Lexus LX, Լեքսուս ընկերության ամենագնաց, արտադրվում է 1996 թվականից։ Ներկայիս սերունդը ստեղծվել է Toyota Land Cruiser 200-ի հիմքի վրա։ Ներկա պահին թողարկվում է ամենագնացի երրորդ սերունդը։ Ավտոմեքենան պաշտոնապես չի վաճառվում Ճապոնիայում, ապրանքաշրջանառության հիմնական շուկաները գտնվում են Հյուսիսային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Չինաստանում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում, Ռուսաստանում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։

Lexus LX
Lexus LX P4250848.jpg
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողՏոյոտա
ԴասԳործնական սպորտային ավտոմեքենա
Lexus LX Վիքիպահեստում

Առաջին սերունդԽմբագրել

1955 թվականի նոյեմբերին վաճառքի հանվեց LX 450-ը։ ԱՄՆ-ում այն սկսեց արտադրվել 1996 թվականի հունվարից, իսկ Կանադայում՝ 1997 թվականից։ Կազմված էր 4,5 լիտր տարողությամբ շարժիչից, որն ուներ 4 փական և հաջորդականությամբ տեղադրված 6 մխոցային գլան՝ 160 կՎտ (215 ձիաուժ) հզորությամբ, վայրկյանում՝ 373 Նմ․ պտույտով։ Նույնացված էր Toyota Land Cruiser 80 ավտոմեքենայի հետ։

Երկրորդ սերունդԽմբագրել

1998-2002Խմբագրել

 
1998-2002 Lexus LX (Ավստրալիա)

1990-ական թվականների կեսերին ավարտվեց երկրորդ սերնդի վերամշակումը։ 1997 թվականի դեկտեմբերին երկրորդ սերունդը ներկայացվեց Լոս Անջելեսի ավտոսրահում և վաճառքի հանվեց 1998 թվականին։ Կազմված է 4,7 լիտրանոց V8 շարժիչից՝ 200կՎտ (268 ձիաուժ) հզորությամբ։

2002-2005Խմբագրել

 
2005–2007 LX 470 (Ավստրալիա)

2002 թվականին հավելյալ հնարավորությունների շրջանակում ավելացվեց անվտանգության համակարգի ինֆրակարմիր տեսախցիկ՝ գիշերային տեսողության համար։

2002-2003 թվականներին թարմացումներ եղան LX-ի ներքին և արտաքին տեսքի մեջ՝ նոր անիվներ, փոխանցումատուփ, հզորության մեծացում (234 ձիաուժից 238 ձիաուժ): Թարմացված շարժիչը այժմ համապատասխանում էր CARB ULEV-II արտանետվածքի չափանիշներին։ Ավելացվել էին նաև առջևի անվտանգության բարձիկներ և կողային բարձիկներ։

2004 թվականին ավելացվել է Bluetooth համակարգ։

2005-2007Խմբագրել

2005 թվականին իրականացվեց երկրորդ վերաձևավորումը։ Ավելացան ռադիատորի նոր քրոմային վանդակաճաղը, ետևի լուսային լապտերները, թարմացած շարժիչը, տեղադրվեց VVT-i համակարգը, որի հիման վրա մեծացավ հզորությունը՝ 238 ձիաուժից դառնալով 278 ձիաուժ։ 2007 թվականին թողարկվեց սահմանափակ տարբերակը՝ 400 ավտոմեքենայով, Limited Edition։ Արտաքինից այն կարելի է ճանաչել իր «Black Onyx» գույնով, 18 դյույմանոց անիվներով՝ ծածկված «Liquid Graphite»-ով, քրոմապատված բռնակներով և պատուհանների տակ դրված պահոցներով, քրոմապատ խլացուցիչով և առջևի դռների վրա գրված «Limited Edition» գրությամբ։

Երրորդ սերունդԽմբագրել

 
2010-2011 թվականների LX 570

2007-2010Խմբագրել

Ավտոմեքենայի նոր սերունդը ցուցադրվել է 2007 թվականի ապրիլին Նյու Յորքի ավտոսրահում։ LX 570-ը զգալիորեն տարբերվում է իր նախորդից։ Քիչ հետո՝ 2007 թվականի սեպտեմբերին, ցուցադրվեց նրա անալոգը՝ Toyota Land Cruiser 200-ը։ Ամենագնացը դարձել էր 102մմ-ով երկար և 25մմ-ով լայն։ Անիվային հիմքը մնացել էր նույնը։ Ինչպես Toyota Tundra-ի դեպքում, այստեղ ևս կցովի սարքը կառուցված էր շրջանակով։

2010-2012Խմբագրել

2010 թվականին Lexus LX-ը ստացավ փոքր թարմացում՝ նոր բախարգել (ռուս.՝ бампер): Նաև եղավ թարմացում սպորտային տարբերակի համար։

2012-2015Խմբագրել

 
Lexus LX 570-ը 2015 թվականից հետո

2012 թվականին Lexus LX-ը ենթարկվեց աննշան վերաձևավորման։ Ավտոմեքենան ստացավ ռադիատորի նոր վանդակաճաղ, բախարգել, լուսարձակներ և հետևի լապտերներ։

2015-ներկա ժամանակներԽմբագրել

2015 թվականին կատարվեց էական վերաձևավորում: Ավտոմեքենան ստացավ նոր ինտերիեր և փոփոխություններ տանիքի հատվածում[1]: Վերաձևավորված տարբերակը ցուցադրվել է 2015 թվականի օգոստոսին US Pebble Beach Concours d'Elegance-ում[2][3]:

ՇարժիչներԽմբագրել

LX 570-ը բոլոր տեսակներից տարբերվում է իր 5.7 լիտրանոց V8 և 367 ձիաուժ հզորությամբ շարժիչով: 2015 թվականի վերաձևավորումից հետո Ռուսաստանում, Ուկրաինիայում և Նոր Զելանդիայում ավտոմեքենան ներկայացվում է 4.5 լիտր տարողությամբ V8 (272 ձիաուժ հզորությամբ), 5.7լ բենզին և 4.5լ դիզել շարժիչներով:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Campbell Matt (2015-08-14)։ «2016 Lexus LX570 revealed»։ Australia: CarAdvice։ Վերցված է 2015-08-18 
  2. Halvorson Bengt (2015-08-14)։ «Refreshed 2016 Lexus LX 570 SUV Bows at Pebble Beach»։ The Car Connection (US)։ Վերցված է 2015-08-19 
  3. Thomas David (2015-08-14)։ «2016 Lexus LX 570 Gets New Look, Interior, Tech (35 Photos)»։ US: cars.com։ Վերցված է 2015-08-18 

Արտաքին հղումներԽմբագրել