Լիդիա Դիմկովսկա (մակեդոներեն՝ Лидија Димковска, օգոստոսի 11, 1971(1971-08-11)[1], Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի բանաստեղծուհի, գրող և թարգմանիչ։ Նշանակալի ազդեցություն է ունեցել 20-21-րդ դարերի սահմանագծի գրական մակեդոներենի լեզվական նորմերի վրա[3]։

Լիդիա Դիմկովսկա
մակեդոներեն՝ Лидија Димковска
Ծնվել էօգոստոսի 11, 1971(1971-08-11)[1] (52 տարեկան)
ԾննդավայրՍկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Մասնագիտությունվիպասան, բանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող
Քաղաքացիություն Հյուսիսային Մակեդոնիա
ԿրթությունԲուխարեստի համալսարան և Սկոպյեի համալսարան
Ժանրերարձակ
ԱշխատավայրUniversity of Nova Gorica? և Բուխարեստի համալսարան
Պարգևներ
 Lidija Dimkovska Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լիդիա Դիմկովսկան ծնվել է 1971 թվականի օգոստոսի 11-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում։ Համեմատական լեզվաբանություն է սովորել Սկոպյեի Կիրիլ և Միֆոդի սրբերի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ավելի ուշ Բուխարեստի համալսարանի բանասիրական ֆակուլտետում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան ռումինական գրականության բնագավառում։ Դրանից հետո կրթությունը շարունակել է Սլովենիայի Նովա Գորիցա քաղաքի համալսարանում։ Աշխատել է մշակույթի ու արվեստի հարցերին նվիրված «Блесок» ամսագրի քնարերգության բաժնում։ 1995 թվականից Մակեդոնիայի գրողների միության անդամ է։

Լիդիա Դիմկովսկան գրական գործունեությամբ զբաղվել սկսել է 1990-ական թվականների սկզբին՝ ճանաչում ձեռք բերելով առաջին հերթին իր այլաբանական ու քնարաէպիկական բանաստեղծություններով։ Հրատարակել է բանաստեղծությունների մի շարք ժողովածուներ՝ «Рожби од исток» (1992), «Огнот на буквите» (1994), «Կրծած եղունգներ» (մակեդոներեն՝ «Изгризани нокти», 1998), «Նոբելն ընդդեմ Նոբելի» (մակեդոներեն՝ «Нобел против Нобел», 2001)։ Ավելի ուշ իր ուժերն է փորձել արձակի բնագավառում՝ գրելով պոստմոդեռնիզմի տարրերով մի շարք ստեղծագործություններ։ Առավել հայտնի են նրա «Թաքնված տեսախցիկ» (մակեդոներեն՝ «Скриена камера») և «Պահեստի կյանք» (մակեդոներեն՝ «Резервен живот») վեպերը։ Կազմել է «Մադեդոնացի քսան երիտասարդ բանաստեղծներ» (մակեդոներեն՝ «Дваесет млади македонски поети», 2000) անթոլոգիան, որում ներառված են Մակեդոնիայի 20 լավագույն բանաստեղծերի ստեղծագործությունները։ 2016 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Սևով սպիտակի վրա» (մակեդոներեն՝ «Црно на бело») ժողովածուն[4]։

Լիդիա Դիմկովսկայի երկերն արժանացել են գրաքննադատների բարձր գնահատականին։ Իր առաջին ստեղծագործության համար նա ստացել է Ուսանողական միության մրցանակ։ 2009 թվականին նա արժանացել է Հուբերտ Բուրդայի մրցանակի, որ շնորհվում է Արևելյան Եվրոպայի երիտասարդ բանաստեղծներին։ «Թաքնված տեսախցիկ» վեպի համար Լիդիա Դիմկովսկային շնորհվել է Մակեդոնիայի գրողների միության Ստալ Պոպովի անվան մրցանակ։ Վեպը թարգմանվել է սլովեներեն, սլովակերեն, լեհերեն և բուլղարերեն։ Դիմկովսկայի երկրորդ՝ «Պահեստի կյանք» վեպը նույնպես արժանացել է Մակեդոնիայի գրողների միության Ստալ Պոպովի անվան մրցանակի, ինչպես նաև ստացել է Եվրոպական Միության գրական մրցանակ[5][6]։

Լիդիա Դիմկովսկայի pH Neutral History գիրքը, որ անգլերեն են թարգմանել Լյուբիցա Արսովսկան ու Փեգի Ռեյդը, 2013 թվականին ներկայացվել է Three Percent օնլայն գրական ամսագրի մրցանակի «Թարգմանված լավագույն գիրք» անվանակարգում[7]։

Ներկայում Լիդիա Դիմկովսկան բնակվում է Լյուբլյանայում, զբաղվում է ռումինական ու սլովենական գրական երկերի թարգմանությամբ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Salzburgwiki (գերմ.)
  2. https://web.archive.org/web/20191120142105/https://www.euprizeliterature.eu/sites/default/files/EUPL_2013_Fyrom_Lidija_Dimkovska.pdf
  3. Дуличенко А. Д. Введение в славянскую филологию. — 2-е изд., стер. — М.: «Флинта», 2014. — С. 445. — 720 с. — ISBN 978-5-9765-0321-2
  4. Роберт Алаѓозовски, „Светот нема ни глава, ни опашка“, Економија и бизнис, год. 16, бр. 179, мај 2013, стр. 74.
  5. Роберт Алаѓозовски, „Светот нема ни глава, ни опашка“, Економија и бизнис, год. 16, бр. 179, мај 2013, стр. 74-75.
  6. Марина Лазаревска, „Димковска: ФИРОМ ме принуди да одржам политички говор“, Дневник, год. XVII, бр. 5328, петок, 29 ноември 2013, стр. 19.
  7. 2013 Best Translated Book Award Finalists Announced University of Rochester website
  8. «Winning Authors. Lidija Dimkovska, FYROM». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդիա Դիմկովսկա» հոդվածին։