Լիգո (լատիշ․՝ Līgo) կամ Յանի օր (լատիշ․՝ Jāņi), լատվիական ժողովրդական տոն։ Նշվում է հունիսի 23 լույս 24-ի գիշերը։ Համարվում է լատվիացիների շրջանում ամենամեծ և ամենահայտնի տոներից մեկը։ Լիգոյի նախորդ օրը կոչվում է Կանաչ օր կամ Լիգայի օր (Լիգան լատվիական կանացի անուն է)։ Ներառված է Լատվիայի Մշակութային կանոնում[1]։

Լիգո

Տեսակփառատոն
ԵնթադասԼատվիական դիցաբանություն և Latvian Culture Canon?
Տոնվում է Լատվիա

Լատվիական ավանդույթներ խմբագրել

 
Տոնական նամականիշ ՍՍՀՄ

Ենթադրվում է, որ Լիգոյից առաջ հավաքված խոտաբույսերը հատուկ ուժ ունեն, ուստի Լիգոյի օրը կոչվում է ոչ միայն Կանաչ օր՝ Zaļā diena, այլև Խոտաբույսերի օր (Zāļu diena): Այդ օրը Լիգա անունով բոլոր աղջիկները նշում են անունների օրը։ Տոնին հաջորդող օրը նվիրված է Յանիսին, և Յանիս անունով տղամարդիկ նշում են անունների օրը։ Լատվիայում այս երկու օրերն պաշտոնապես ազատ օրեր են։ Տոնն ասոցացվում է արևի և պտղաբերության պաշտամունքի հետ, հանդիսանում է ամառային արևադարձի տոն։ Սլավոնական ժողովուրդների կողմից նշվող Իվան Կուպալա տոնի համանմանն է։ Լիգո տոնի անվանումը իրենից ներկայացնում է տոնական երգի կրկներգ։ «Լիգո»՝ ցնծության աղաղակ[2]․ երգերից Լիգո բացականչությունը գիտնականների կողմից հասկացվում է որպես հրամայական եղանակ (լատիշ․՝ līgot(ies), լատիշերեն linguoti-ից[1]՝ «ճոճորել, կախարդել») (այս դեպքում, հնարավոր է, որ էրոտիկ ենթատեքստ է ունեցել)[1]։ Լիգոյի հասկացողությունը որպես «աստվածային ուրախություն» չի հիմնվում իրական փաստերի վրա և հանդիսանում է «գրասենյակային դիցաբանության» պտուղ. որպես աստվածության օր Լիգոն հիշատակվում է լատվիական գրավոր աղբյուրներում միայն 18-19 դարերի սահմանագծից։ «Յանիի օր» անվանումը ծագել է Հովհաննես Մկրտչի անունից։

Լիգոյի հանգստյան օրերին լատվիացիները ավանդաբար դուրս են գալիս բնության գիրկ, խարույկ վառում, երգեր երգում, որոնք բնորոշ են միայն այս տոնին («Լիգո-լիգո» (լատիշ․՝ „līgo, līgo”, լատգ․՝ leigū или rūto)[1] կրկներգով) և կաղնու և դաշտային ծաղիկներից ծաղկեպսակներ են հյուսում։ Կաղնուց պսակը ընդունված է նվիրել նրանց, ում անվանում են Յանիս, սակայն մեր օրերում երբեմն դրանք նվիրում են և նաև պարզապես տղամարդկանց։ Յանիսը պետք է Լիգոյի ողջ գիշերը մնա կաղնուց պսակով, որից հետո այն կախի իր տան պատից, որտեղ այն կախված կմնա մինչև հաջորդ Լիգո։

Այս տոնին բնորոշ են հատուկ ըմպելիքներ և կերակուրներ։ Ինչպես հին ժամանակներում, այնպես էլ մեր օրերում Լիգոյից առաջ շատ կալվածքներում գարեջուր են պատրաստում հատուկ Լիգոյի համար և պատրաստում են քեմոնով հատուկ պանիր, որը դժվար է հանդիպել որևէ այլ ժամանակ, բացի Լիգոյից և որն ունի բավական սուր համ և ուժեղ հոտ։ Կա պտերի ծաղիկ փնտրելու ավանդույթ։ Տղաներն ու աղջիկները փնտրում են այն միասին և հայտնի է, որ սա զուտ էրոտիկ ավանդույթ է։ Հնարավոր է, քանի որ մեր օրերում սիրով զբաղվելը անտառում տարածված չէ, իսկ Լատվիայի բնակիչների մեծ մասը այս տոնին գնում են բնության գիրկ։ Այնուամենայնիվ, Լատվիայում և շրջակա շատ տարածքներում՝ մասնավորապես Էստոնիայում և Ֆինլանդիայի որոշ տեղերում, «պտերի ծաղիկների» բուն գաղափարը ունի արտահայտված էրոտիկ ենթատեքստ, որը նման է քրիստոնեական «արգելված պտուղին», սակայն առանց բացասական երանգի։

