Լեսլի Ագամս

ամերիկացի դերասանուհի, երգչուհի

Լեսլի Ագամս (անգլ.՝ Leslie Uggams, մայիսի 25, 1943(1943-05-25)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, «Էմմի» և «Թոնիի» մրցանակակիր, մեծ հաջողությունների է հասել բրոդվեյան մյուզիքլների շնորհիվ։ Հեռուստադիտողին նա առավել հայտնի է Քիզի Ռեյնոլդսի դերով, որը նրան բերել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների առաջադրումներ։

Լեսլի Ագամս
անգլ.՝ Leslie Uggams
Ծնվել էմայիսի 25, 1943(1943-05-25)[1][2] (80 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՋուլիարդ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի
ԸնտրանիAmerican Fiction?
Պարգևներ և մրցանակներ
leslieuggams.com

Կյանք և գործունեություն խմբագրել

Լեսլի Ագամսը ծնվել է Նյու Յորքում և սովորել է Ջուլիարդ դպրոցում։ Հիսունականների հաջողակ երգչուհի Հիլա Ջոնսի դուստրն է, նա հեռուստատեսությունում իր գործունեությունը սկսել է դեռ մանուկ հասակում[4]։

1968 թվականին «Hallelujah, Baby!» մյուզիքլի համար Ագամսին է շնորհվել «Թոնի» մրցանակ` կնոջ լավագույն դերակատարման համար[5]։ Հաջորդ տարի նա ստացել է անձնական հեռուստաշոու՝ դառնալով առաջին աֆրո-ամերիկացի կին-հաղորդավարուհին ազգային հեռուստատեսությունում[6]։ Յոթանասունականներին նա կենտրոնացել է դերասանական գործունեության վրա և հանդես է եկել «Ինքնաթիռներ առևանգողը» (1972), «Սև աղջիկը» (1972) և «Խեղճ Էդին» (1975) ֆիլմերում։

Լեսլի Ագամսի գործունեության բարձրակետին է հասել 1977 թվականի «Արմատներ» մինի սերիալում գլխավոր՝ Քիզիի դերով, որը մեծ հաջողություն է ունեցել քննադատների և հեռուստադիտողների շրջանում և ներառվել է հեռուստեսության պատմության մեջ ամենադիտված ծրագրերի եռյակի մեջ[7]։ Այդ դերը դերասանուհուն բերել է «Էմմի» մրցանակաբաշխության նոմինացիա՝ մինի սերիալում կամ ֆիլմում կնոջ լավագույն դերակատարման համար և «Ոսկե գլոբուս» հեռուստասերիալում կնոջ լավագույն դերակատարման համար[8]։ Երկու տարի հետո նա նկարահանվել է ևս մեկ խոշոր մինի սերիալում` «Սպիտակ տան կուլիսներում»[4]։

Ութսունականներից սկսած՝ Ագամսը այլևս պարբերաբար չէր հայտնվում էկրանին` նախապատվություն տալով թատրոնին։ Նա ևս մեկ անգամ առաջադրվել է «Թոնի» մրցանակի 2001 թվականին «Հեդլի II արքա» ներկայացման մեջ դերի համար[5]։ 1983 թվականին նա ստացել է «Էմմի» մրցանակ իր ևս մեկ հեղինակային շոուի համար։

2016 թվականին Ագամսը վերադարձել է էկրան «Դեդփուլ» կինոֆիլմում դերով։ Դրանից հետո նա հրավիրվել է Լյուցիսի մահացած մոր դերի համար՝ «Կայսրություն» օճառային օպերայում[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  4. 4,0 4,1 «Leslie Uggams - Biography». AllRovi. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  5. 5,0 5,1 «Leslie Uggams». Internet Broadway Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  6. «The Leslie Uggams Show». The Museum of Broadcast Communications. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  7. «Roots». The Museum of Broadcast Communications. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  8. «Awards for Leslie Uggams». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  9. «Schmoozing with Sinatra and The Beatles: The Amazing Life & Career of Leslie Uggams, Deadpool's Secret Weapon». 18 февраля 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել