Լեքսուս ԱյԷս (անգլ.՝ Lexus IS)՝ սպորտային ավտոմեքենա, բիզնես դասի, որը նախկինում թողարկվել է Տոյոտա Ալտեզա (անգլ.՝ Toyota Altezza) անվամբ։ IS հապավումը նշանակում է «Խելացի սպորտ» (անգլ.՝ Intelligent Sport):

Լեքսուս ԱյԷս Ֆ,ԱյԷս 350

Պատմություն խմբագրել

 
1999-2005 Լեքսուս ԱյԷս 200 սեդան
 
Լեքսուս ԱյԷս 300
  • Առաջին սերնդի սեդան թողարկվել է Ճապոնիայում 1998 թվականին։ Այն եկավ փոխարինելու Տոյոտա Կառոնային (անգլ.՝ Toyota Corona): Ի տարբերություն նախկինի՝ առջևի քարշակը փոխարինվել է հետևի քարշակի։
  • 1999 թվականին մեքենան հայտնվեց Եվրոպայում Լեքսուս IS200 անվամբ։
  • 2001 թվականին մեքենան հայտնվեց Հյուսիսային Ամերիկայում Լեքսուս IS300 անվամբ։
  • 2005 թվականին արտադրվեց մեքենայի երկրորդ սերունդը։

Առաջին սերունդ

Առաջին սերնդի Ալտեզան արտադրվել է երեք տարբերակով.

  • AS 200 (GXE10) 1G-FE Toyota G շարքի 6 մխոցանի փոխանցման շարժիչով, 160 ձիաուժ։ Ունեցել է 6 աստիճանի մեխանիկական փոխանցման տուփ՝ 160 ձիաուժ, մինչդեռ 4 արագության ավտոմատն ընտրովի է (Տիպտրոնիկ)։
  • RS 200 (SXE10) կարգավորված է 3S-GE Toyota S շարքի Յամահա 4 մխոցանի շարժիչով, 210 ձիաուժ, մեխանիկական փոխանցումատուփով, իսկ 5 արագության ավտոմատն ընտրովի է (Տիպտրոնիկ)։
  • As 300 (TA-JCE10) 2JZ-GE Toyota JZ շարքի 6 գլանային կողային շարժիչով, 220 ձիաուժ, ինչպես նաև 5 աստիճան փոխանցումատուփով, 215 ձիաուժ։

Երկրորդ սերունդ

2006 թվականին արտադրվեց IS 250 V շարժիչով, 4GR-FSE հզորությամբ, 208 ձիաուժ Dual VVT-i: Դրա վրա տեղադրված է 6 աստիճան մեխանիկական փոխանցումատուփ։ Արագությունը 100 կմ/ժ-ը զարգացնում է 8,1 վայրկյանում, առավելագույն արագությունը 220 կմ/

Երրորդ սերունդ

Լեքսուս ԱյԷս պաշտոնապես ներկայացվել է ԱՄՆ-ի Դեթրոիդ նահանգի ավտոսրահում 2013 թվականին[1]։ Այն դարձել է 2013-ի դասի լավագույն մեքենան՝ իր մուլտիմեդիա համակարգի լւսարձակների և մոդիֆիկացված լամպերի շնորհիվ[2] :

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Euro NCAP The 2013 best in class cars» (անգլերեն). Euro NCAP. 2013. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
  2. Lexus обновил седан IS