Լազուրե պատուհան (մալթ.՝ it-Tieqa Żerqa), կրաքարային ծովաժայռ, որն ունեցել է 28 մետր բարձրություն։ Ունի կամարի տեսք։ 1998 թվականին VII, VIII, IX, X չափանիշների հիման վրա ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Ծովաժայռը գտնվել է Մալթայի Գոցո կղզու արևմտյան մասում՝ Միջերկրական ծովի ափին։ Ծովաժայռի մոտ է գտնվում Գոցո ներքին ծովը և Լազուրե ափը (անգլ.՝ Dwejra Bay): Համարվել է Մալթայի տեսարժան վայրերից մեկը։ Այն նախընտրելի վայր է եղել հատկապես դայվինգի սիրահարների համար։

Մալթայի Լազուրե պատուհանը

2017 թվականի մարտի 8-ին տեղական ժամանակով ժամը 9:40-ին Մալթայի ափերի մոտ տեղի ունեցած ուժեղ փոթորկի արդյունքում կամարը և ծովաժայռն ամբողջությամբ փլուզվել են՝ թափվելով Միջերկրական ծովի մեջ։ Որպես փլուզման պատճառ նշվել է քարաժայռի բնական էրոզիան[1][2]։

Ֆիլմերում Խմբագրել

Լազուրե պատուհանը հայտնվել է 1981 թվականին նկարահանված 104 րոպեանոց «Տիտանների կռիվը» և 2002 թվականին նկարահանված «Կոմս Մոնտե Քրիստո» ֆիլմերում։ Լազուրե պատուհանի մոտ է 1997 թվականին նկարահանվել «Ոդիսևս» կարճամետրաժ հեռուստասերիալը, որը նկարահանել է Անդրեյ Կոնչալովսկին, ինչպես նաև ֆենտեզի ժանրի «Գահերու Խաղ» հեռուստասերիալը։ Վերջինիս նկարահանումները էկոլոգիական վնասներ են հասցրել ծովաժայռի հարակից տարածքներին[3]։


Տեղանքի համայնապատկերը


Ծանոթագրություններ Խմբագրել