Լեհ (լեհ.՝ Lech), լեհական ցեղերի առաջնորդ, լեհերի առասպելական նախահայրը։ Լեհական պետականության ստեղծողն ու հիմնադիրը։ Առասպելական Չեխի ու Ռուսի եղբայրը։ Ավանդազրույցը նրան է վերագրում առաջին լեհական մայրաքաղաք Գնեզնոյի հիմնումը[1] և պետական զինանշանի՝ Սպիտակ արծվի ստեղծումը։

Լեհ
ՀայրՊան (ըստ Մեծ Լեհաստանի ժամանակագրության), Յան (ըստ Յան Դլուգոշի)
ԵրեխաներԿրակ

Առասպելական Լեհ իշխանի մասին ավանդազրույցն առաջին անգամ ի հայտ է եկել 13-րդ դարի երկրորդ կեսին լատիներեն շարադրված «Մեծ Լեհաստանի ժամանակագրություն» (լեհերեն՝ Kronika wielkopolska, լատիներեն՝ Chronica Poloniae maioris) անավարտ ու անանուն երկասիրության մեջ[2]։ Ըստ այդ անանուն ժամանակագրի՝ եղբայրները Պանոնիան լքելով՝ շարժվել են դեպի հյուսիս և հիմնել իրենց անունները կրող իշխանություններ[3]։ Չեխը հիմնել է Պրահան, Լեհը՝ Գնեզնո մայրաքաղաքը (Chronica Poloniae maioris ժամանակագրությունում մեջբերված ժողովրդական ստուգաբանության համաձայն՝ Գնեզնո անվանումը ծագել է սլավոնական гнездо, այսինքն՝ բույն բառից[4]): Վարկածներից մեկի համաձայն՝ նրանք Մորավիայից հեռացել են նշյալ ժամանակագրության ստեղծումից մոտավորապես վեց հարյուր տարի առաջ, ավարների արշավանքի պատճառով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alojzy Jirasek. "Stare Podania Czeskie"
  2. Brygida Kürbisówna, Studia nad Kroniką wielkopolską, Poznańskie Towarzystwo Przyjaciół Nauk, Poznań 1952
  3. Jerzy Strzelczyk, Mity, podania i wierzenia dawnych Słowian, Poznań 2007, s. 105-106.
  4. Kronika Wielkopolska, Wstęp, tłum. K. Abgarowicz, Warszawa 1965

Գրականություն խմբագրել

  • Labuda G., Mieszko I, Wyd. Ossolineum, Wrocław 2002, s. 31-32 83-04-04619-9
  • Великая польская хроника [1]
  • Хроника Яна Длугоша [2]
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեհ (առասպելական)» հոդվածին։