Լեփսիուսհաուզ
Լեփսիուսհաուզ (գերմ.՝ Lepsiushaus), Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը Գերմանիայի Պոտսդամ քաղաքում, որտեղ 1908-1926 թվականներին ապրել է հայ ժողովրդի բարեկամ, գերմանացի հրապարակախոս Յոհաննես Լեփսիուսը, մարդասեր, ով փորձում էր կանխել Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։
Լեփսիուսհաուզ | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Պոտսդամ |
Հիմնադրվել է | 2011 |
Կայք | lepsiushaus-potsdam.de |
Պատմություն
խմբագրելՍառը պատերազմի տարիներին Արևելյան Գերմանիայի այս շենքը լքված էր և գտնվում էր վատթարագույն վիճակում։ Վերականգնման աշխատանքները սկսվել են 1998 թվականից և տևել են շուրջ 11 տարի։ Շենքը վերականգնվել ու նորոգվել է Գերմանիայի մշակույթի նախարարության և մասնավոր նվիրատվությունների հաշվին։
2011 թվականի մայիսին նոր, «Լեպսիուսհաուզը» բացել է իր դռները հանրության առջև որպես ցեղասպանության ուսումնասիրությունների հետազոտական կենտրոն[1]։
Լեփսիուսի տուն-թանգարանը Գերմանիայում բացված երկրորդ գիտապատմական կենտրոնն է, որը նպաստում է հայագիտության տարբեր ոլորտների, ցեղասպանության ուսումնասիրմանը։
Թանգարանի բացման արարողությանը ներկա են գտնվել Գերմանիայի կանցլերի գրասենյակի պետքարտուղար, մշակութային և տեղեկատվական հարցերով ներկայացուցիչ Բերնդ Նոյմանը, Բեռլին-Բրատենբուրգ երկրամասի գիտության, հետազոտությունների և մշակույթի նախարար, պրոֆեսոր Սաբինե Կունստը, Պոտսդամի քաղաքապետ Յան Յակոբսը, Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը[2][3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Potsdam University and 'House of Lepsius' to Advance Genocide Studies». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
- ↑ Գերմանիայում բացվել է Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը
- ↑ «LEPSIUSHAUS POTSDAM». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեփսիուսհաուզ» հոդվածին։ |