Լեոնիդ Դովլադբեգյան (1985), ռուսահայ ձեռնարկատեր, թոփ մենեջեր և վենչուրային կապիտալիստ[1][2][3][4][5][6]։ 2019-2022 թվականներին եղել է Vprok.ru Perekrestokգլխավոր գործադիր տնօրենը[7][8][9][10]։

Լեոնիդ Դովլադբեգյան
Դիմանկար
Ծնվել է1985
Մասնագիտությունգործարար

Կրթություն խմբագրել

2008 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով Առևտային իրավունքի մագիստրոսի կոչում[11]։

Կարիերա խմբագրել

Լեոնիդ Դովլադբեգյանի ձեռնարկատիրական կարիերան սկսվել է էլեկտրոնային առևտրից[1]։ 2012 թվականից մինչև 2016 թվականի նոյեմբերը նա բարձր պաշտոններ է զբաղեցրել 220 Volt էլեկտրական գործիքների խանութների ցանցում[12][13]։ Առցանց խանութի տնօրեն աշխատելու երկու տարիների ընթացքում նա տասնապատկել է խանութի ապրանքաշրջանառությունը։ Ըստ Ֆորբս ամսագրի՝ 2014 թվականին այն Ռուսաստանի խոշորագույն առցանց խանութների շարքում զբաղեցրել է 9-րդ տեղը[1][14]։ 2015 թվականին նշանակվել է 220 Volt շղթայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ[10]։

2015 թվականին Ֆորբսը այն ներառել է Ռունետի ամենաթանկ կազմակերպությունների շարքում՝ 13-րդ համարի ներքո[11][15]։ Նույն թվականին 220 Volt-ը սկսել է աութսորսինգ ծառայություններ առաջարկել DIY ապրանքանիշներին։ Ծառայությունների մեջ մտնում է առցացնց խանութների մշակումը, սպասարկումը, ներառյալ պատվերների առաքումը և մշակումը[12]։

2015 թվականին Լեոնիդ Դովլադբեգյանը դարձել է ԱՊՀ խոշորագույն շինարարական ֆորումներից մեկի՝ Mastergrad DIY հարթակի համասեփականատեր[11][16]։

2016 թվականին նա ստեղծել է LED մարքեթինգային գործակալությունը, որը մասնագիտանում է ամբողջ Ռուսաստանում Cyber Monday և Real Black Friday-ի վաճառքում[10][11]։

2017-2018 թվականներին Դովլադբեգյանը եղել է Orteka մանրածախ առևտրի ցանցի տնօրեններից մեկը և խորհրդատուն[10]։

2018 թվականի նոյեմբերին նշանակվել է Perekrestok (պատկանում է X5 Group) մանրածախ ցանցի ռազմավարության և էլեկտրոնային առևտրի գծով տնօրեն։ Նրա պարտականություններն են եղել Perekrestok.ru առցանց հիպերմարկետի ռազմավարության մշակումը և դրա կատարումը, տնտեսական արդյունավետության զարգացումը և ցանցի ընդլայնումը[17]։ Դովլադբեգյանը Ռուսաստանում առաջիններից է եղել, որը օգտագործել է դարքսթոր (dark store-մութ խանութ) ապրանքի վաճառման ձևաչափը[17][18][19]։

2020 թվականի օգոստոսին նրա առաջնորդությամբ խանութների ցանցի անունը վերանվանվել և դարձել է Vprok.ru Perekrestok: Հետագայում այն առանձնացել է X5 Group-ից և սկսել է գործել որպես անկախ բիզնես միավոր, իսկ Դովլադբեգյանը դարձել է նոր առցանց հիպերմարկետի գլխավոր գործադիր տնօրեն[19]։

2020 թվականին Vprok.ru Perekrestok-ի մանրածախ ապրանքի շրջանառությունը աճել է երեք անգամ՝ հասնելով գրեթե 15 միլիարդ ռուբլու, իսկ X5 Group-ը 13 տարվա մեջ առաջին անգամ դարձել է Ռուսաստանում մթերային ապրանքների առաքման ծառայությունների առաջատար մատակարարը[20][21]։

2021 թվականին Լեոնիդ Դովլադբեգյանը առցանց հիպերմարկետը վերածել է Ռուսաստանում գործող առաջին FMCG (Fast-moving consumer goods) շուկայի[20]։ Ըստ նրա՝ ընկերությունը դիտարկում էր սննդի վրա կենտրոնացած էկոհամակարգ կառուցելու հնարավորությունը[22]։

2021 թվականին Vprok.ru Perekrestok առցանց խանութի եկամուտը հասել է 21,5 միլիարդ ռուբլու, երբ պաշարների պահպանման միավորը (stock keeping unit) գերազանցել է 75000-ը[23]։

2022 թվականի հուլիսին Դովլադբեգյանը հեռացել է Vprok.ru Perekrestok-ի գործադիր տնօրենի պաշտոնից, ինչը պայմանավորված է եղել բիզնեսի տեսլականի փոփոխությամբ։ Սպասվում էր, որ Vprok.ru Perekrestok-ը հեռացվելու է X5 Group-ից, վաճառվելու է, որից հետո հանվելու է նախնական հրապարակային առաջարկի կամ միանալու է այլ գործընկերոջ[7]։

Ներդրումներ խմբագրել

2021 թվականի հունիսին Դովլադբեգյանը ներդրումներ է կատարել շվեդական Vembla մթերային ապրանքների առաքման ընկերությունում և դարձել է նրա տնօրեններից մեկը[5]։

2021 թվականի օգոստոսին նա ներդրումներ է արել Պորտուգալական Bairro սթարթափում և դարձել է նրա տնօրենների խորհրդի նախագահը[24][25]։

2022 թվականին ԶԼՄ-ները հայտնել են, որ Դովլադբեգյանը մտադրություն ունի հայկական շուկայում տեղական այլ ձեռներեցների հետ միասին սննդի տեխնոլոգիաների սթարթափներում ներդրումներ անելու մասին[2][3][26]։

Մրցանակներ խմբագրել

Անհատական խմբագրել

2020 թվականին Դովլադբեգյանը «Большой Оборот» (Խոշոր Շրջանառություն) Էլեկտրոնային առևտրի մրցանակաբաշխությունում ճանաչվել է լավագույն գործադիր ղեկավար[27]։

2021 թվականի դեկտեմբերին Team մրցանակաբաշխության միջազգային ժյուրիի կողմից Դովլադբեգյանը ճանաչվել է տարվա լավագույն մանրածախ առևտրի ոլորտի առաջնորդ[28][29]։

Կորպորատիվ խմբագրել

2020 թվականին Vprok.ru Perekrestok բջջային հավելվածը հաղթել է Summer Tagline մրցանակաբաշխության «Տնից» անվանակարգում՝ որպես լավագույն Mobile/AR/VR/IoT նախագիծ։ Այն նաև առաջինն է Ռունետի Առևտուր և ծառայություններ կարգում[30]։

