարություն ունեցող Ռիգա - Դաուգավպիլս ճանապարհը։

Տեսարժան վայրեր

խմբագրել
 
Լիելվարդե քաղաքի Լյութերական եկեղեցին: Կառուցվել է 1747-1932 թվականներին:
  • Ամրոցի ավերակները
  • Անդրեյ Պումպուրաի թանգարանը
  • Լաչպլեսիսա քարերը
  • «Լիելվարդե» ազգային պարկը
  • Ռումբինյաս ջրվեժը (մոտ 1,8 մ բարձրության վրա, համանուն գետի վրա)
  • Լիելվարդե այգու քանդակները

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիելվարդե» հոդվածին։