Լարիսայի քաղաքային պատկերասրահ

Լարիսայի քաղաքային պատկերասրահ (հուն․՝ Δημοτική Πινακοθήκη Λάρισας), կամ Գ. Կացիգրասի թանգարան (Μουσείο Γ.Ι. Κατσίγρα), Հունաստանի հարաբերաբար նոր պատկերասրահ` Լարիսա քաղաքում։ Այն համարվում է երկրի ամենանշանավոր գեղարվեստական թանգարաններից մեկը։

Լարիսայի քաղաքային պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր Հունաստան
ՏեղագրությունLarissa Municipality?
ՎայրԼարիսա
Հիմնադրվել է1983[1]
Կայքkatsigrasmuseum.gr
Քարտեզ
Քարտեզ

Հիմնադրման պատմություն խմբագրել

1981 թվականին Գեորգիոս Կացիգրասը (1914-1998 թվական), վիրաբույժ էր Լարիսա քաղաքից, հայտնել է, որ քաղաքին նվիրում է 11-20-րդ դարերի գեղանկարչության վարպետների 700 նկարներ, որոնք ինքը ձեռք է բերել 1950-1965 թվականներին։ Ինքը` Կացիգրասը, եղել է քաղաքի բնիկ, բայց սերվել է Արևելյան Ռումելիայի փախստականների ընտանիքից, լքել է հայրենիքը հակահունական ջարդերից հետո, բռնանվաճմանը հետևել է Բուլղարիայի Արևելյան Ռումելիայի համար[2][3][4]։ Կացիգրասը ծնվել է Լարիսայի արվարձանում, կառուցվել է փախստականների կողմից և կոչվել է իր հայրենիքի` Նեա-Ֆիլիպուպոլիսի հիշողության անունով (Νέα Φιλιππούπολις)[5]: Պատկերասրահի ստեղծման գաղափարը պատկանում էր հայտնի հույն փորագրող և կոմունիստ Թասոսին, ում խորհրդով և հաջորդել է Կացիգրասը։ Կնշենք, որ այդ շրջանում քաղաքի մունիցիպալիտետում ղեկավարել են կոմունիստները, Ա. Լամբրուլիսի գլխավորությամբ, Կացիգրասի դուստրը` Իրինա Կացիգրան, որը հանդիսանում է մունիցիպալիտետի վարչություն[6]։ Նույն տարում, Կացիգրասի հավաքածուն նվիրված էր Լարիսայի մունիցիպալիտետին, պայմանով, որ մունիցիպալիտետը կառուցվել է ժամանակակից պատկերասրահ, որն արվեստի ոլորտում ընդունակ բավարարել է Թեսալիա շրջանի հետազոտական և ուսուցողական կարիքները[7]։ Նկարների հետ միասին, Կացիգրասը իր գրասենյակի կահույքը նվիրել է թանգարանին։ Կահույքը նա գնել է 1955 թվականին աճուրդին, որը պատկանում էր 19-րդ դարի վերջին Հենրիխ Շլիմանին և պատրաստված էր Վիեննայում 1880 թվականին Էռնստ Ցիլերի էսքիզներով։ 1983 թվականին քաղաքի մունիցիպալիտետը կառուցել է Լարիսայի քաղաքային պատկերասրահ` Գ. Կացիգրասի թանգարան ֆոնդը, որտեղ հանձնվել են բոլոր նկարները, որոնք գնտվում էին մունիցիպալիտետի ձեռքերում, և որտեղ նախատեսվել էր հանձնել բոլոր նկարները, որոնք ձեռք կբերվեն մոտ ապագայում[8]։ 23 տարվա ընթացքում և մինչև իր մահը 2006 թվականին, Կացիգրասի դուստրը` Իրինա Կացիգրան եղել է ֆոնդի գլխավոր քարտուղարը[9]։

Հույն արվեստագետների գնահատումով, երկրի կարևորությամբ Կացիգրասի հավաքածուն համարվում է երրորդը, մայրաքաղաքային Ազգային պատկերասրահի և Կուտլիդիսի հավաքածուից հետո[10]։

Ժամանակակից շենքը, որում այսօր գտնվում է Կացիգրասի պատկերասրահը հիմնադրվել է 1990 թվականին։ Պաշտոնական բացումը կայացել է 2003 թվականի նոյեմբերի 23-ին Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսի ներկայությամբ[11]։ Շենքը կառուցվել է 10000 մ2, հողամասի վրա, որից կառուցված է 4700մ2։ Կացիգրասի մահից հետո, 1998 թվականին և կտակի համաձայն, նրա բժշկական գրադարանը նվիրել էին Լարիսայի բժիշկների միությանը, 4500 հատոր գրական հրատարակչություն նվիրել էին մունիցիպալիտետին և 1170 հատոր հրատարակչություն, որը նվիրաբերված էր արվեստին և անցել է Քաղաքային պատկերասրահի սեփականություն։

Պատկերասրահ խմբագրել

Կացիգրասի հավաքածուն զբաղեցնում է պատկերասրահի ցուցահանդեսային հրապարակի կեսը և այսօր պարունակում է 781 նկարներ։ Մնացած ցուցահանդեսային հրապարակներն օգտագործվում են հունական և արտասահմանյան գեղարվեստական թանգարանների նկարների պարբերական ցուցահանդեսների համար։ Թանգարանի մշտական ցուցադրությունները ներկայացնում են`

Նիկիֆորոս Լիտրասը, Գեորգիոս Յակովիդիսը, Յաննիս Իկոնոմուն, Ի. Դուկասը, Ա. Կալուդիսը, Նիկոլաոս Գիզիսը, Կոնստանտինոս Վոլանակիսը, Պոլիխրոնիս Լեմբեսիսը, Սիմեոն Սավվիդիսը, Թալիա Ֆլորա-Կարավիան

  • «Փարիզի դպրոց» և հունական իմպրեսիոնիստները (նկարիչներ` Վասիլիոս Հաձիսը, Օ. Ֆոկասը, Ն. Օտոնեոսը, Վ. Իտակիսիոսը, Կ. Ռոմանիդիսը, Գ. Ստրատիգոսը և այլն)։
  • Հունական մոդեռնիստները (նկարիչներ` Կոնստանտինոս Մալեասը, Կոնստանտինոս Պարտենիսը, Տ. Տրիանտաֆիլիդիսը, Գ. Գունարոպուլոսը, Պ. Ռենգոսը, Մ. Իկոնոմուն, Ա. Աստերիադիսը, Դ. Յոլդասիսը, Յաննիս Մորալիսը)։
  • «30-ական թվականների սերունդները» և նրանց հետևորդները (նկարիչներ` Յաննիս Միտարակիսը, Մ. Վիցիորիսը, Ալեքսանդր Բարկովը, Գեորգիոսը Բուզյանիսը, Գ. Զոգգոլոպուլոսը, Գ. Սպիրոպուլոսը, Ս. Վասիլիուն, Դ. Կացիկոյաննիսը)[12][13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.katsigrasmuseum.gr/index.php/profile_en.html
  2. Rumelia: Information from Answers.com
  3. FOREIGN POLICY [1833-1897]
  4. Rumelia (historical area, Europe) — Encyclopedia Britannica
  5. «Νέα Φιλιππούπολις (Λαρίσης)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  6. «ΡΙΖΟΣΠΑΣΤΗΣ : Σε νέα στέγη το Μουσείο Κατσίγρα».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  7. Ιωάννης Βαρβιτσιώτης (13 Νοεμβρίου 2005). «Υπόδειγμα καλλιτεχνικής αποκέντρωσης στη Λάρισα». Εφημερίδα το Βήμα. Վերցված է 2012 թ․ ապրիլի 29-ին.
  8. «Δημοτική Πινακοθήκη Λάρισας». Δήμος Λαρισαίων. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  9. «ΡΙΖΟΣΠΑΣΤΗΣ : Πέθανε ξαφνικά η Ειρήνη Κατσίγρα».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  10. Δήμος Λαρισαίων. «Σπουδαιότητα της Πινακοθήκης». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
  11. «Σε νέα στέγη το Μουσείο Κατσίγρα». Ριζοσπάστης. 2003 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2012 թ․ ապրիլի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  12. «Πινακοθήκη , Δημοτική Πινακοθήκη Λάρισας, Μουσείο Γ.Ι. Κατσίγρα». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
  13. Υπόδειγμα καλλιτεχνικής αποκέντρωσης στη Λάρισα — πολιτισμός — Το Βήμα Online

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարիսայի քաղաքային պատկերասրահ» հոդվածին։