Լավր (Լավրենտի) Դմիտրիևիչ Պրոսկուրյակով (ռուս.՝ Лавр Дмитриевич Проскуряков, օգոստոսի 18 (30), 1858, Բորիսովկա, Lebedyanskiy Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 14, 1926(1926-09-14)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), կամրջաշինության և շինարարական մեխանիկայի բնագավառի խորհրդային գիտնական։

Լավր Պրոսկուրյակով
Лавр Проскуряков
Ծնվել էօգոստոսի 18 (30), 1858
Բորիսովկա, Lebedyanskiy Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 14, 1926(1926-09-14)[1][2] (68 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղինժեներ և ճարտարագետ
Հաստատություն(ներ)Հաղորդակցության ուղիների ինժեներների ինստիտուտ և Մոսկվայի երկաթգծային հաղորդակցության պետական համալսարան
Գործունեության ոլորտbridge construction?
Ալմա մատերՀաղորդակցության ուղիների ինժեներների ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

1884 թվականին ավարտել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստիտուտը։ 1896 թվականից՝ Մոսկվայի ինժեներական ուսումնարանի (այժմ՝ Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտը) պրոֆեսոր։

Պրոսկուրյակովի նախագծերով կամուրջներ են կառուցվել Նարվա, Վոլխով, Օկա, Ամուր, Ենիսեյ և այլ գետերի վրա։ Ենիսեյ գետի կամրջի նախագծի համար Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի (1900 թվականին)։ Առաջարկել է կամուրջների ֆերմաների հաշվարկի առաջավոր մեթոդներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Проскуряков Лавр Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 StructuraeRatingen: 1998.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 445