2021 թվականին Vprok.ru PerekrestokRetailer of the Year մրցանակաշխությունում ճանաչվել է լավագույն առցանց մթերային խանութ[31]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Леонид Довладбегян». www.kommersant.ru (ռուսերեն). 2014 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  2. 2,0 2,1 «E-commerce-ի շուկան շարունակում է աճել. մինչեւ 2040-ը բոլոր գնումների մինչեւ 95 տոկոսը կիրականացվի համացանցի միջոցով». news.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  3. 3,0 3,1 Technologies, Peyotto. «Pассматриваю возможность инвестирования в фудтех-стартапы Армении. российский и армянский предприниматель Леонид Довладбегян». 1in.am (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  4. «Темные лошадки: российский даркстор Yango Deli сразится с турецким Getir». www.kommersant.uk. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  5. 5,0 5,1 «Российские инвесторы купили долю в шведском стартапе по доставке продуктов». Ведомости (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  6. Jusupova, Nazigul (2021 թ․ հունիսի 17). «Топ-менеджеры "Перекрёстка Впрок", "Яндекс.Еды" и другие инвестировали €1,3 млн в шведский стартап по доставке продуктов — Сервисы на vc.ru». vc.ru. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  7. 7,0 7,1 Королёва, Софья (2022 թ․ հուլիսի 20). «Глава «Vprok.ru Перекресток» ушел из компании». Известия (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին.
  8. «Vprok.ru Перекрёсток объявил о назначении нового финансового директора | New-Retail.ru». new-retail.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  9. «X5 запустил онлайн-гипермаркет "Перекресток впрок" в Казани и Чебоксарах». www.kommersant.ru (ռուսերեն). 2020 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Довладбегян Леонид». Retail.ru (ռուսերեն). 2020 թ․ ապրիլի 7. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Довладбегян Леонид Леонидович биография и пресс-портрет». whoiswho.dp.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  12. 12,0 12,1 «"220 вольт" много берет на себя». www.kommersant.ru (ռուսերեն). 2015 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  13. «Довладбегян Леонид , Директор, интеренет-магазин 220 вольт». praktika.vedomosti.ru. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  14. «20 крупнейших интернет-магазинов». Forbes.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  15. «20 самых дорогих компаний Рунета: рейтинг Forbes». Forbes.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  16. «Продавцы ремонта». www.kommersant.ru (ռուսերեն). 2017 թ․ ապրիլի 24. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  17. 17,0 17,1 «Леонид Довладбегян, Perekrestok.ru: "Самое сложное и важное – помочь потребителю преодолеть барьеры перед онлайн-заказом"». www.sostav.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  18. «X5 Retail Group открыла крупнейший даркстор "Перекрётска"». ru-bezh.ru. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  19. 19,0 19,1 «Онлайн-супермаркет "Перекрёсток" меняет название | New-Retail.ru». new-retail.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  20. 20,0 20,1 «X5 переформатирует онлайн-гипермаркет "Перекресток Впрок" в маркетплейс». Forbes.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  21. «В онлайн-торговле продуктами впервые за 13 лет сменился лидер». Ведомости (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  22. Group, X5 (2021 թ․ հուլիսի 27). «"Наша цель – удовлетворить все потребности клиента" – X5 Group на vc.ru». vc.ru. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  23. «Управляющий директор «Vprok-Перекрёсток» Леонид Довладбегян объявил об уходе из X5 Group». RETAILER.ru (ռուսերեն). 2022 թ․ հուլիսի 18. Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին.
  24. Марьина, Анастасия. «Португальский фудтех-стартап Bairro выходцев из Украины и России привлек €300 тысяч». Rusbase (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  25. Гончарова, Алина (2021 թ․ օգոստոսի 26). «Российские инвесторы вложили €1,2 млн в португальский фудтех-стартап Bairro». Известия (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  26. «Фудтех – настоящий драйвер всей продовольственной системы мира | Интервью | THE RETAIL FINANCE / Розничные финансы». rfinance.ru. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  27. ««Электронная торговля-2020»: уроки мобилизации и надежда на рост | Oborot.ru». oborot.ru. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  28. «Названы победители Team Awards 2021 | Радио Monte Carlo 102.1 FM». montecarlo.ru. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  29. LOYALTY, RETAIL & (2021 թ․ հոկտեմբերի 13). «Ключевые вызовы, eCom в регионах и будущее рынка онлайн-торговли в России обсудили на Ecomference Rupost Retail Week». Retail & Loyalty (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  30. «"Перекрёсток впрок" получил две награды за мобильное приложение». SHOPOLOG.RU. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  31. ««Лучший магазин года 2021»: итоги премии». shopandmall.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.