Լանա Վուդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լանա Վուդ (անգլ.՝ Lana Wood, ի ծնե անունը՝ Սվետլանա Նիկոլայևնա Գուրդին (անգլ.՝ Svetlana Nikolaevna Gurdin, մարտի 1, 1946[1], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, գրող։ Հանդիսատեսին հայտնի է «Ադամանդները հավերժ են» և «Որոնողները» ֆիլմերից։ Հայտնի դերասանուհի Նատալի Վուդի կրտսեր քույրն է[2]:
Լանա Վուդ անգլ.՝ Lana Wood | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 1, 1946[1] (74 տարեկան) |
Ծննդավայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, մանկական դերասան, կինոպրոդյուսեր, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, գրող, պրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Jack Wrather? և Stephen Oliver? |
Վաղ կյանքԽմբագրել
Լանա Վուդը ծնվել է ռուս տարագիրներ Նիկոլայ Ստեփանովիչ Զախարենկոյի՝ ծնունդով Վլադիվաստոկից, և Մարիա Ստեփանովիչ Զուդիլովայի՝ Բառնաուլից, ընտանիքում, ովքեր դառնալով ԱՄՆ քաղաքացիներ, ընտրել էին Գուրդին ազգանունը: Այնպես, ինչպես իր ավագ քույրը՝ Նատալի Վուդը, իր կարիերան սկսեց երեխա հասակից, բայց չուներ իր քրոջ հաջողության մակարդակը: Նրա առաջին խոշոր նշանավոր դերը եղել է 1956 թվականին՝ «Որոնողները» վեստեռն ժանրի ամերիկյան ֆիլմում, որտեղ նկարահանվել է իր քույրը[2]:
ԿարիերաԽմբագրել
Վուդին տասը տարի է պահանջվել 20th Century Fox ստուդիայի հետ պայմանագիր կնքելու համար, որից հետո նա խաղացել է «Երկար շոգ ամառ» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը, դրանից հետո Վուդը 1966-1967 թվականներին նկարահանվել է «Փեյթոն Փլեյս» սերիալի «փրայմ-թայմ»-ում՝ Սենդի Ուեբերի դերում[2]:
1971 թվականին Լանա Վուդը ներկայացել է «Փլեյբոյ» ամսագրի համար, հակառակ իր քրոջ առարկություններին, բայց դա դարձավ պատճառներից մեկը, որով նա ստացավ «Ադամանդներն հավերժ են» ֆիլմում Ջեյմս Բոնդի ընկերուհիների դերը[3]: Չնայած ֆիլմի հաջողությանը, դերասանուհու ծավալուն կարիերան անհաջող էր ընթանում, և նա հիմնականում նկարահանվում էր ցածր բյուջետային ֆիլմերում, հեռուստասերիալների դրվագներում, ինչպիսին էին «Բժիշկ Մարկուս Ուելբի», «Բարետտա», «Ստաչսկին և Հաթչը» հեռուստասերիալները, ինչպես նաև փոքր դերեր է խաղացել իր քրոջ ֆիլմերում։
1981 թվականի նոյեմբերի 29-ին Նատալի Վուդը տարօրինակ հանգամանքներում խեղդվել է Կատալինա կղզու մոտ։ 1984 թվականին Լանան գրեց գիրք՝ «Նատալի. Հուշեր իր քրոջից», որտեղ հայտարարել է, որ իր քրոջ ամուսինը՝ Ռոբերտ Վագները, դադարեց շփվել նրա հետ Նատալիի մահից անմիջապես հետո: 2002 թվականին նա հրատարակեց երկրորդ գիրքը իր քրոջ կյանքի մասին՝ «Նատաշա. Նատալի Վուդի կենսագրությունը»: 2004 թվականին Լանա Վուդը հանդես է եկել որպես պրոդյուսեր և ռեժիսյոր Փիթեր Բոգդանովիչի «Նատալի Վուդի առեղծվածը» կենսագրական-վավերագրական ֆիլմի հեղինակներից մեկը[4]:
Անձնական կյանքԽմբագրել
Լանա Վուդը ամուսնացել է չորս անգամ, Ռիչարդ Սմեդլիի հետ վերջին ամուսնությունից նա ունի դուստր: Նա ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել Ուորեն Բիթի, Ռայան Օ’ Նիլ, Ալեն Դելոն և Շոն Քոնների դերասանների հետ, որը նա նկարագրում է ինքնակենսագրության մեջ:
ՄատենագիտությունԽմբագրել
- Լանա Վուդ: Նատալի Վուդ: Հուշեր իր քրոջից. — Նյու Յորք: G. P. Putnam's Sons, 1984. — ISBN 0-399-12903-0
- Սյուզան Ֆինսթադ Նատաշա: Նատալի Վուդի կենսագրությունը. — Նյու Յորք: Three Rivers Press, 2002. — ISBN 978-0609809570
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 «Լանա Վուդ: Կենսագրություն»։ MSN։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-26-ին։ Վերցված է 2013-01-01
- ↑ David Wallace (1983-10-10)։ «A Sister Remembers»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-26-ին։ Վերցված է 2013-01-01
- ↑ «Bogdanovich focuses on Natalie Wood»։ MSN։ 2004-02-25։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-26-ին։ Վերցված է 2013-01-01