Լեյլա Կիրակոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լեյլա Զենիկի Կիրակոսյան (փետրվարի 8, 1941, Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 5, 2024), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (հուլիսի 11, 1984)։
Լեյլա Կիրակոսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1941 |
Ծննդավայր | Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 5, 2024 (83 տարեկան) |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Աշխատավայր | Էստոնիայի ռուսական թատրոն և Լենկոմ թատրոն |
Ամուսին(ներ) | Էռնստ Ռոմանով |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԼեյլա Կիրակոսյանը ծնվել է 1941 թվականի փետրվարի 8-ին[1]։ Ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը[2]։
Թատերական գործունեությունն սկսել է Տալինի ռուսական դրամատիկական թատրոնում։ Այստեղ էլ ծանոթացել է ապագա ամուսնու՝ դերասան Էռնստ Ռոմանովի հետ։ 1969 թվականին ամուսնու հետ տեղափոխվել է Լենինգրադ, սկսել է աշխատել Լենկոմ թատրոնում։ Միասին խաղացել են «Երեք հրացանակիրները» ներկայացման մեջ․ Լեյլան մարմնավորել է թագուհի Աննային, իսկ Էռնստը՝ դուքս Բեքինհեմին։ Այնուհետև դերասանուհին տեղափոխվել է Լենսովետի անվան թատրոն[3]։
2003 թվականին ներկայացրել է «Հեքիաթ» մոնոներկայացումը՝ գրված Վլադիմիր Նաբոկովի համանուն ստեղծագործության հիման վրա։ Վերջին տարիներին աշխատում է Սանկտ Պետերբուրգի պետական մանկական ֆիլհարմոնիայում։ Ամենահայտնի թատերական աշխատանքը «Խայտաբղետ թութակի հեքիաթները» ներկայացումն է[3]։
Առաջին անգամ կինոյում խաղացել է 1962 թվականին, որը Հայֆիլմում նկարահանված ռեժիսոր Մոկո Հակոբյանի «Ջրերը բարձրանում են» ֆիլմն էր։ Խաղացել է Անահիտի դերը։ 1970-1980-ական թվականներին դերասանուհին պարբերաբար հայտնվել է հեռուստաէկրաններին՝ ֆիլմ-ներկայացումներում։ Խորհրդային շրջանում հազվադեպ է նկարահանվել կինոյում։ Նոր ժամանակաշրջանում ժամանակ առ ժամանակ նկարահանվում է սերիալներում՝ Հետաքննության գաղտնիքները 1, Կոտրված լապտերների փողոցը 6 և այլն։ Ամենահայտնի դերերից են Մարգոյի դերակատարումը «Տամբովյան գայլը» (2005) և Բրոնիսլավա Սմոլյանինովայի դերը «Հորձանուտ» (2007) սերիալներում է[3]։
Անձնական կյանք
խմբագրելԼեյլա Կիրակոսյանի ամուսինը՝ ՌԴ ժողովրդական արտիստ Էռնստ Ռոմանովն է։ Զույգն ունի 2 երեխա (դուստր և որդի)։ Դուստրը՝ Եկատերինան, մեդիամենեջեր է, ռեժիսոր և հեռուստալրագրող[3]։
Գործունեություն
խմբագրելԴերերը թատրոնում
խմբագրելՆերկայացում | Դեր |
---|---|
Երեք հրացանակիրները | թագուհի Աննա |
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2010 | Քերծեները 3 | Զինաիդա Տրեֆելևա |
2007 | Հորձանուտ | Բրոնիսլավա Սմոլյանինովա |
2005 | Տամբովյան գայլը | Մարգո |
2004 | Կոտրված լապտերների փողոցը 6 | Վերոնիկա Սերգեևնա |
2004 | Ոչ ստանդարտ անձնական իրավիճակների գործակալություն 2 | Գլաֆիրա Վասյուտինա |
2001 | Հետաքննության գաղտնիքները 1 | Անտոնինա |
1993 | Սնոգլ | Միսիս Բինգ Բերչիլ |
1992 | Մկնաբազե | |
1992 | Արտացոլանքը հայելու մեջ | Ժենյա |
1991 | Հեքիաթ հեքիաթի հետևից | Գրիմելլա |
1991 | Սերգեյ Պրոկոֆև․ կյանքի սյուիտ | |
1988 | Գաղտնի խորհրդական | Զառա |
1986 | Հրաշագեղ Ելենա | Կալիոպա |
1986 | Փոքրիկ Բաբա Յագան | Ռումպումպել |
1985 | Լեմյուել Գուլիվերի ճանապարհորդությունը Լիլիպուտիա | տիկին |
1981 | Ինքնասպանություն | Գալինա |
1978 | Օգոստոս | դրվագ |
1977 | Հունիսի ավելորդ օրը | Էլ |
1971 | Կեսգիշերի կողոպուտը | շեֆի կին |
1970-ականներ | Ուր են լողում ամպերը | |
1962 | Ջրերը բարձրանում են | Անահիտ |
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (հուլիսի 11, 1984)[1]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ (փետրվարի 13, 2006)[1]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Киракосян Лейла Зениковна». www.kino-teatr.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Эрнст Романов: Лиза Боярская не живёт с мужем. И правильно делает». EG.RU (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «КИРАКОСЯН Лейла (Лейли) Зениковна». rusactors.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.