Իրավաբանական ընկերություն
Իրավաբանական ընկերություն (իրավաբանական ֆիրմա), իրավաբանական պրակտիկայի ձև, կապված իրավաբանական ծառայությունների կազմակերպված փոխհատուցման հիմունքների մատուցման հետ։
Աշխարհի իրավաբանական ընկերություններ
խմբագրելԿազմակերպչա-իրավական ձևեր
խմբագրելԻրավաբանական ընկերությունները կարող են իրենց գործունեությունն իրականացնել տարբեր կազմակերպչական և իրավական ձևերով։ Համապատասխան երկրում ստեղծվում է կազմակերպություն, որոնք սահմանվում են տվյալ երկրի օրենսդրությամբ։
Օրինակ, կան իրավաբանական ընկերություններ, որոնք ստեղծվել են ընկերության, սահմանափակ պատասխանատվությամբ, բաժնետիրական ընկերությունների տեսքով։
Առանձին երկրների օրենսդրությունում կարող են նախատեսվել հատուկ կազմակերպչական և իրավական ձևեր որակյալ իրավական օգնություն տրամադրող կազմակերպությունների գործունեություն ծավալելու համար։ Նման կազմակերպությունները կարող են դասակարգվել որպես «իրավաբանական ընկերություն»։
Իրավաբանական ընկերությունների կառուցվածքը աշխարհում
խմբագրելՇատ երկրներում, ներառյալ ԱՄՆ-ում և Անգլիայում, առկա օրենսդրության համաձայն իրավաբանները կարող են լինել ընկերությունների սեփականատերերը և տնօրենները։ Արդյունքում իրավաբանական ընկերությունները հնարավորություն չունեն իրենց շարքերում ներգրավել այլ ներդրողների, պրոֆեսինալ մենեջերների և ֆինանսիստների։ Կառույցը շուկա է դուրս գալիս IPO-ի միջոցով, ինչը խոչընդոտում է իրավաբանական բիզնեսի արագ և ժամանակակից զարգացմանը։
Նման մոտեցման հիմքում ընկած է իրավական համակարգի մրցակցության սկզբունքը, որն իրավաբանին պարտավորեցնում է հավատարիմ մնալ իր աշխատանքին և նրանք հաճախորդից անտեղի գումարներ չեն վերցնում։
Բացի այդ, իրավաբանները պետք է յուրաքանչյուր հարցի բարեխղճությամբ վերաբերվեն և իրավաբանական վատ պատրաստվածության դեպքում չմասնակցեն դատական գործընթացներին։ Այնուամենայնիվ արտասահմանյան բաժնետերերով համալրված ընկերությունները ներկայացնող փաստաբանները, իրենց հաճախորդների շահերը պաշտպանելու և բարոյա֊էթիկական պահանջները բավարարելու համար պետք է հիմնականում առաջնորդվեն սեփականատերերի առևտրային շահերով և հաշվի առնեն իրենց որոշումների ազդեցությունը ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքի վրա[1]։
Ներկայումս անգլո-սաքսոնական օրենքի երկրներում կա միտում դեպի վերափոխված օրենսդրությունը ազատականացման ուղղությամբ։ 2007 թվականին Ավստրալիայի իրավաբանական ընկերություններին հնարավորություն է ընձեռվում IPO-ի միջոցով ներգրավել արտաքին ներդրումներ, որից հետո ավստրալիական «Slater & Gordon» ՍՊԸ-ն հաջողությամբ տեղաբաշխել է Ավստրալիայի ֆոնդային բորսայում։ 2009 թվականին ուժի մեջ է մտել «Իրավաբանական ծառայությունների մատուցման մասին» օրենքը, որը կարգավորում է իրավաբանական ծառայությունների շուկայի ազատականացումը և իրավաբանական ընկերություններին հնարավորություն ընձեռում մտնելու Լոնդոնի ֆոնդային բորսա և իրավաբանական ընկերություններում ներգրավվում են գործադիր գործընկերներին[2]։
Սակայն, որպես կանոն, իրավաբանական ընկերության կառուցվածքը ավանդաբար ներառում է առաջատար գործընկերներ և այլ աշխատողներ։ Գործընկերներն ընկերությունում սահմանված աշխատավարձի համար աշխատող իրավաբաններ են։ Աշխատակիցներ` օգնականներ, քարտուղարներ և այլն, ովքեր ընկերությունում կատարում են օժանդակ գործառույթներ։ Շատ ընկերությունների համար ավանդական է նաև այն, որ աշխատակցները պետք է դառնան առաջատար մասնագետներ կամ պարզապես լքեն իրենց աշխատանքը[1][3]։
Իրավաբանական ընկերությունների մեծությունը և մասնագիտացումը աշխարհում
խմբագրելԻրավաբանական ընկերությունները չափազանց տարբեր են իրենց մեծությամբ։ Գրեթե բոլոր երկրներում մեծամասնություն են կազմում փոքր կազմակերպությունները, որոնք ունեն ընդհանուր գործերով զբաղվող մեկ փաստաբան[4]։
Փոքր ընկերությունները, որպես կանոն, մասնագիտանում են ցանկացած ուղղությամբ (արտոնագրային, աշխատանքային, հարկային, քրեական իրավունքի և այլն)[5]։ Ավելի մեծ ընկերություններ դիվերսիֆիկացնում են հաճախորդների բազան և առաջարկում են ծառայությունների լայն տեսականի, կազմակերպելով մի շարք բաժիններ, որոնք մասնագիտանում են իրավաբանական գործունեության տարբեր ոլորտներում։ Նման ընկերություններում, որպես կանոն, կան առանձին դատական և խորհրդատվական բաժիններ։ Խորհրդատվական բաժինները խորհուրդ են տալիս պայմանագրեր կնքել, վերլուծել առևտրային գործունեության իրավական ասպեկտները, իսկ «դատախազները» դատարաններում պաշտպանում են հաճախորդների շահերը, պատասխանատու են դատական փաստաթղթերի, ապացույցների բազայի և այլնի համար։
Իրավաբանական ընկերությունները, որոնք միավորում են իրավաբանների խոշոր խմբեր, առաջացել են ԱՄՆ֊ում և այնտեղ մի քանի տասնամյակների ընթացքում տարածվել ամենուր։ Այս պրակտիկան աստիճանաբար ընդունվեց բրիտանացիների կողմից, որոնք նախկինում ևս ունեցել են իրավաբանական ընկերություններ, սովորաբար կազմված էին մեկ կամ երկու իրավաբաններից։ Ներկայումս ԱՄՆ-ի և Անգլիայի փոքր ընկերություններում կան նվազագույնը 2-ից 50 իրավաբաններ, միջինը՝ 50-ից մինչև 200[6]։
ԱՄՆ-ում և Անգլիայում խոշոր կամ «մեգաֆիրմաներ» են համարում փոխադրամիջոցային ընկերությունները, որոնք ներառում են ավելի քան 1000 իրավաբան։ Նրանք մասնագիտանում են բարձր շահութաբեր ոլորտներում, ինչպիսիք են բանկերում աշխատելը, լայնածավալ և բարձր մակարդակի արբիտրաժային դատավարություն վարելը[1]։
Խոշորագույն իրավաբանական ընկերությունները հիմնականում ԱՄՆ-ում և Անգլիայում են։ Ամենաբարձր շահույթը ստացվում է ամերիկյան ընկերությունների կողմից, սակայն աշխարհում խոշորագույն ընկերությունները գտնվում են Լոնդոնում։ ԱՄՆ-ում իրավաբանական բիզնեսի ընդհանուր շրջանառության (մոտավորապես 120 միլիարդ ԱՄՆ դոլար) նման աշխարհում չկա։ 2003 թվականին ԱՄՆ-ում ավելի քան 900 ընկերություններում եղել են ավելի քան 50 իրավաբաններ, Կանադայում` 58, Անգլիայում` 44, Ֆրանսիայում` 14, Գերմանիայում` 9[7]։ ԱՄՆ-ը և Անգլիան լիովին տիրապետում են համաշխարհային իրավունքին։ Վերլուծական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այլ երկրները պարզապես վերցնում են այն, ինչ ընկել է անգլո-ամերիկյան սեղանից՝ «ավստրալիական, կանադական, նորզելանդիական և այլ իրավաբանական ընկերություններ պայքարում են այն բանի համար, ինչից ամերիկացիներն ու բրիտանացիները հրաժարվում են»[8]։
Իրավաբանական ընկերությունների վարկանիշներ
խմբագրելThe American Lawyer ամսագիրը 1985 թվականից ի վեր ներկայացնում է խոշորագույն իրավաբանական ընկերությունների վարկանիշը։ 2015 թվականին ընդհանուր եկամուտների գծով առաջատարներից միայն չորսն են եղել՝ Baker & McKenzie, DLA Piper, Skadden, Arps, Slate, Meagher & Flom և Latham & Watkins[en][9].
Ամսագիրը նշում է, որ անցյալ տարվա ընթացքում 100 խոշորագույն ընկերություններից 80-ը մեծ աճ է գրանցել, որոնցից 27-ը գերազանցել է մեկ միլիարդ դոլարը։ Ամենամեծ աճը (19%-ով) գրանցել են ԱՄՆ-ում ՏՏ ընկերություններում մասնագիտացած երկու իրավաբանական ընկերությունները՝ Fenwick & West[en] և Cooley LLP[en][9]։
Ընկերություն | 2014 թվականի եկամուտներ (մլն $) |
2014 թվականին զբաղեցրած հորիզոնական | 2013 թվականին զբաղեցրած հորիզոնական | Փոփոխություն |
---|---|---|---|---|
Latham & Watkins[en] | 2612 | 1 | 3 | 14,3% |
Baker & McKenzie | 2540 | 2 | 2 | 5% |
DLA Piper | 2481 | 3 | 1 | 0% |
Skadden, Arps, Slate, Meagher & Flom | 2315 | 4 | 4 | 3,6% |
Kirkland & Ellis[en] | 2150 | 5 | 5 | 6,6% |
Jones Day[en] | 1850 | 6 | 7 | 4,8% |
Norton Rose Fulbright[en] | 1815 | 7 | 6 | -4,7% |
Hogan Lovells[en] | 1780 | 8 | 8 | 3,6% |
Sidley Austin[en] | 1754 | 9 | 9 | 9,5% |
White & Case?! | 1503 | 10 | 10 | 4,1% |
Իրավաբանների եկամուտը, ինչպես նշել է The American Lawyer֊ը, իրավաբանական ընկերության արդյունավետության առավել ճշգրիտ չափանիշն է։ Ամսագիրը գրում է, որ 2014 թվականին 100 ընկերություններից 84-ը կարողացել են բարձրացնել իրենց վարկանիշը միջինում միչև 3,4% (2013 թվականի համեմատ զգալի աճ, այդ ժամանակ ցուցանիշը նվազել էր 0.4%-ով)։ Ամենաշատ աճ գրանցվել է ավելի քան հարյուրամյակների պատմություն ունեցող Jenner & Block[en][9]։
Ընկերություն | 2014 թվականի եկամուտներ (մլն $) |
2014 թվականին զբաղեցրած տեղ | 2013 թվականին զբաղեցրած տեղ | Փոփոխություն |
---|---|---|---|---|
Wachtell, Lipton, Rosen & Katz[en] | 2,630 | 1 | 1 | 13,9% |
Sullivan & Cromwell[en] | 1,585 | 2 | 2 | -0,3% |
Quinn Emanuel Urquhart & Sullivan[en] | 1,555 | 3 | 3 | 7,6% |
Cravath, Swaine & Moore[en] | 1,465 | 4 | 4 | 2,4% |
Skadden, Arps, Slate, Meagher & Flom | 1,400 | 5 | 6 | 4,1% |
Kirkland & Ellis[en] | 1,365 | 6 | 7 | 5,4% |
Simpson Thacher & Bartlett[en] | 1,340 | 7 | 5 | 4,3% |
Williams & Connolly[en] | 1,300 | 8 | 9 | 7,4% |
Latham & Watkins[en] | 1,245 | 9 | 17 | 12,2% |
Milbank, Tweed, Hadley & McCloy[en] | 1,240 | 10 | 13 | 3,8% |
Աշխատավարձն իրավաբանական ֆիրմաներում
խմբագրելԱՄՆ֊ում անցկացվում է իրավաբանների եկամուտների վիճակագրություն։ Ամերիկյան խոշոր քաղաքներում իրավաբանների գործունեության առաջին տարում միջին աշխատավարձը կազմում է 160 հազար ԱՄՆ դոլար, հետագայում հասնում է նաև 280 հազար դոլարի[1]։
Անգլո-ամերիկյան զարգացում
խմբագրելԱռաջին բազմաբնույթ իրավաբանական ընկերություններ
խմբագրելՄիացյալ Նահանգները առաջին անգամ «մեծ իրավաբանական ընկերության» հասկացությունը ներկայացնում է որպես ձեռնարկատիրական անձ, որը բաղկացած է մի քանի իրավաբաններից։ Առաջին իրավաբանական ընկերությունները, որոնք բաղկացած էին 2 կամ ավելի փաստաբաններից, ԱՄՆ-ում հայտնվեցին Ամերիկայի քաղաքացիական պատերազմից հետո (1861-1865)։ Այս գաղափարը աստիճանաբար տարածվում է Անգլիայում, չնայած այն բանին, որ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը անգլիացի իրավաբանները մնացել էին անհատական աշխատողներ կամ գործունեություն էին ծավալում փոքր խմբերով։ Այսօր Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում կան երկու փոքր ընկերություններ (2-ից մինչև 50 փաստաբաններ) և միջին ընկերություններ (50-ից 200 փաստաբաններ)։
Իրավաբանական բուտիկ
խմբագրելՓոքր քաղաքների և գյուղերի իրավաբանները դեռևս ունեն հին սովորական պրակտիկա, սակայն քաղաքային փաստաբանների մեծամասնությունը բարդության պատճառով ունի նեղ մասնագիտական որակավորում։ Այսպիսով, քաղաքների փոքր ընկերությունները մասնագիտանում են միայն մեկ տեսակի օրենքում (օրինակ` աշխատանքային իրավունք, հակամենաշնորհային օրենսդրություն, մտավոր սեփականության կամ հաղորդակցության օրենսդրություն) և, հետևաբար, կոչվում են օրինական բուտիկ։
Մեգաֆիրմաներ կամ Biglaw
խմբագրելԽոշորագույն իրավաբանական ընկերություններն ունեն ավելի քան 1000 իրավաբան։ Այս ընկերությունները խոսակցական լեզվով հաճախ անվանում են «մեգաֆիրմաներ» կամ «biglaws»: Դրանք մայրցամաքներում սովորաբար ունենում են մի քանի մասնաճյուղեր։ Ընկերությունների տեղայման և տարածաշրջանային բնույթից կախված ընկերությունը փոխում է հարաբերական չափը։
«Սպասարկման լիարժեք փաթեթով» ընկերություններ
խմբագրելԾառայությունների բաժնի ողջ տեսականին ունեցող բոլոր տեսակի իրավաբանական ընկերությունները ունեն աշխատանքների բաժիններ, որոնց համար վճարում են, ինչը ԱՄՆ֊ում սովորաբար անվանում են ձեռքբերումներ։ Այս ընկերությունները անհատների պահանջներով հազվադեպ են աշխատում։ Այնուամենայնիվ, նույնիսկ խոշորագույն իրավաբանական ընկերությունները խոշոր ձեռնարկություններից չափազանց մեծ չեն։ 2008 թվականին աշխարհում ամենախոշոր իրավաբանական ընկերություններից մեկը ճանաչվել է բրիտանական Clifford Chance ընկերությունը, որի եկամուտները կազմել են ավելի քան 2 մլրդ դոլար։ Համեմատության համար, աշխարհի խոշորագույն Exxon Mobil ընկերության համաշխարհային շրջանառությունը կազմել է շուրջ 404 մլրդ դոլար, իսկ PricewaterhouseCoopers խոշորագույն խորհրդատվական ընկերությանը` 28 մլրդ դոլար։
Իրավաբանական ընկերությունները կազմակերպվում են առևտրային գործունեություն իրականացնելու, հաճախորդների (քաղաքացիներ և կազմակերպություններ) իրավունքների և պարտականությունների նորմերը պահպանելու, գործարքներ կնքելու, քրեական և վարչական դատավարությունների ընթացքում հաճախորդների իրավունքները և շահերը պաշտպանելու, ինչպես նաև իրավաբանական խորհրդատվության և աջակցության համար։
