Լեո Դուարտե

բրազիլական Ֆուտբոլիստ

Լեո Դուարտե (պորտ.՝ Léo Duarte, հուլիսի 17, 1996(1996-07-17)[1], Mococa, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Լեո Դուարտե
Léo Duarte
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Leonardo Campos Duarte da Silva
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 17, 1996(1996-07-17)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Mococa, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 186 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Միլան
Համար 43
Պատանեկան կարիերա
2011-2014 Բրազիլիա Դեսպորտիվո Բրազիլիա
2014-2016 Բրազիլիա Ֆլամենգո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2019 Բրազիլիա Ֆլամենգո 49 (1)
2019-ներկա Իտալիա Միլան 0 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 17-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 17-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ֆլամենգո խմբագրել

Դուարտեն Դեսպորտիվո Բրազիլիայի ակադեմիայի սան է[3]։ 2014 թվականին նա միացավ Ֆլամենգոյի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի մարտի 5-ին՝ Լիգա Կարիոկայի Բանգուի դեմ խաղում[4][5]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց մայիսի 14-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սպորտ Ռեսիֆիի դեմ խաղում[6][7]։ Իր դեբյուտը Լիբերտադորեսի գավաթում նշեց 2018 թվականի մայիսի 17-ին՝ փոխարինելով Ժուանին Էմելեկի դեմ խաղում[8]։ Օգոստոսի 22-ին Դուարտեն երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[9]։ Պրոֆեսիոնալ կարիերայում իր առաջին գոլը բրազիլացին խփեց օգոստոսի 30-ին՝ Լիբերտադորեսի գավաթի 1/8 եզրափակչի Կրուզեյրոյի դեմ խաղում[10]։ Իր առաջին և միակ գոլը Սերիա A-ում խփեց հոկտեմբերի 13-ին՝ Ֆլումինենսեի դեմ խաղում[11]։ Ֆլամենգոյի կազմում Դուարտեն անցկացրեց 92 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ և օգնելով իր թիմին 2 անգամ հաղթել Լիգա Կարիոկան[12][13]։

Միլան խմբագրել

2019 թվականի օգոստոսի 7-ին Դուարտեն 5 տարվա պայմանագիր կնքեց Միլանի հետ[14][15][16]։ Ակումբը նրա համար վճարեց 11 միլիոն եվրո[17][18][19]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ[20]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆլամենգո 2016 Բրազիլիայի Սերիա A 7 0 1 0 1 0 9 0
2017 2 0 0 0 0 0 4 0 6 0
2018 33 1 6 0 4 1 6 0 49 2
2019 7 0 4 0 7 0 10 0 28 0
Ընդհանուր 49 1 11 0 11 1 21 0 92 2
Միլան 2019–20 Իտալիայի Սերիա A 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 49 1 11 0 11 1 21 0 92 2

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ֆլամենգո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Brazil - Léo Duarte - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  3. Fisher, Oliver (2019 թ․ օգոստոսի 7). «Leo Duarte insight: Scouting report, statistical comparison, rating and more…». SempreMilancom (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  4. «Flamengo vs. Bangu - 5 March 2016 - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  5. «Flamengo 2 x 1 Bangu - Campeonato Carioca 2019 rodada 1 - Tempo Real - Globo Esporte». globoesporte.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  6. «Clube de Regatas do Flamengo - Sport Club do Recife, May 14, 2016 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  7. «Flamengo vence Sport por 1 a 0 com baixo ritmo e poucas chances de gol». esporte.uol.com.br (բրազիլական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  8. «Clube de Regatas do Flamengo - CS Emelec, May 17, 2018 - Copa Libertadores - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  9. «Flamengo anuncia renovação de contrato com zagueiro Léo Duarte». Globoesporte (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  10. «Cruzeiro Esporte Clube - Clube de Regatas do Flamengo, Aug 30, 2018 - Copa Libertadores - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  11. «Clube de Regatas do Flamengo - Fluminense Football Club, Oct 13, 2018 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  12. 12,0 12,1 Belen, Nelson (2017 թ․ մայիսի 8). «Rio's Flamengo Wins 2017 Campeonato Carioca Beating Fluminense 2x1». The Rio Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  13. 13,0 13,1 «Flamengo win Carioca Championship». www.beachsoccer.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  14. Milan, A. C. «LÉO DUARTE IS ROSSONERO». AC Milan. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  15. «Official: Milan also confirm the Duarte signing». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  16. Fisher, Oliver (2019 թ․ օգոստոսի 7). «OFFICIAL: AC Milan confirm signing of Brazil defender Duarte». SempreMilancom (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  17. «Serie A transfer news: AC Milan complete €11m signing of Flamengo defender Leo Duarte | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  18. «Official: Milan sign Duarte | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  19. «AC Milan confirm the signing of Leo Duarte». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  20. «Léo Duarte». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել