Լեոնիդ Հենրիկի Խաչիյան (ռուս.՝ Леонид Генрихович Хачиян, մայիսի 3, 1952(1952-05-03)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 29, 2005(2005-04-29)[1], Նյու Ջերսի, ԱՄՆ), հայազգի խորհրդային և ամերիկյան գիտնական-մաթեմատիկոս։

Լեոնիդ Խաչիյան
Ծնվել էմայիսի 3, 1952(1952-05-03)[1]
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 29, 2005(2005-04-29)[1] (52 տարեկան)
Նյու Ջերսի, ԱՄՆ
բնական մահով
Բնակության վայր(եր)Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունամերիկահայ
Մասնագիտությունմաթեմատիկոս, համակարգչային գիտնական և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ռատգերսի համալսարան և Կոռնելի համալսարան
Գործունեության ոլորտկիրառական մաթեմատիկա և Դիսկրետ մաթեմատիկա
Ալմա մատերQ42952392?
Եղել է գիտական ղեկավարKhaled M. Elbassioni?[2]
ՊարգևներՖալկերսոնի մրցանակ և Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
Երեխա(ներ)Anna Khachiyan?

ԿենսագրությունԽմբագրել

Խաչիյանի պապը ապրել է Ղարաբաղում[3]։ 9 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա։ 1974 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կառավարման և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը[4]։ 1978 թվականին պաշտպանել է գիտական ատենախոսություն, իսկ 1984 թվականին՝ դոկտորական։ Աշխատել է ԽՍՀՄ ԳԱ-ի Հաշվողական կենտրոնում և Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում։

ԳործունեությունԽմբագրել

Լեոնիդ Խաչիյանն առաջինն էր, ով առաջարկեց պոլինոմիալ ալգորիթմ գծային ծրագրավորման խնդիրների լուծման համար, որը էլիպսոիդների մեթոդի տարատեսակներից մեկն էր։ Չնայած նրան, որ այդ ալգորիթմը կիրառելի չեղավ բարձր բազմանդամության պատճառով, ունեցավ տեսական մեծ նշանակություն։ Բացի այդ, այն մեծ հետաքրքրություն առաջացրեց գծային ծրագրավորման ոլորտի խնդիրների նոր լուծումների համար։ 1982 թվականին Խաչիյանին պարգևատրեցին Ֆալկերսոնի մրցանակով՝ դիսկրետ մաթեմատիկայում առաջավոր աշխատությունների համար։

1989 թվականից ապրել և աշխատել է ԱՄՆ-ում։ 1989 թվականին Կոռնելի համալսարանում զբաղեցրել է հրավիրված պրոֆեսորի պաշտոնը։ 1990 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Ռատգերսի համալսարանում։ ԱՄՆ-ում Խաչինյանը շարունակում է զբաղվել հետազոտական աշխատանքներով, որոնցով զբաղվել էր ժամանակին։ Բահման Քալանթարի հետ միասին գրել է մի քանի հոդվածներ։

2008 թվականի հունիսին «Դիսկրետ կիրառական մաթեմատիկա» ամսագիրը նվիրված էր Լ. Հ. Խաչյանի հիշատակին։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել