Լեոպոլդ Լայեր (սլովեներեն՝ Leopold Layer, նոյեմբերի 20, 1752(1752-11-20)[1][2], Կրան, Կրայնա դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն - ապրիլի 12, 1828(1828-04-12), Կրան, Կրայնա դքսություն, Ավստրիական կայսրություն), 18-19-րդ դարերի սլովեն նկարիչ։

Լեոպոլդ Լայեր
Ծնվել էնոյեմբերի 20, 1752(1752-11-20)[1][2]
ԾննդավայրԿրան, Կրայնա դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն
Վախճանվել էապրիլի 12, 1828(1828-04-12) (75 տարեկան)
Մահվան վայրԿրան, Կրայնա դքսություն, Ավստրիական կայսրություն
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Սրբազան Հռոմեական կայսրություն
Մասնագիտություննկարիչ
ԱշակերտներFranc Serafin Goetzl? և Gašper Götzl?
ՀայրMarko Layer?
 Leopold Layer Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Լեոպոլդը սլովեն նկարիչ և քանդակագործ Մարկո Լայերի որդին է։ Հենց հորից էլ առել է նկարչության իր առաջին դասերը։ Հետագայում մասնագիտական կրթություն չի ստացել և ուսման թերին լրացրել է ինքնակրթությամբ, նկարչական իր հմտությունները զարգացրել ու կատարելագործել է գերմանացի ու իտալացի վարպետների գործերը կրկնօրինակելով։ Հոր մահից հետո՝ 1808 թվականից, տնօրինել է ընտանեկան արվեստանոցը։ Ժամանակակիցների շրջանում լայն ճանաչման է արժանացել ոչ միայն իր հեղինակած սրբապատկերների ու աշխարհիկ թեմաներով ստեղծագործությունների, այլև Նապոլեոն Բոնապարտի տիրապետության տարիներին կատարած դրամանենգության փորձի, բռնվելու և բանտարկվելու արդյունքում[3]։ Ավանդազրույցի համաձայն՝ բանտարկության տարիներին երդվել է, որ ազատվելու դեպքում կպատկերազարդի Բրեզիեի Աստվածամոր բազիլիկը և, իրոք, 1814 թվականին ազատություն ստանալով՝ կատարել է խոստումը։ Սակայն արվեստի պատմաբաններից շատերի կարծիքով նա այդ աշխատանքը կատարել է նախքան իր բանտարկվելը՝ 1800 թվականին[4], այսինքն՝ մատուռի շինարարության ավարտին։ Մասնագետները Լեոպոլդ Լայերի՝ աստվածաշնչյան թեմաներով ստեղծած նկարներից հիշատակության արժանի են համարում հատկապես «Մարիամի օգնությունը» և «Վերոնիկան՝ Հիսուսի վարշամակով» գործերը, աշխարհիկ թեմաներով նկարներից՝ «Ինքնանկար կնոջ հետ» և «Վիրաբույժ Հայնեի ընտանիքը» աշխատանքները։

 
 
Բրեզիեի բազիլիկի Մարիամ Աստվածածինը[4][5][6]

Լեոպոլդ Լայերը համարվում է բարոկկո ոճով ստեղծագործած վերջին անվանի նկարիչը սլովենական կերպարվեստի պատմության մեջ, նկարիչ, ով միաժամանակ քայլ է կատարել այդ ասպարեզում ռեալիզմի տարրեր ներմուծելու, արմատավորելու ուղղությամբ[7][7]։ Նրան աշակերտել, նրանից վարպետության դասեր են առել Յ. Էգարտները, Մ. Գորիննիկը, Գետցլ տոհի նկարիչներից երկուսը[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Leopold LayerOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Cevc, Emilijan, Slovenska umetnost, Prešernova družba 1966, str. 144
  4. 4,0 4,1 http://www.delo.si/kultura/razstave/marija-in-15-milijonov-castilcev.html%7Ctitle=Vojko(չաշխատող հղում) Urbančič: Marija in 15 milijonov častilcev |accessdate= 13.7.2015|date=24.5.2014 |format= |work= Delo.si}}
  5. http://albina.nastran.net/marija-pomagaj/%7Ctitle=Marija(չաշխատող հղում) Pomagaj |accessdate= 13.7.2015|date= 17. april 2005 |format= |work= Ikone Albine Nastran}}
  6. http://www.rtvslo.si/moja-generacija/ali-je-to-najbolj-znana-slovenska-slika/337128%7Ctitle= Ali je to najbolj znana slovenska slika? Ob 200-letnici Layerjeve podobe brezjanske Marije|accessdate= 13.7.2015|date=18.5.2014 |format= |work= RTVSLO.si: Moja generacija, spletno mesto za zrela leta}}
  7. 7,0 7,1 F. Stele, Oris zgodovine umetnosti pri Slovencih, Ljubljana 1924
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդ Լայեր» հոդվածին։