Լեոնարդո Մալատեստա
Լեոնարդո Մալատեստա (իտալերեն՝ Leonardo di Francesco di Lazzaro Malatesta, 1483[1][2], Պիստոյա, Տոսկանա, Իտալիա[1] - 1518[1], Պիստոյա, Տոսկանա, Իտալիա[1]), հայտնի է նաև որպես Լեոնարդո դա Պիստոյա (իտալերեն՝ Leonardo da Pistoia), 16-րդ դարի սկզբի իտալացի նկարիչ։ Համարվում է Ֆրա Բարտոլոմեոյի և Ռաֆայել Սանտիի հետևորդը։ Ավելի վաղ Ռաֆայելին վերագրվող որոշ նկարներ հետագայում ճանաչվել են որպես Լեոնարդո Մալատեստայի աշխատանքներ[3].
Լեոնարդո Մալատեստա | |
---|---|
Ծնվել է | 1483[1][2] |
Ծննդավայր | Պիստոյա, Տոսկանա, Իտալիա[1] |
Վախճանվել է | 1518[1] |
Մահվան վայր | Պիստոյա, Տոսկանա, Իտալիա[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
![]() |
Հատկանշական աշխատանքներԽմբագրել
- «Մադոննան երեխայի հետ» (Madonna con bambino, 1516 թվական) - գտնվում է Բեռլինի պետական թանգարանում, հիշեցնում է Ռաֆայելի Մադոննան հովանի տակ։
- «Բրիջուոթերի Մադոննան» (իտալերեն՝ La madone Bridgewater) — գտնվում է Բրյուսելի կերպարվեստի թագավորական թանգարանում։ Նախկինում այս նկարը համարվել է Ռաֆայել Սանտիի աշխատանքը[4]։
- «Մադոննան և ոսկե ճարմանդով երեխան» (1505 թվական) - Վրոցլավի ազգային թանգարան
- «Մադոննան և երեխաները սրբերի հետ» - Սուրբ Պետրոսի եկեղեցի (Կասալգուիդի), Պիստոյա
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 http://www.oxfordartonline.com/benezit/view/10.1093/benz/9780199773787.001.0001/acref-9780199773787-e-00115138
- ↑ MALATESTA, Leonardo di Francesco di Lazzero (1483 - 1518), Painter : Benezit Dictionary of Artists - oi. —
- ↑ «Œuvre « La madone Bridgewater » – Musées royaux des Beaux-Arts de Belgique»։ www.fine-arts-museum.be։ Վերցված է 2016-04-07
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեոնարդո Մալատեստա կատեգորիայում։ |