Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լաբրադոր (այլ կիրառումներ)
Լաբրադոր (Կանադայի Լաբրադոր թերակղզու անվանումից), միներալ պլագիոկլազների խմբից։ Լաբրադոր ալբիտի և անորթիտի (50-70%) իզոմորֆ խառնուրդն է։ Բյուրեղագիտական համակարգը տրիկլինային է։ Կարծրությունը՝ 6, խտությունը՝ 2680-2720 կգ/մ3։ Գույնը՝ անգույն, սպիտակ, մոխրավուն, երբեմն գեղեցիկ կապտականաչ երանգներով։ Լաբրադոր հիմքային շատ ապարների՝ գաբբրոների, բազալտների, դիաբազների գլխավոր ապար կազմող միներալներից է։ Ամբողջապես լաբրադորից կազմված ապարը կոչվում է լաբրադորիտ։