«Լեփ-լեցուն սենյակ» (անգլ.՝ The Crowded Room), սպասվող անթոլոգիա հեռուստասերիալ, որի արտադրությամբ զբաղվում է Apple ընկերությունը։ Առաջին եթերաշրջանում գլխավոր դերակատարներն են Թոմ Հոլանդը և Ամանդա Սեյֆրիդը։

Լեփ-լեցուն սենյակ
Ժանրհեռուստադրամա և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
Երկիր ԱՄՆ
ՀիմքԲիլի Միլիգանի մտքերը (վեպ)
ՌեժիսորԿոռնել Մունդրուցո
Գլխավոր
դերերում
Քրիստոֆեր Էբոթ, Sasha Lane?, Ամանդա Սայֆրիդ, Emma Laird?, Էմմի Ռոսում, Թոմ Հոլանդ, Will Chase?, Lior Raz?, Levon Hawke?, Թոմաս Սադոսկի, Ջեյսոն Այզեքս և Կարմեն Էջոգո
ՊրոդյուսերԿոռնել Մունդրուցո, Արնոն Միլչեն, Michael Schaefer?, Tom Holland?, Ակիվա Գոլդսման և Alexandra Milchan?
ՍցենարիստԱկիվա Գոլդսման
Դարաշրջան1979
Սերիաների քանակ10
Էկրաններին էհունիսի 9, 2023-ից հուլիսի 28, 2023
ՀեռուստաալիքApple TV+
ԸնկերությունApple Studios?, Regency Enterprises և Weed Road Pictures
ԴիստրիբյուտորԷփլ
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Առաջին եթերաշրջանի գլխավոր կերպարներն են Դենի Սալիվանը՝ բազմաթիվ անձնային խանգարումներով տղամարդ և Ռիան՝ բժշկուհի, որը փորձում է օգնել նրան և զուգահեռաբար կարգավորել իր անձնական կյանքը։ Գրական հիմքը հանդիսանում է Դենիել Քիզի «Բիլլի Միլիգանի բազմաթիվ մտքերը» վեպը։

Հաջորդ եթերաշրջանը նվիրված է լինելու այլ անսովոր հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

Դեռ 1997 թվականին Թոդ Գրաֆը և Դենի Դե Վիտոն գրել են «Լեփ-լեցուն սենյակ» ֆիլմի սցենարը։ Որպես ռեժիսոր հանդես է եկել Ջեյմս Քեմերոնը[1]։ Գլխավոր կերպարի մարմնավորման համար հետաքրքրություն են հայտնել Ջոնի Դեփը, Բրեդ Փիթը, Շոն Փենը, Քոլին Ֆարելը և այլ դերասաններ, որոնցից մի քանիսին Միլիգանը անձամբ է խորհուրդ տվել։ 2015 թվականի մարտին հայտնի է դարձել, որ դերը ստացել է Լեոնարդո ԴիԿապրիոն, նա ձգտել է կատարել այդ դերը մոտ 20 տարի, սցենարիստը եղել է Ջեյսոն Սմիլովիրը, իսկ արտադրությամբ զբաղվել է դերասանի Appian Way ընկերությունը[2][3]։ Հայտնի է, որ 2016 թվականին անցկացվել են նկարահանումներ, սակայն որոշ ժամանակ անց դրանք դադարեցվել են[4]։

2021 թվականի ապրիլին հայտարարվել է, որ «Լեփ-լեցուն սենյակը» լինելու է ոչ թե ֆիլմ, այլ հեռուստասերիալ, որի առաջին եթերաշրջանը բաղկացած է լինելու 10 էպիզոդից[5]։ Առաջին եթերաշրջանի սցենարը գրել է Ակիվա Գոլդսմանը։ Գլխավոր դերերը ստացել են Թոմ Հոլանդը[6] և Ամանդա Սեյֆրիդը։ Նկարահանումներն սկսվել են 2022 թվականի մարտին[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Cameron, partner sued over 'Minds'». Variety. Variety. 1993 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
  2. «Ди Каприо сыграет маньяка с 24 личностями по книге о Билли Миллигане». ՌԻԱ Նովոստի. 01.03.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
  3. «Leonardo DiCaprio, New Regency Moving Ahead With 'The Crowded Room later on the movie Split Was released as the year ' (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. «The Crowded Room: il nuovo film thriller prodotto e interpretato da Leonardo DiCaprio». www.mauxa.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  5. Goldberg, Lesley. «Tom Holland to Star in Apple Mental Illness Anthology From Akiva Goldsman». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  6. «Том Холланд сыграет Билли Миллигана в сериале «Переполненная комната»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
  7. «Amanda Seyfried To Star Opposite Tom Holland In Apple Anthology Series 'The Crowded Room'». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
  8. «Аманда Сайфред сыграет в антологии «Переполненная комната» для Apple». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել