Լայոշ Ցինեգե (հունգ.՝ Lajos Czinege, 24 մարտի, 1924, Կարցագ, Հունգարիա10 մայիսի, 1998, Լեանֆալու, Հունգարիա), հունգարացի պետական գործիչ, Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար (1960-1984), բանակի գեներալ (1978-1989)։

Լայոշ Ցինեգե
Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար
17 մայիսի, 1960 թվական - 6 դեկտեմբերի, 1984 թվական
Նախորդող Գեզա Ռևես
Հաջորդող Իշտվան Օլահ
 
Կուսակցություն՝ Հունգարիայի աշխատավորների կուսակցություն և Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սպա
Ծննդյան օր մարտի 24, 1924(1924-03-24)[1]
Ծննդավայր Կարցագ, Յաս-Նադկուն-Սոլնոկ, Հունգարիա
Վախճանի օր մայիսի 10, 1998(1998-05-10)[2][3] (74 տարեկան)
Վախճանի վայր Leányfalu, Szentendre District, Պեշտ, Հունգարիա
Թաղված Ֆարկաշրետի գերեզմանոց
Քաղաքացիություն  Հունգարիա
 
Պարգևներ
Լենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «Բուդապեշտի գրավման համար» մեդալ և Հունգարիայի Հանրապետության դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Լայոշ Ցինեգեն ծնվել է 1924 թվականի մարտի 24-ին Հունգարիայի Կարցագ քաղաքում։ 1944 թվականին անդամակցել է Հունգարիայի աշխատավորների կուսակցությանը։ Ավարտել է Պետեֆիի անվան ռազմաքաղաքական ակադեմիան։

Աշխատանքային գործունեությունն սկսել է 12 տարեկան հասակում։ Եղել է դարբնի աշակերտ։ Ֆաշիստական տիրապետությունից Հունգարիան ազատագրելու ընթացքում մասնակցել է ազատագրական պայքարին։ Եղել է Կարցագ քաղաքի բանվորագյուղացիական երիտասարդության առաջնորդներից մեկը։ 1947 թվականից կատարել է կուսակցական աշխատանք։

Լայոշ Ցինեգեն 1951-1954 թվականներին կուսակցական-քաղաքական աշխատանք է կատարել Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում, 1954-1957 թվականներին եղել է Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչական մարմինների բաժնի վարիչ։ 1956 թվականի հոկտեմբերին ակտիվ մասնակցություն է ունեցել Հունգարական հեղափոխության ճնշման գործին։ 1957-1960 թվականներին Լայոշ Ցինեգեն եղել է Սոլնոկի Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության տեղական կոմիտեի առաջին քարտուղարը։

1960 թվականին Լայոշ Ցինեգեն նշանակվել է Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար։ Համարվում է, որ նրա ղեկավարության տարիներին հունգարական բանակը հասել է հատուկ ռազմական հզորության։ 1968 թվականին նա մասնակցել է այն գործողությանը, երբ Վարշավայի պայմանագրի երկրների զորքերի մտցվել են Չեխոսլովակիա։ 1984 թվականին նշանակվել է Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալ և այդ պաշտոնում մնացել մինչև 1987 թվականի հունիսի 25-ը[4]։

Լայոշ Ցինեգեն եղել է Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ (1959-1988), Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության ԿԿ Քաղբյուրոյի անդամության թեկնածու (1961-1970)[5]։ Պարգևատրվել է ԽՍՀՄ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով, հունգարական և արտասահմանյան շքանշաններով ու մեդալներով։

1989 թվականին զրկվել է գեներալի կոչումից[6][7]։

Լայոշ Ցինեգեն մահացել է 1998 թվականի մայիսի 10-ին Հունգարիայի հյուսիսում գտնվող Լեանֆալու գյուղում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Munzinger Personen (գերմ.)
  2. Internet Movie Database — 1990.
  3. https://www.tortenelmitar.hu/index.php?option=com_content&view=article&id=3725&catid=44%3Ac&Itemid=67&lang=hu
  4. «Czinege Lajos. Történelmi Tár Digitális história adatbázis». tortenelmitar.hu. Վերցված է 26 հոկտեմբերի, 2016-ին.
  5. «Czinege Lajos. Az államszocializmus kora Magyarországon». allamszocializmus.lapunk.hu. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 26 հոկտեմբերի, 2016-ին.
  6. «Történelem: November 21-én történt. Magyar Polgár Info». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 26 հոկտեմբերի, 2016-ին.
  7. «2/1989. (XI. 26.) KE határozat Czinege Lajos hadseregtábornoki rendfokozatáról való lemondásának elfogadásáról». Վերցված է 26 հոկտեմբերի, 2016-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Kozma Tóth István: Czinege Lajos mundér nélkül, 1990. Zrínyi Kiadó
  • Szemenyei-Kiss Tamás: Czinege Lajos a hadseregtábornok
  • Bokor Imre: Kiskirályok mundérban, Új Idő Kft., Debrecen, 1989, ISBN 963-02-7279-2