Պտերի ծաղկի որոնման ավանդական ընթացակարգը այնպիսին է, որ պետք է գնալ անտառ, կտրել արոսենու փայտ, դրանով մահակ պատրաստել և գնալ փնտրելու՝ ոչ մի անգամ հետ չշրջվելով, ինչ էլ որ լսվի հետևում, քանի որ մութ ուժերը փորձում են շեղել։

Լատվիայի որոշ շրջաններում կա այն համոզմունքը, որ եթե հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը աղջիկները որոնում են անտառում պտերի ծաղիկ, ապա նա, ով գտնում է, այդ տարի կամուսնանա։ Նման հավատալիքները Լատվիայի տարբեր տարածաշրջաններում կարող են շատ տարբեր լինել։

Լայնորեն հայտնի են լատիշյան դաինաները (ավանդական երկու կամ չորս տողանոց) այն մասին, որ կտրականապես խորհուրդ չի տրվում Լիգոյի ժամանակ քնել։

Kas gulēja Jāņu nakti,
Mūžam sievas nedabūs;
Kas neguļ Jāņu nakti,
Tas dabūs šoruden.

Ազատ թարգմանություն. «Ով քնում է Յանի գիշերը, նա երբեք չի ամուսնանում, իսկ ով չի քնում՝ այդ աշնանը ամուսնանում է»։

Աղջիկների համար կա մի ավանդույթ, նրանք իրենց դեմքը լվանում են առավոտյան դաշտերի խոտերի ցողով, որպիսի միշտ լինեն գեղեցիկ և սպիտակ։

Տարածված է ավանդույթ զբոսնելուց հետո առավոտյան լոգարան գնալ։

Ենթադրվում է, որ Լիգոյից առաջ հավաքված խոտաբույսերը հատուկ ուժ ունեն, ուստի դրանք հատկապես շատ են հավաքվում հենց Լիգոյից առաջ։ Ավանդույթը ուժեղ է նաև մեր ժամանակներում, քանի որ բուսաբուժությունը և բուսական թեյերը շատ տարածված են լատվիացիների շրջանում։

Լիգոյի տոնին նաև ընդունված է կրակ վառել տակառում, որը բարձրացվում է լեռան վրա՝ կաղնու տերևներով և լայմի խաչերով զարդարված։

Լայմի խաչը (լատիշ․՝ Laimas krusКрестts) կամ սվաստիկան լատվիական բանահյուսությունում ամպրոպի նշանն է[3][4], որը խորհրդանշում է լույսը, կրակը և կյանքը, կոչվում է նաև կրակի խաչ (լատիշ․՝ Ugunskrusts)[5], լատվիացիների շրջանում այս հայտնի խորհրդանիշն հնագույն զարդանախշերից մեկն է[6][7]։ Համարվում է, որ դրա ազդեցությունը հատկապես ուժեղ է Լիգոյի ժամանակ․ չար ոգիներին վախեցնելու համար մուտքի դռները զարդարվում են դրանով[8]։ Մերձբալթյան հնագույն ցեղերը այն համարում էին նաև արևի նշան՝ ներկայացնելով նրա էներգիան և առնականությունը[9]։

Լիգոն այլ երկրներում խմբագրել

Ռուսաստանում «Լիգոն» նշվում է ամեն տարի Օմսկի շրջանի Ռիժկովո գյուղում։ Խորհրդային տարիներին գյուղը բաղկացած էր հիմնականում աքսորված լատվիացիներից և էստոնացիներից, որոնք այստեղ են բերել իրենց ավանդույթները։ Ներկայումս տոնը տարածված է դարձել ամբողջ գյուղի համար։ Այստեղ բոլորը, անկախ ազգությունից, նշում են այն[10]։

Տոնը նաև, ավանդաբար, նշվում է Բաշկորտոստանում՝ Արխանգելսկի, Բակալդինսկի գյուղական խորհուրդների տարածքում, Արխանգելսկի շրջանի Արխանգելսկ գյուղում, Իգլինսկի շրջանի Աուստրում և Բալտիկա գյուղերում[11]։

Ուլյանովսկի շրջանի Կրասնայա Բալթիա գյուղում «Լիգոն» ավանդաբար նշվում է հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը[12]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Māra Mellēna (2008). «par Jāņiem». Latvijas Kultūras kanons.
  2. Лиго // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. Знак Грома(լատիշերեն)
  4. Iegādājoties Olimpisko aproci, iespējams ziedot latu sporta veterāniem Արխիվացված 2015-09-23 Wayback Machine(լատիշերեն)
  5. Ugunskrusts - против зла. (լատիշերեն)
  6. Praktiskais Latvietis. Разновидности латышских орнаментов и использование их в наши дни. Արխիվացված 2014-11-09 Wayback Machine (լատիշերեն)
  7. Признак силы сентября - сильный Ugunskrusts. (լատիշերեն)
  8. Украшения, которые объединяют и защищают. Արխիվացված 2014-11-09 Wayback Machine (լատիշերեն)
  9. Ugunskrusts. (լատիշերեն)
  10. Латышский праздник в Сибири
  11. В Архангельском районе отмечают латышский народный праздник Лиго
  12. «Официальный сайт муниципального образования Кузоватовский район». kuzovatovo.ulregion.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել