Լանս (ֆր.՝ Lens Լսել [lɑ̃s], պիկարդ.՝  Linse), քաղաք Ֆրանսիայի հյուսիսում , Օ դը Ֆրանս երկրամասի Պա դը Կալե դեպարտամենտում[4]։ Ածխի արդյունահանման հին կենտրոն է։

Բնակավայր
Լանս
ֆր.՝ Lens[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես11,7 կմ²
ԲԾՄ38 մետր
Բնակչություն32 618 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ62300[3]
Պաշտոնական կայքvilledelens.fr(ֆր.)
ValstsԿաղապար:Karogs
ReģionsAugšfrancija
DepartamentsPadekalē
Լանս (Ֆրանսիա)##
Լանս (Ֆրանսիա)

Պատմություն խմբագրել

Պատմական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվել է 1180 թվականին՝ որպես ամրացված բնակավայր Հյուսիսային Ֆրանսիայում։ 13-րդ դարում Լուի VIII թագավորը քաղաքի կարգավիճակ է շնորհել Լանսին։ 1526 թվականին Լանսը մտցվել է Իսպանական Նիդերլանդների կազմի մեջ և Ֆրանսիային է վերադարձվել միայն 1659 թվականին։ 1849 թվականին հայտնաբերվել են ածխի հանքավայրեր, և զարկ է տրվել քաղաքի բուռն աճին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Լանսը լրջորեն վնասվել է, ռմբակոծությունների է ենթարկվել նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ 20-րդ դարի 60-ական թվականներին ածխի արդյունահանումը դադարեցվել է։ Լքված ածխահանքերից մեկում 2012 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ[5] բացվել է Լուվրի թանգարանի մասնաճյուղը[6][7], որն զբաղեցնում է մոտավորապես 14 հազար քառակուսի մետր տարածք և տարեկան շուրջ 550 հազար այցելու է ունենում[8]։

Սպորտ խմբագրել

Քաղաքի RC Lens թիմը հանդես է գալիս Ֆրանսիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Լիգա 1-ի առաջնությունում։ 1997/1998 մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ Թիմն իր տնային խաղերն անցկացնում է Stade Bollaert-Delelis մարզադաշտում, որը կարող է տեղավորել 38 հազար մարզասեր՝ ավելի շատ, քան քաղաքի բնակչության թվաքանակն է։ Այստեղ անց են կացվել ֆուտբոլի Եվրո 1984-ի, ՖԻՖԱ 1998-ի, Եվրո 2016-ի առաջնությունների եզրափակիչ փուլերի, ինչպես նաև ռեգբիի աշխարհի գավաթի 1999 և 2007 թվականների խաղարկությունների մրցախաղեր։

Ժողովրդագրություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 2081—    
1800 2365+1.84%
1806 2316−0.35%
1821 2381+0.18%
1831 2551+0.69%
1836 2645+0.73%
1841 2673+0.21%
1846 2807+0.98%
1851 2796−0.08%
1856 3341+3.63%
1861 4506+6.17%
1866 5738+4.95%
1872 7298+4.09%
1876 9383+6.48%
1881 10 515+2.30%
1886 11 780+2.30%
1891 13 862+3.31%
1896 17 227+4.44%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1901 24 370+7.18%
1906 27 744+2.63%
1911 31 812+2.77%
1921 14 259−7.71%
1926 30 155+16.16%
1931 33 513+2.13%
1936 32 730−0.47%
1946 34 342+0.48%
1954 40 753+2.16%
1962 42 590+0.55%
1968 41 874−0.28%
1975 40 199−0.58%
1982 38 244−0.71%
1990 35 017−1.10%
1999 36 206+0.37%
2007 36 011−0.07%
2012 32 663−1.93%
2017 31 415−0.78%
Աղբյուր՝ EHESS[9] and INSEE (1968-2017)[10]

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. INSEE commune file
  5. Կաղապար:Webarchiv auf der Website von Louvre-Lens, abgerufen am 2. Januar 2010.
  6. «L'histoire de Lens». Արխիվացված է օրիգինալից Կաղապար:Dat-ին. Վերցված է Կաղապար:Dat-ին.
  7. «Zweiter Louvre in Lens: Bekannte Kunstwerke in gebeutelter Gegend». FOCUS Online. 2012-12-04. Վերցված է 2012-12-04-ին.
  8. Կաղապար:Webarchiv, abgerufen am 26. Oktober 2012.
  9. Cassini-Ehess|19196|Lens
  10. Population en historique depuis 1968, INSEE

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանս» հոդվածին։