Լելանդ Կանինգհեմ (անգլ.՝ Leland Erskin Cunningham, փետրվարի 19, 1904(1904-02-19), Wiscasset, Մեն, ԱՄՆ - մայիսի 31, 1989(1989-05-31), Ռիչմոնդ, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Մաունթ Վիլսոնի աստղադիտարանում։ Ավելին քան 50 տարի աշխատելով աստղագիտության ոլորտում դարձել է ճանաչված հեղինակություն մոլորակների, արբանյակների, աստերոիդների, գիսաստղերի և տիեզերական սարքերի ուղեծրերի տեսության և կիրառական հաշվարկման մեջ։ Կանինգհեմը նաև մասնակցել է ուղեծրերի հաշվարկման մեջ համակարգչերի կիրառման աշխատանքներին, ինչպես նաև այդ համակարգչերի նախագծմանը։

Լելանդ Կանինգհեմ
Leland Erskin Cunningham
Ծնվել էփետրվարի 19, 1904(1904-02-19)
Wiscasset, Մեն, ԱՄՆ
Մահացել էմայիսի 31, 1989(1989-05-31) (85 տարեկան)
Ռիչմոնդ, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան
Ալմա մատերՀարվարդի համալսարան

Լելանդ Կանինգհեմը սկսել է իր աշխատանքային կարիերան որպես աստղագետ Ֆրեդ Ուիպլի օգնական Հարվարդի համալսարանում։ Այստեղ էլ սկսել է կիրառել համակարգիչներ երկնային մարմինների ուղեծրերի հաշվարկման մեջ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կանինգհեմը սկսեց ծառայել Բալիստիկայի հետազքոտական լաբորատորիայում (ԲՀԼ) Աբերդինում (Մերիլենդ), իր ներդրումը ունենալով պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակ ԲՀԼ-ում անհրաժեշտ էր ստեղծել հրետանու համար կրակի վարման աղյուսակներ կամ ռմբակոծության ժամանակ կիրառվող աղյուսակներ։ Այս հաշվարկների անհրաժեշտությունը այնքան մեծ էր, որ նմանատիպ հաշվողական կենտրոն ստեղծվեց նաև Փենսիլվանիայի համալսարանում Ֆիլադելֆիայում։ Կանինգհեմը ներկա է եղել այն հանդիպմանը 1943 թվականին, երբ Պրոսպեր Էկերտը, Ջոն Մուչլին և լեյտենանտ Հերման Գոլդշտեյնը առաջարկեցին ENIAC-ի կառուցումը, այս նախագծին հավանություն տրվեց նույն օրը։ Համաձայն նախապես հաստատված պլանների մեքենան պետք է ունենար ստորակետից հետո 5 նիշի ճշտություն, սակայն Կանինգհեմի ներդրման շնորհիվ հնարավոր եղավ այս ցուցանիշը հասցնել 10 նիշի։

1945 թվականից 1946 թվականները Կանինգհեմը ծառայել է ԲՀԼ Հաշվողական Կոմիտեում, խումբ, որը հիմնվեց ԲՀԼ-ում ENIAC-ի օգտագործման համար նախապատրաստման աշխատանքները կատարելու համար։ Կոմիտեի մյաուս անդամներն էին Հասկել Քարին, Դերեկ Լեմերը և Ֆրանց Ալթը։

1946 թվականին Կանինգհեմը տեղափոխվեց Բերքլի, որտեղ և հետագայում դարձավ Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի աստղագիտության պրոֆեսոր։ Այստեղ, Լեմերի հետ միասին նա պլանավորում էր կառուցել Կալիֆոռնիայի թվային համակարգիչը (CALDIC

1950-ականներին և 1960-ականներին, աշխատելով Լեյշների աստղադիտարանում Կանինգհեմը հաշվարկեց և հրապարակեց գիսաստղերի ուղեծրերի պարամետրերը։ Մասնավորապես, նա ցույց տվեց, որ Պերեյրա և Իկեյա-Սեկի գիսաստղերը մերձարեգակնային են, 1668, 1843, 1880 և 1882 դիտարկված գիսաստղերի նման։ Կանինգհեմը հայտնաբերել է նաև 4 ստերոիդ[1]։

Լելանդ Կանինգհեմը մահացել է 1989 թվականի մայիսի 31-ին, 85 տարեկան հասակում։ Նրա պատվին է անվանվել (1754) Կաննինգհեմ աստերոիդը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2016 թ․ հունիսի 20. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  2. Schmadel, Lutz D. (2007). Dictionary of Minor Planet Names – (1754) Cunningham. Springer Berlin Heidelberg. էջ 140. ISBN 978-3-540-00238-3. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել