Լաբուրնում անագիրատերև

բույսերի տեսակ
Լաբուրնում անագիրատերև
Լաբուրնում անագիրատերև
Լաբուրնում անագիրատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ցեղ Լամբուրնում (Laburnum)
Տեսակ Լաբուրնում անագիրատերև (L. anagyroides)
Միջազգային անվանում
Laburnum anagyroides
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Լաբուրնում անագիրատերև (լատ.՝ Laburnum anagyroides), բակլազգիներ ընտանիքի, լաբուրնում ցեղի բույս։

ՆկարագրությունԽմբագրել

Տերևաթափ ծառ է՝ մինչև 7 մ բարձրությամբ, որը հաճախ թփանման տեսք է ունենում։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրականաչավուն է կամ բաց գորշավուն, ակոսակնճռապատ։ Ընձյուղները և ծաղկակիրները ծածկված են արծաթավուն մազմզուկներով։ Տերևները եռամասն են, երկարավուն էլիպսաձև, էլիպսաձև կամ հակառակ ձվաձև տերևիկներով, 3֊8 սմ երկարությամբ և 1,5֊3 սմ լայնությամբ, տափակ կամ սրածայր գագաթով, լայն սեպաձև հիմքով, վերևի կողմից մերկ, ներքևի կողմից ծածկված մանր արծաթագույն մազմզուկներով։ Ընդհանուր տերևակոթունը ունի 2֊6 (երբեմն՝ 8) սմ երկարություն, մազմզուկապատ է։ Ծաղիկները ոսկեդեղին են, հավաքված դեպի ցած կախված բազմածաղիկ ողկույզներում, որոնց երկարությունը հասնում է 10֊20 (հազվադեպ՝ 30) սմ֊ի։ Բաժակն ունի մոտ 5 մմ երկարություն, մետաքսաաղվամազապատ է։ Պսակը հասնում է 2֊2,5 սմ երկարության։ Ունդերը երկարավուն գծանման են, 5֊8 սմ երկարությամբ, սրածայր, հաստ քթիկով, մազմզուկապատ։ Սերմերը սև են։ Ծաղկում է տերևները բացվելու հետ միասին, ապրիլ֊մայիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոսին։

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Արևմտյան Եվրոպայի հարավային և կենտրոնական շրջաններում։ Մեր հանրապետությունում հազվադեպ է մշակվում․ լավ է աճում ծ․ մ․֊ից մինչև 1500 մ բարձրությունների վրա (Գյումրիում փարթամ է աճում և առատորեն ծաղկում ու պտղաբերում է)։

ԿիրառությունԽմբագրել

Պիտանի է ստորին և միջին լեռնային գոտիների համար, որպես առատորեն ծաղկող բարձր դեկորատիվ թփատեսակ[1]։

ԾանոթագրությունԽմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (43)։

֊