Լիդիա Դևիս
Լիդիա Դևիս (անգլ.՝ Lydia Davis; հուլիսի 15, 1947[1], Նոտթհեմփտոն, Մասաչուսեթս, ԱՄՆ) — ամերիկացի գրող, առավել հայտնի է իր պատմվածքներով։ Բուքերյան միջազգային մրցույթի դափնեկիր 2013 թվականին[4]։ Դևիսը հայտնի է նաև որպես ֆրանսիական գրականության թարգմանչուհի, նա թարգմանել է անգլերեն Մարսել Պրուստի, ինչպես նաև Գուստավ Ֆլոբերի, Պիեր Ժան Ժուվի, Մորիս Բլանշոյի, Միշել Լեյրիսի, Միշել Ֆուկոյի, Միշել Բյուտորի ստեղծագործությունները։
Լիդիա Դևիս անգլ.՝ Lydia Davis | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 15, 1947[1] (77 տարեկան) |
Ծննդավայր | Նոտթհեմփտոն, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մասնագիտություն | լեզվաբան, թարգմանչուհի, գրող, համալսարանի դասախոս և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բերնարդ քոլեջ և The Putney School? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Օլբանիի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Պոլ Օստեր և Alan Cote? |
Զավակներ | Daniel Auster? |
Ներշնչվել է
|
Կենսագրություն
խմբագրելԼիդիա Դևիսը մեծացել է Սաութհեմփթոնում և Նյու Յորքում։ Որոշ ժամանակ նա ապրել է Ավստրիայում , հետո 3 տարով տեղափոխվել է Իռլանդիա, որից հետո հաստատվել է Ֆրանսիայում , որտեղ սկսել է թարգմանչի կարիերան ։ Սկզբում Դևիսը զբաղվում էր կինեմատոգրաֆիայի և գեղարվեստական պատկերասրահների համար թարգմանություններով, հետո անցավ գեղարվեստական թարգմանությունների։ Ամուսնացել է ամերիկացի գրող Պոլ Օստերի հետ։ Այդ ամուսնությունից նա ունեցավ Դենիել անունով որդուն։ Ամուսնալուծությունից հետո կրկին ամուսնացել է, այս անգամ նկարիչ Ալեն Կոուտի հետ, ումից ունեցավ Թեո որդուն։ Ապրում է Նյու Յորքում, որտեղ դասավանդում է գրական վարպետություն Օլբանի համալսարանում։
Հատընտիր
խմբագրել- The Thirteenth Woman and Other Stories, Living Hand. 1976.
- Sketches for a Life of Wassilly. Station Hill Press. 1981. ISBN 978-0-930794-45-3.
- Story and Other Stories. The Figures. 1985. ISBN 978-0-935724-17-2.
- Break It Down. Farrar Straus Giroux. 1986. ISBN 0-374-11653-9.
- The End of the Story. Farrar Straus & Giroux. 1994. ISBN 978-0-374-14831-7
- Almost No Memory. Farrar Straus & Giroux. 1997. ISBN 978-0-374-10281-4.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Blumberg N. Encyclopædia Britannica
- ↑ https://thebookerprizes.com/the-booker-library/authors/lydia-davis
- ↑ https://www.macfound.org/fellows/class-of-2003/lydia-davis
- ↑ Макс Степанов. «Краткость — сестра Букера». // gazeta.ru. Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.