Հայաստանի իրավաբանական ընկերություններ
խմբագրելԷյ Էմ իրավաբանական ընկերությունը հանդիսանում է Հայաստանի խոշորագույններից մեկը։ Այն հիմնադրվել է 2012 թվականին երկու իրավաբանական ընկերության միավորման արդյունքում։ Ընկերությունը մասնագիտացված է ոլորտի բոլոր ուղղություններով։ Էյ Էմ ընկերությունը ունի գործընկերներ Վրաստանում, Իրանում և մի շարք Եվրոպական երկրներում։ Ծավալած գործունեության ընթացքում հասել է մի շարք հաջողությունների, որոնցից ակնառու են՝
- Դատական գործերով հաղթանակներ - 560
- Վեճերի արտադատական լուծում - 140
- Ապրանքային նշանների գրանցում - 73
- Իրավաբանական եզրակացությունների տրամադրում - 247
- Պայմանագրերի կազմում - 1760
- Իրավաբանական անձանց պետական գրանցում - 220[10]
Երևանում կան բազմաթիվ այլ իրավաբանական ընկերություններ, օրինակ՝
- «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն
- Այլեքս իրավաբական գրասենյակ
- Համար մեկ փաստաբանական գրասենյակ ՍՊԸ
- Ջասթիս իրավաբանական ընկերություն
- Սիրունյան իրավաբանական գրասենյակ
- Ձեր իրավախորհրդատու ՍՊԸ
- ՎԻՏ Օ իրավաբանական ծառայություն և այլն[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 en:Law firm
- ↑ «Как коррупция мешает нормальному становлению юридического бизнеса в России / Антикоррупционер / Авторские блоги / Главная - liberty.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Законные миллионы. Российские юристы не догнали иностранных конкурентов по числу клиентов. Зато догнали по доходам | Forbes.ru
- ↑ Different types of law firm in the UK
- ↑ Wayne L. Anderson and Marilyn J. Headrick, The Legal Profession: Is it for you? (Cincinnati: Thomson Executive Press, 1996), 111.
- ↑ Michael H. Trotter, Profit and the Practice of Law: What’s Happened to the Legal Profession (Athens, GA: University of Georgia Press, 1997), 83.
- ↑ Eliane Botelho Junqueira, "Brazil: The Road of Conflict Bound for Total Justice, " in Legal Culture in the Age of Globalization: Latin America and Latin Europe, eds. Lawrence M. Friedman and Rogelio Pérez-Perdomo, 64-107 (Stanford: Stanford University Press, 2003), 92
- ↑ Ashly H. Pinnington & John T. Gray, "The global restructuring of legal services work? A study of the internationalisation of Australian law firms, " 14 Int’l J. Legal Prof. 147, 151—152 (2007).
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 «The 2015 Am Law 100: Revenues Rising, Profits Popping, And A New #1 Firm» (անգլերեն). The American Lawyer. 2015 թ․ ապրիլի 27. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «AM» իրավաբանակն ընկերություն
- ↑ Իրավաբանական ընկերություններ