Լեանդրո Կաստան

բրազիլական Ֆուտբոլիստ

Լեանդրո Կաստան դա Սիլվա (պորտ.՝ Leandro Castán da Silva, նոյեմբերի 5, 1986(1986-11-05)[1][2][3], Jaú, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Բրազիլիայի հավաքականի և իտալական Ռոմա ֆուտբոլային ակումբի պաշտպան։

Լեանդրո Կաստան
պորտ.՝ Leandro Castán
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լեանդրո Կաստան դա Սիլվա
Ազգությունը Ֆրանսիացի
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 5, 1986 (37 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլու, Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 186 սմ
Քաշ 78 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
Համար 5
Պատանեկան կարիերա
2003–2004 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005–2007 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 27 (0)
2007–2009 Շվեդիա Հելսինգբորգ 4 (0)
2008   Բրազիլիա Գրեմիո Բարուերի 0 (0)
2009 Բրազիլիա Գրեմիո Բարուերի 47 (3)
2010–2012 Բրազիլիա Կորինթիանս 49 (2)
2012– Իտալիա Ռոմա 68 (1)
Ազգային հավաքական
2012-2013 Բրազիլիա Բրազիլիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Հոկտեմբերի 27, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Հոկտեմբերի 12, 2015

Կարիերա խմբագրել

Լեանդրոն ֆուտբոլիստի կարիերան սկսել է Ժաու քաղաքի «Նոյեմբերի XV» թիմում, սակայն դեռ պատանեկան տարիքում նրան նկատել են «Աթլետիկո Մինեյրոյի» սկաուտները, որտեղ Լեանդրոն շարունակել է ուսումը։ 2005 թվականին նա իր առաջին խաղը կատարեց «աքլորիկ»-ի կազմի սերիայում։ Բայց այդ մրցաշրջանը չափազանց անհաջող էր Բելու Օրիզոնտիի ակումբի համար, որը դուրս էր եկել B սերիա։ Լեանդրո Կաստանը հաջորդ տարի օգնեց իր թիմին վերադառնալ էլիտա, իսկ 2007-ին մեկնեց շվեդական «Հելսինգբորգ»։

Շվեդիայում Լեանդրո Կաստանն անցկացրեց ընդամենը մեկ մրցաշրջան՝ հասցնելով գոլ խփել եվրոպական մրցումներում հոլանդական ՊՍՎ-ի դարպասին։ 2008 թվականին տեղափոխվել է «Գրեմիո Բարուերի», իսկ 2010 թվականին՝ «Կորինտիանս»։

2011 թվականին «Կորինտիանսը» դարձավ Բրազիլիայի չեմպիոն, 2012-ին իր պատմության մեջ առաջին անգամ հասավ եզրափակիչ և նվաճեց Լիբերտադորեսի գավաթը։ Լեանդրո Կաստան հայտնվեց այս մրցաշարի խորհրդանշական հավաքականում։

2012-ի հուլիսի 2-ին հայտարարվեց այն մասին, որ Լեանդրո Կաստանը 5,5 միլիոն եվրոյով գնում է իտալական «Ռոմա» ակումբ[4]։

2014-ի նոյեմբերին ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել էր կավերնոզային հեմանգիոմա, 2014-ի դեկտեմբերի 3-ին ենթարկվել էր վիրահատության՝ այն հեռացնելու համար։ Մարզումներին վերադարձել է միայն 2015թվականի ապրիլին[5]։

.Լեանդրոյի կրտսեր եղբայրը՝ Լուսիանո Կաստանը (1989 թ. ծնված) նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, հանդես է գալիս «Բրագանտինոյում»։

Նվաճումներ խմբագրել

  •   Բրազիլական Սերիա A-ի չեմպիոն (1)՝ 2011
  •   Բրազիլական Սերիա B-ի չեմպիոն (1)՝ 2006
  • Մինաս-Ժերայս նահանգի չեմպիոն (1)՝ 2007
  • Լիբերտադորեսի գավաթակիր (1)՝ 2012

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Paulo, Por Carlos Augusto Ferrari São. «Corinthians vende Leandro Castán para o Roma: R$ 13 milhões». globoesporte.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  5. Լեոնիդ Վոլոտկո. «Ուղեղի Կենտրոն. Լեանդրո Կաստանը վերադառնում է ֆուտբոլային կյանքին» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեանդրո Կաստան» հոդվածին։