Լաս Վեգասի մշակույթ, Էկվադորի երկարությամբ տեղակայված վերջին ուշ ժամանակաշրջանի ժամանակակից մերձափնյա պլեյստոցեն և գոլոցեն համալիր։ Այն առաջացել է մ.թ.ա 8000-4600 թվականներին։ Լաս Վեգասի մշակույթը իրենից ներկայացնում է «վաղ նստակյաց կյանքին ընտելացված անցում դեպի էկոլոգիական բարդ միջավայրին»[1]։

Լաս Վեգաս
Սկիզբ8000 BCE
Ավարտ4600 BCE

Սանտա-Էլենա Էկվադորյան թերակղզում (Սանտա Էլենա նահանգ) հայտնաբերվել են տվյալ մշակույթին պատկանող 31 հնէաբանական հուշարձաններ, որը տեղակայված է կենսաբանական բարդ տրոպիկական էկոտոնում։ Բացահայտման ճշգրտությունը հաստատված է ռադիոածխածնային վերլուծությամբ[2]։

Լաս Վեգասի ժողովուրդը զբաղվել է որսորդությամբ և հավաքչությամբ, բացի դրանից տիրապետել է գյուղատնտեսական տարրական, պարզ տեխնոլոգիաներին։ Հայտնաբերվել են ոսկրե ասեղներ, բահեր, որոնք կարող էին օգտագործել ցանցեր և թելեր հյուսելու համար, ինչպես նաև խեցե տարաներ և զենքեր պատրաստելու համար։ Ենթադրվում է, որ օգտագործել են նաև այնպիսի նյութեր, ինչպիսիք են փայտը, կեղևը, եղեգը[3]։

Չնայած էկվադորյան տարածքում մումիաներ չեն հայտնաբերվել, Լաս Վեգասի մշակույթի մարդիկ նման էին Չինչորո մշակույթի ներկայացուցիչներին, որոնք բնակվել են Չիլիի հյուսիսային մերձափնյա շրջաններում։ Չինչորո մշակույթից պահպանվել են յուրահատուկ մումիաներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Stothert, Karen E. The Preceramic Las Vegas Culture of Coastal Ecuador(անգլ.) // American Antiquity[en] : journal. — 1985. — Т. 50. — № 3. — С. 613—637. — doi:10.2307/280325
  2. Stothert, Karen E.; Dolores R. Piperno, Thomas C. Andres New Evidence of Early Holocene Agriculture from the Coast of Ecuador: A Multidisciplinary Approach(անգլ.) // Culture & Agriculture : journal. — 2004. — Т. 24. — № 2. — С. 31—41. — doi:10.1525/cag.2002.24.2.31
  3. Bryan, Alan L. (2000). «Chapter 2: The Original Peopling of Latin America». General History of Latin America. UNESCO. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 16-ին.

Գրականություն

խմբագրել
  • Башилов В. А., Проблемы археологии и древней истории стран Латинской Америки. М., Наука, 1990 г.
  • Табарев А.В., Введение в археологию Южной Америки, Новосибирск, 2006