Լիդա Խանամիրյան
հայ նկարիչ
Լիդա (Լիդիա) Ազարիայի Խանամիրյան (մարտի 17, 1930, Երևան, ԽՍՀՄ - 2011), հայ նկարչուհի։
Լիդա Խանամիրյան | |
---|---|
Ծնվել է | 1930 մարտի 17 |
Ծննդավայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Կենսագրություն խմբագրել
1946-1950 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1955-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը[1]։
1976-1979 թվականներին դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետում։
1958թ.-ից Հայաստանի նկարիչների միության անդամ։
Ստեղծագործում էր լինոփորագրության, գեղանկարի, գրքի գրաֆիկայի բնագավառներում։ Լինոփորագրություններ՝
- «Հանուն խաղաղության», 1965
- «Ղրիմի էսքիզներ», 1966
- «Հայկական մոտիվներ», 1967-1971
- «Հայկական լեգենդներ», 1972
- «Աշնանային նատյուրմորտ», 1972
- «Նռներով նատյուրմորտ», 1972
- «Ծաղիկների շարքը», 1972
- «Զրույց», 2002
- «Թավջութակահարուհի. սոնատ», 2003
- «Նատյուրմորտ», 2004
Դիմանկարներ` «Լրագրող Ռաֆայել Համբարյան», 1970
- Ինքնադիմանկար, 2004
Հեքիաթների նկարազարդումներ՝
- Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթի նկարազարդում, 1969[2]
- Հովհաննես Թումանյանի «Ոսկի քաղաքը» հեքիաթի նկարազարդում, 1969
Ցուցահանդեսներ խմբագրել
- Անհատական ցուցահանդես, Երևան, 1967
Մրցանակներ խմբագրել
- Հանրապետական ցուցահանդեսի 2-րդ մրցանակ, 1967
- Հայաստանի երիտասարդության 2-րդ փառատոնին նվիրված ցուցահանդեսի ոսկե մեդալ, 1965
Գրականություն խմբագրել
Լիդա Խանամիրյան (կատալոգ, կազմող՝ Տ. Մախմուրյան), Երևան, 1975։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Լիդա Խանամիրյանի «Քաջ Նազար» հեքիաթի նկարազարդումը ՀԱՊ-ում