Լայլա Մագգա

ուսուցիչ, գրող, բառարանագիր

Լայլա Մագգա (շվեդ.՝ Lajla Magga, Mattsson, նոյեմբերի 4, 1942(1942-11-04)[1], Շվեդիա), մանկական գրող, գրում է հարավսաամերեն լեզվով, ուսուցիչ և բառարանագիր, պարգևատրվել է Հյուսիսային երկրների «Gollegiella» հեղինակավոր մրցանակով (2010) սամերեն լեզվի պահպանման և զարգացման գործում ոնեցած ներդրման համար։

Լայլա Մագգա
Ծնվել էնոյեմբերի 4, 1942(1942-11-04)[1] (81 տարեկան)
ԾննդավայրՇվեդիա
Մասնագիտությունբառարանագիր, մանկագիր, ուսուցչուհի, գրող և թարգմանչուհի
ԼեզուՀարավսաամերեն
ԱզգությունSouthern Sámi people?
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան
Պարգևներ
ԱմուսինՈւլե Հենրիկ Մագգա[1]
 Lajla Mattsson Magga Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 4-ին, Շվեդիայի Օրե կոմունայի Կալի տեղանքում, եղջերվապահներ Գուստավ Մաթսոնի (Gustaf Edvard Mattson, 1897-1973) և Էլինա Լարսոնի (Elin Margareta Larsson, 1887-1973) ընտանիքում։

Սովորել է Օսլոյի համալսարանում, որտեղ ստացել է հարավսասմերենի ուսուցչի որակավորում[2]։

1984 թվականին հրապարակել է իր առաջին գիրքը՝«Maahke ryöknie», այնուհետև մի շարք մանկական գրքեր, բառարաններ և դասագրքեր։

1993 թվականին, լեզվաբան Կնուտ Բերգսլանդի հետ համատեղ հրապարակել են «Åarjelsaemiendaaroen baakoegaerja/Sydsamisk-norsk ordbok» (հարավսաամերեն-նորվեգերեն բառարան)[3], իսկ ավելի ուշ մանկական գրքերի շարք, և նորվեգերեն-հարավսաամերեն բառարան[4]։

2010 թվականին պարգևատրվել է Հյուսիսային երկրների «Gollegiella» մրցանակով։ Այժմ ամուսնու՝ Ուլե Մագգայի հետ աշխատում է Աստվածաշնչի հարավսաամերեն թարգմանությամբ, գրում է հարավսաամերենի քերականությունը[2][5]։

Ապրում է Կյոտուկեյնում, Նորվեգիայում[6][7]։

Մատենագիտություն խմբագրել

  • Åarjelsaemien-daaroen baakoegærja Sydsamisk-norsk ordbok. Iđut 1993. Bokhylla (вместе с Bergsland, Knut)
  • Govne-boetske / saemiegielese. 1984. Tana: Jår’galæd’dji
  • Maahke ryöknie = Máhtte rehkenasta Tana: Jår’galæd’dji. 1984
  • Daate lea Piere Tana: Jår’galæd’dji. 1984
  • Norsk-sydsamisk ordbok - Daaroen-åarjelsaemien baakoegærja. Iđut 2009.
  • Sørsamisk grammatikk. Davvi Girji 2012 (Ուլե Մագգայի հետ միասին)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  2. 2,0 2,1 «Gollegiella 2010» (Swedish). Sametinget. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Språknytt. Norsk språkråd. 2007.
  4. «Lajla Mattsson Magga» (նորվեգերեն). Idut. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. Larsen, Dan Robert (2016 թ․ նոյեմբերի 22). «To priser på to dager til Máret Sárá» (Norwegian). NRK. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Ole Henrik Magga» (նորվեգերեն). Norsk Biografisk Leksikon. Վերցված է 23 сентября 2016-ին.
  7. «Magga utgir Sørsamisk grammatikk» (նորվեգերեն). NRK. 19 декабря 2012. Վերցված է 23 сентября 2016-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայլա Մագգա» հոդվածին։