Քարանձավները բացում են իրենց գաղտնիքները (գիրք)

գիրք

«Քարանձավները բացում են իրենց գաղտնիքները», քարանձավագիտական, պատմագիտական գիրք Խորհրդային Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Խորհրդային Ադրբեջանի բնական և մարդակերտ քարանձավների, դրանց ծագման, նշանակության, պատմության մասին։ Մանրամասն նկարագրված է նաև Հայաստանի մի շարք հայտնի քարանձավների ու վիհերի հայտնաբերման և ուսումնասիրման գործընթացները։ Պարունակում է նաև լուսանկարներ։ Հասցեագրված է ընթերցողի լայն շրջանակներին[1][2]։

Քարանձավները բացում են իրենց գաղտնիքները
«Քարանձավները բացում են իրենց գաղտնիքները» գրքի տիտղոսաթերթ
ՀեղինակԷդվարդ Գևորգի Սարգսյան
ՏեսակՈչ գեղարվեստական
ԺանրԳիտական-նկարագրական
ԹեմաՀայաստանի քարանձավներ
Բնօրինակ լեզուՀայերեն
Նկարագրում էՀայաստանի քարանձավները, դրանց նկարագրությունը և պատմությունը
Էջեր280
ԽմբագիրՌուբեն Հովսեփյան
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Հրատարակման վայրԾովակալ Իսակովի պողոտա 48
Հրատարակիչ«Հայաստան» հրատարակչություն
Հրատարակված էք․ Երևան
Հրատարակման տարեթիվ1989 թվական
ԳՄՍՀISBN 5-540-00074-9
ԳՄԴ26․823

Գրքի հեղինակն է քարանձավագետ Էդվարդ Գևորգի Սարգսյանը։ Խմբագրակազմը բաղկացած է եղել Լ․Ի. Բեկոյան (խմբագիր), Դ.Ա. Պապոյան (նկարիչ), Ս.Ս. Մկբտչյան (գեղարվեստական խմբագիր), Հ.Ց. Վարդանյան (տեխնիկական խմբագիր), Ն. Գ .Ալեքսանյան (վերստուգող սրբագրիչ)[1][2]։

Գիրքը հանձնվել է շարվածքի 1989 թվականի փետրվարի 14-ին, իսկ տպագրության համար ստորագրվել է նույն թվականի նոյեմբերի 22-ին։ Ֆորմատը 84X108 է, տպագրության թուղթը՝ №1, տառատեսակը՝ «Նորք», տպագրությունը՝ օֆսեթ։ Տպագրվել է 10․000 տպաքանակով ՀՍՍՀ հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի աոևտրի գործերի պետական կոմիտեի գունավոր տպագրության տպարանում «Հայաստան» հրատարակչության կողմից[1][2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Գրքի էջը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանի կայքում, (արխիվացված
  2. 2,0 2,1 2,2 Էդվարդ Սարգսյան․ «Քարանձավները բացում են իրենց գաղտնիքները», Երևան, «Հայաստան», 1989 թվական, ISBN 5-540-00074-9