Լայլա Լալամի

ամերիկացի գրող

Լայլա Լալամի (արաբ․՝ ليلى العلمي‎‎, անգլ.՝ Laila Lalami; փետրվարի 24, 1968(1968-02-24)[1], Ռաբաթ, Մարոկկո[2]), մարոկկոյան ծագմամբ ամերիկացի գրող և լրագրող։

Լայլա Լալամի
արաբ․՝ ليلى العلمي‎‎
Ծնվել էփետրվարի 24, 1968(1968-02-24)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՌաբաթ, Մարոկկո[2]
Մասնագիտությունվիպասան, գրող, լրագրող, ակնարկագիր, համալսարանի դասախոս և լեզվաբան
Քաղաքացիություն Մարոկկո և  ԱՄՆ
ԿրթությունԼոնդոնի համալսարանի քոլեջ, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Մուհամեդ V-ի անվան համալսարան
Ուշագրավ աշխատանքներThe Moor's Account?
ԱշխատավայրՌիվերսայդի Կալիֆորնիայի համալսարան
Պարգևներ
Կայքlailalalami.com/about/
 Laila Lalami Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մեծացել է Մարոկկոյում։ Խոսել է արաբերեն և ֆրանսերեն լեզուներով, անգլերեն սկսել է սովորել 15 տարեկանում։ Ստացել է բակալավրի աստիճան Մուհամմեդ 5-րդի համալսարանի անգլիական գրականություն բաժնում։ 1991 թվականին Բրիտանական խորհրդի կրթաթոշակով տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, Լոնդոնի համալսարանական քոլեջում ավարտել է լեզվաբանության մագիստրատուրան։ Վերադարձել է Մարոկկո և զբաղվել լրագրությամբ։ 1992 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, պաշտպանել է դիսերտացիա Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ 1996 թվականին սկսել է գրել անգլերեն լեզվով։ Հրապարակվել է որպես քաղաքական տեսաբան և գրական քննադատ The Boston Globe-ում, Los Angeles Times-ում, The New York Times-ում, The Washington Post-ում և այլն։ Առաջնաելույթ է կատարել 2005 թվականին պատմվածքների գրքով։ 2009 թվականին Համաշխարհային տնտեսական ֆորումը նրան շնորհեց «Երիտասարդ համաշխարհային առաջնորդ» պատվավոր կոչումը։ Դասավանդում է գրական հմտություններ Ռիվերսայդի Կալիֆոռնիայի համալսարանում։

Հրապարակումներ

խմբագրել
  • «Հույս և այլ վտանգավոր զբաղմունքներ» / Hope and Other Dangerous Pursuits, նորավեպեր (2005; իսպ. и հոլանդ. թարգ. 2006, ֆրանս. թարգ. 2007, թարգ. ուրդու 2010)
  • «Խորհրդավոր որդին» / Secret Son, վեպ (2009, Օրանժ մրցանակի երկար շարք; հոլանդ․ թարգ․ 2009, թարգ․ չին․ և բոսնի․ 2011)
  • «Մավրի հաշիվը» / The Moor’s Account (2014, Ամերիկայի գաղութայնացման ժամանակաշրջանի պատմական վեպ)

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել