Լասլո Կյովեր (հունգ.՝ Kövér László, դեկտեմբերի 29, 1959(1959-12-29), Պապա, Pápa District, Վեսպրեմ, Հունգարիա), հունգարացի քաղաքական գործիչ, Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ, Ֆիդես կուսակցության հիմնադիր, Հունգարական քաղաքացիական միություն անդամ (1988 թվականից)։

Լասլո Կյովեր
 
Կուսակցություն՝ Ֆիդես
Կրթություն՝ Türr István Gimnázium és Kollégium? (1978) և Բուդապեշտի համալսարան (1986)
Գիտական աստիճան՝ Իրավագիտության դոկտոր (1986)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 29, 1959(1959-12-29) (64 տարեկան)
Ծննդավայր Պապա, Pápa District, Վեսպրեմ, Հունգարիա
Քաղաքացիություն  Հունգարիա
 
Կայք՝ koverlaszlo.hu
 
Պարգևներ
Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ և Commander of the Cross of the Order of Merit of the Republic of Poland

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Պապա քաղաքում։ Հանդիսանում է Ֆիդես կուսակցության հիմնադիր անդամ (1988 թվական)։ 1989 թվականին ընդդիմության հետ կլոր սեղանի շուրջ քննարկումների ակտիվ մասնակից է եղել։ 1990 թվականից խորհրդարանի անդամ է։ Ղեկավարել է իր քաղաքական խումբը Ազգային ժողովում, ղեկավարել է Ազգային անվտանգության կոմիտեն երկու ժամկետում։ 2000-2001 թվականներին՝ կուսակցության նախագահ։

1996-2009 թվականներին եղել է Հունգարիայի քաղաքացիական համագործակցության ասոցիացիայի խորհրդի անդամ։ Հունգարիայի միջազգային մանկական անվտանգության ասոցիացիայի խորհրդի անդամ է եղել 1990 թվականից, 1994 թվականից ի վեր եղել է խորհրդի նախագահը։ Վիկտոր Օրբանի կառավարությունում (1998-2000) զբաղեցրել է նախարարի պաշտոնը առանց քաղաքացիական հատուկ ծառայությունների համար պատասխանատու պորտֆելի։

2010 թվականի հուլիսի 22-ին ընտրվել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ, պաշտոնը ստանձնել է 2010 թվականի օգոստոսի 6-ին՝ փոխարինելով իր նախորդին՝ Պալ Շմիտին, որն ընտրվել է Հունգարիայի նախագահ[1]։

2012 թվականի ապրիլի 2-ից մայիսի 10-ը, Պալ Շմիտի պաշտոնաթողությունից հետո, եղել է Հունգարիայի նախագահի պաշտոնակատար[2][3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. В Венгрии состоятся выборы нового президента страны
  2. Парламент Венгрии принял отставку президента-плагиатора
  3. «Инаугурация президента Венгрии состоялась в Будапеште». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Կյովեր» հոդվածին։