Լիդիա ՕԼեգովնա Արեֆևա (ռուս.՝ Лидия Олеговна Арефьева, օգոստոսի 13, 1979(1979-08-13), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), ռուսական կինոյի և թատրոնի դերասանուհի։

Լիդիա Արեֆևա
Ծնվել էօգոստոսի 13, 1979(1979-08-13) (44 տարեկան)
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (2003)
Քաղաքացիություն Ուկրաինա և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, հաղորդավար և մոդել
arefieva.tv

Կենսագրություն խմբագրել

Լիդիա Արեֆևան ծնվել է 1979 թվականի օգոստոսի 13-ին Խարկովում։ 1996 թվականին ավարտել է բալետ-խորեոգրաֆիայի դպրոց, ապա սովորել է մոդելային դպրոցի դասընթացներում[1]։

1998 թվականի մարտին զբաղեցրել է երկրորդ տեղը «Միսս Ուկրաինա 1998» մրցույթում, որ անցկացվել է Դոնեցկի օպերայի և բալետի թատրոնում[3]։

2003 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան (Սերգեյ Զեմցովի և Իգոր Զոլոտովիցկու արվեստանոց)։ 2005 թվականին ավարտել է «Օստանկինո» հեռուստատեսության դպրոցի հեռուստառադիոհեռարձակման ֆակուլտետը։ 2013 թվականին ավարտել է Մոսկվայի աստղագիտության ակադեմիան Միխայիլ Լևինի ղեկավարությամբ։

Որպես ֆոտոմոդել լուսանկարվել է «Maxim», «XXL» ամսագրերի համար, մասնակցել է «Gillette», «Bon Aqua», «Coffee Ambassador», «Faberlic», «Samsung» ապրանքանիշերի ֆոտոգովազդներին, նկարահանվել է«Oriflame», «M&M’s», «Тинькофф», «Ehrmann» և այլ ապրանքանիշերի գովազդներում։

Վարել է հաղորդումներ կամ եղել է համահաղորդավար, այդ թվում՝ «КИЧ» (РЕН ТВ, 2004-2005), «Москва: Инструкция по применению» (ТНТ, 2005-2006), «Բարի լույս» (Առաջին ալիք, 2006-2007)։

Նկարահանվել է Յուրի Տիտովի «Понарошку» երգի տեսահոլովակում և «Ինտերնները» սերիալում։

2014 թվականի հոկտեմբերի 30-ին դարձել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Արի ամուսնանանք» (ռուս.՝ «Давай поженимся») համահաղորդավար։ Մասնակցել է «Миллионер на выданье» շոուի երկրորդ եթերաշրջանին Ю հեռուստաալիքով։

Ճանաչում և մրցանակներ խմբագրել

  • 1997 — «Արևելյան Ուկրաինայի թոփ-մոդել 1997» մրցույթի հաղթող
  • 1998 — «Միսս Ուկրաիան 1998» մրցույթի երկրորդ տեղ[3]
  • 2003 — «Fashion TV» մրցանակ «2003 թվականի գովազդի դեմք» անվանակարգում

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2003 – Երջանկության բյուրո (ռուս.՝ Бюро счастья, հեռուստաներկայացում)
  • 2003 – Խեղճ Նաստյան (ռուս.՝ Бедная Настя)
  • 2005 – Ռուբլյովկա live (ռուս.՝ Рублёвка live) – Լյուբով Մորոզովա
  • 2006 – Ակումբ (ռուս.՝ Клуб)
  • 2007 – Հայրիկի դուստրերը (ռուս.՝ Папины дочки, 24 սերիա) – Զուբչինսկու քարտուղարուհին
  • 2007 – Ո՞վ է տան գլխավորը (ռուս.՝ Кто в доме хозяин?) – Լիզա
  • 2007 – Վոլկովի ժամը (ռուս.՝ Час Волкова) – Լարիսա, լրագրող
  • 2007 – Մերկապարի ակումբ (ռուս.՝ Стриптиз клуб) – Սվետլանա
  • 2008 – Դետեկտիվ եղբայրներ (ռուս.՝ Братья детективы, 9 սերիա) – Լիզա
  • 2008 – ГИБДД и т.д. – Ալյոնա
  • 2008 – Փաստաբան (ռուս.՝ Адвокат, 60 սերիա) – Վերոնիկա
  • 2008 – Հապալասի կարկանդակ (ռուս.՝ Черничный пирог, «Լրտեսական խաղեր» սերիա) – Օլգա
  • 2010 – Ամանդա Օ (ռուս.՝ Аманда О, 1 սերիա) – հեռուստահաղորդավարուհի
  • 2010 – Սարսափելի լեյտենանտներ (ռուս.՝ Страшные лейтенанты) – Չերենկովի ընկերուհին
  • 2010 – Ինտերնները (ռուս.՝ Интерны) – Իրինա Շեմյակովա, հոգեբույժ
  • 2011 – Պատահական փամփուշտ 5 (ռուս.՝ Пуля-дура 5) – Մարինա
  • 2011 – Խաղ (ռուս.՝ Игра, 9 սերիա) – Ելենա Սուխանովա
  • 2011 – Խուզարկու Գուրովի նոր կյանքը։ Շարունակություն (ռուս.՝ Новая жизнь сыщика Гурова. Продолжение) – Քսենյա Սվետլովա
  • 2011 – Ինտերնները (ռուս.՝ Интерны) – Իրինա Շեմյակովա
  • 2012 – Зверобой 3 – Մարթա
  • 2011 – Astra, I Love You – Ջոլի
  • 2012 – Թարմ հետքերով 2 (ռուս.՝ По горячим следам 2) – Ելենա
  • 2013 – Բալզակյան տարիք, կամ Բոլոր տղամարդիկ... (ռուս.՝ Бальзаковский_возраст,_или_Все_мужики_сво…) – Անյա
  • 2013 – Հայելիներ (ռուս.՝ Зеркала ) – Ելիզավետա Էֆրոն
  • 2013 – ОСА – Մաթիլդա
  • 2013 – Խելացին (ռուս.՝ Умник) – Լյուդմիլա
  • 2014 – Դրախտային անկյուն (ռուս.՝ Райский уголок) – Նատաշա
  • 2014 – Ճիշտ միջոց (ռուս.՝ Верное средство) – Մարինա Սոկոլովա
  • 2014 – Սպորտում միայն աղջիկներ են (ռուս.՝ В спорте только девушки) – էպիզոդ
  • 2015 – Գլխավոր (ռուս.՝ Главный) – Նինա Կորոլյովա
  • 2015 – Пуанты для плюшки – Սոնյա
  • 2015 – Ճպուռի ստվերը (ռուս.՝ Тень стрекозы) – Ստանիսլավա
  • 2016 – Համադասարանցիներ (ռուս.՝ Одноклассницы) – պատվիրատու

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «kinomania.ru Лидия Арефьева». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  2. «uaclub.net Арефьева Лидия Олеговна». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  3. 3,0 3,1 Мисс Украина 1998 — о конкурсах на модельном портале Models.ua