Լասսինա Շամստ Սուդին Ֆրանկ Տրաորե (ֆր.՝ Lassina Chamste Soudine Franck Traoré, հունվարի 12, 2001(2001-01-12)[1][2], Բոբո Դիուլասո, Բուրկինա Ֆասո), բուրկինական ֆուտբոլիստ, «Այաքսի» և Բուրկինա Ֆասոյի հավաքականի հարձակվող։

Լասսինա Տրաորե
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բուրկինա Ֆասո
Ծննդյան ամսաթիվ հունվարի 12, 2001(2001-01-12)[1][2] (23 տարեկան)
Ծննդավայր Բոբո Դիուլասո, Բուրկինա Ֆասո
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 64 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Այաքս
Համար 23
Պատանեկան կարիերա
2007—2017 Բուրկինա Ֆասո Ռախիմո
2017—2019 Հարավաֆրիկյան Հանրապետություն Այաքս (Քեյփթաուն)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2019—մ. հ. Նիդերլանդներ Այաքս 2 (0)
2019—մ. հ.  Նիդերլանդներ Յոնգ Այաքս 28 (21)
Ազգային հավաքական
2017—մ. հ. Բուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո 8 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Տրաորեն «Ռախիմո» և Քեյփթաունի «Այաքս» ակումբների սան է։ Ֆուտբոլ խաղալ սկսել է հայրենի քաղաքի փողոցներում, 6 տարեկանում հայտնվել է «Ռախիմո» երիտասարդական ակադեմիայում[3]։ 16 տարեկանում տեղափոխվել է Քեյփթաունի «Այաքս», որտեղ անցկացրել է 1,5 տարի[3]։ 2019 թվականին 3,5 տարվա պայմանագիր է կնքել Ամստերդամի «Այաքսի» հետ[4]։ Խաղային պրակտիկա ստանալու համար Լասսինան սկսել է հանդես գալ 2-րդ կազմում՝ «Յոնգ Այաքս»։ 2019 թվականի հունվարի 28-ին «Վոլենդամի» դեմ խաղում Տրաորեն կատարել է նորամուտը Էրստեդիվիզիում Ամստերդամի ակումբի պահեստային կազմում[5]։ Մայիսի 12-ին «Ուտրեխտի» դեմ խաղում կատարել է նորամուտը Էրեդիվիզիում[6]։ 2019 թվականին Տրաորեն դարձել է չեմպիոն և նվաճել Նիդեռլանդների գավաթը։

Միջազգային կարիերա խմբագրել

2017 թվականի մայիսի 4-ին Տրաորեն Բենինի հավաքականի դեմ ընկերական խաղում կատարել է նորամուտը Բուրկինա Ֆասոյի հավաքականում։ Այդ խաղում նա խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
01. 4 մայիսի, 2017 Օգոստոսի 4-ի մարզադաշտ, Ուագադուգու, Բուրկինա Ֆասո   Բենին 1:0 1:1 Ընկերական խաղ
02. 21 մայիսի, 2017 Ստադիոն դե Ալմիտի, Կոտոնու, Բենին   Բենին 0:1 2:2 Ընկերական խաղ
03. 21 մայիսի, 2017   Բենին 1:2 2:2 Ընկերական խաղ

Անձնական կյանք խմբագրել

Տրաորեի խոսքով՝ նրա հայրը հանդես է եկել Բուրկինա Ֆասոյի հավաքականում, իսկ կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես ֆուտբոլային մարզիչ[3]։ Մայրը նույնպես եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և հանդես է եկել Ֆրանսիայում[3]։ Ունի կրտսեր քույր[3]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային   «Այաքս»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «My (American) Dream: Lassina Traoré» (հոլանդերեն). ajax.nl. Վերցված է 6.10.2019-ին.
  4. «Ajax legt Lassina Traoré vast tot medio 2022» (հոլանդերեն). ajax.nl. Վերցված է 6.10.2019-ին.
  5. «Յոնգ Այաքս VS. Վոլենդամ 1:3» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 28.
  6. «Այաքս Ամստերդամ VS. Ուտրեխտ 4:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մայիսի 12.

Արտաքին հղումներ խմբագրել