Լայա Կոստա Բերտրան ( իսպ.՝ Laia Costa Bertrán. փետրվարի 18, 1985(1985-02-18)[1][2], Բարսելոնա, Իսպանիա[3]), իսպանացի դերասանուհի։ Աշխատել է նաև Ռուսաստանում, Գերմանիայում, Արգենտինայում, Մեծ Բրիտանիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում[7]։ Արժանացել է Գոյա և մի շարք այլ մրցանակների։

Լայա Կոստա
Ծննդյան թիվ՝փետրվարի 18, 1985(1985-02-18)[1][2] (39 տարեկան)
Ծննդավայր՝Բարսելոնա, Իսպանիա[3]
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 4663937
laiacosta.com

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բարսելոնայում։ Առաջին լուրջ դերը խաղացել է «Բանդոլերա» սերիալում։ Հետագայում նկարահանվել է նաև «Կարմիր ապարանջաններ» և «Կառլոս՝ թագավոր և կայսր» հեռուստասերիալներում։

2014 թվականին նկարահանվել է ռուսական «Ֆորտ Ռոսս. արկածների որոնումներում» ֆիլմում, որի ռեժիսորը Յուրի Մորոզն է։

2015 թվականին հանդես է եկել գերմանական «Վիկտորյա» ֆիլմում՝ գլխավոր հերոսուհու դերում։ Այս աշխատանքի համար Կոստան արժանացել է Deutscher Filmpreis մրցանակի՝ դառնալով այդ մրցանակն ստացած առաջին օտարազգի դերասանուհին[8][9]։

Այդ նույն ֆիլմում իր տպավորիչ դերակատարման համար նա 2017 թվականին առաջադրվել է Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակի (BAFTA Film Awards)՝ «Ծագող աստղ» անվանակարգում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011 ս Բանդոլերա Bandolera
2012 ֆ Ծովի մակերևույթից երեք մետր բարձր. Ես ուզում եմ քեզ Tengo ganas de ti
2012 ս Տոլեդո Toledo, cruce de destinos
2013 ս Կարմիր ապարանջաններ Pulseras rojas Рим
2014 ֆ Ֆորտ Ռոսս. Արկածներ որոնելով - Լուսյա
2015 ֆ Արմավենիներ՝ ձյունի մեջ Palmeras en la nieve
2015 ֆ Վիկտորյա Victoria Վիկտորյա
2015 ս Կառլոս՝ թագավոր և կայսր Carlos, Rey Emperador Մարիա Ավստրիացի
2017 ֆ Նորույթ Newness Գաբի
2018 ֆ Փիրսինգ Piercing Մոնա
2018 ֆ Բադի ճարպ Duck Butter Սերխիո
2018 ֆ Կյանքն ինքը Life Itself Իսաբել Դիաս
2018 ֆ Միայն դու Only You Ելենա Ալդանա
2022 ֆ Օրորոցային Cinco lobitos Ամայա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1062296621 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. https://festivaldemalaga.com/noticias/ver/1940/palmares-25-festival-de-malaga
  5. https://www.premiosplatino.com/PPla_Premiados.aspx
  6. https://www.premiosgoya.com/37-edicion/articulos/ver/laia-costa-gana-el-goya-a-mejor-actriz-protagonista-2023/
  7. Pozas, Irene (2017 թ․ մարտի 19). «Laia Costa, la actriz que se fue a Hollywood por motivos personales y ahora se come el mundo». eCartelera (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  8. «BEHIND THE SCENES: Laia Costa Discusses Breakout Role in 'Victoria'». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  9. «One-Take Thriller 'Victoria' Wins German Film Awards». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել