Գեորգիոս Ավլիխոս (հուն․՝ Γεώργιος Άβλιχος , ապրիլի 2, 1842(1842-04-02), Լիկսուրիոն, Commune of Lixouri, Kefallinia, Paliki Municipal Unit, Հունաստան - 1909[1], Արգոստոլիոն), 19-րդ դարի երկրորդ կեսի հույն նկարիչ, բանաստեղծ և կոմպոզիտոր[2]։

Գեորգիոս Ավլիխոս
հուն․՝ Γεώργιος Άβλιχος
250px
Ծնվել էապրիլի 2, 1842(1842-04-02)
ԾննդավայրԿեֆալինիա, Լիկսուրի
Վախճանվել է1909[1]
Մահվան վայրՀունաստան
ՔաղաքացիությունՀունաստան
Մասնագիտություննկարիչ և բանաստեղծ
Ոճակադեմիզմ
Ժանրգեղանկարչություն
 Georgios Avlichos Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գեորգիոս Ավլիխոսը ծնվել է 1842 թվականին Կեֆալոնիա կղզու Լիկսուրի քաղաքում, Գեորգի Թեոդոր Ավլիխոսի և Իրինա Կուրկուլիի հարուստ ընտանիքում։ Կրտսեր եղբայրը՝ Միխայիլ Ավլիխոսը (1844-1917 թթ.), դարձել է հույն հայտնի անարխիստ և երգիծական բանաստեղծ[3]։

Գեորգիոս Ավլիխոսը գեղանկարչություն սովորել է Իտալիայի Նեապոլ քաղաքում։ Դրա հետ մեկտեղ սովորել է իրավագիտություն։ Ուսումը շարունակել է Գերմանիայում։ Վերադառնալով իր հայրենի կղզին՝ աշխատել է որպես գրադարանավար և գեղանկարչության մասնավոր դասեր է տվել։ Ավլիխոսը չի սահմանափակվել գեղանկարչությամբ և իրեն դրսևորել է նաև որպես գրող, բանաստեղծ և կոմպոզիտոր։ Նա խոսակցական հունարենով (Դիմոտիկա) գրել է չափոծո դրամա "Պսարա կղզու կործանումը", որն առաջին անգամ բեմադրվել է Արգոստոլիոնում՝ 1883 թվականին հրատարակվելուց անմիջապես հետո։ Բացի դրանից, նաև բանաստեղծությունների տեքստերով երգեր է գրել։

Ավլիխոսի կյանքի վերջին տարիները ծանր են եղել, քանի որ առողջական և ֆինանսական խնդիրներ է ունեցել։ Գեորգիոս Ավլիխոսը մահացել է 1909 թվականին, Արգոստոլիոնում[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 MutualArt.com — 2008.
  2. Πανδέκτης: Άβλιχος Γεώργιος
  3. «Αρχείο Ελλήνων Λογοτεχνών, Άβλιχος Μικέλης». Εθνικό Κέντρο Βιβλίου. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 26 Αυγούστου 2011-ին.
  4. «National gallery». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  5. ARTEM NOTES (www.artem.gr): Έλληνες ζωγράφοι: Γεώργιος Άβλιχος

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգիոս Ավլիխոս» հոդվածին։