Լաբինա Միտևսկա (մակեդոներեն՝ Лабина Митевска, հոկտեմբերի 11, 1975(1975-10-11)[1], Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), կինոյի և թատրոնի մակեդոնացի դերասանուհի, ով առավել հայտնի է «Անձրևից առաջ», «Բարի գալուստ Սարաևո», «Միայնակները» ֆիլմերում կատարած իր դերերով։ Ունի սեփական կինոընկերություն՝ Sisters and Brother Mitevski Production, որտեղ աշխատում էր իր եղբոր ու քրոջ հետ։

Լաբինա Միտևսկա
մակեդոներեն՝ Лабина Митевска
Ծնվել էհոկտեմբերի 11, 1975(1975-10-11)[1] (48 տարեկան)
ԾննդավայրՍկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
ԿրթությունԱրիզոնայի համալսարան
Քաղաքացիություն Հյուսիսային Մակեդոնիա
Մասնագիտությունդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Լաբինա Միտևսկան ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 11-ին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության Սկոպյե քաղաքում (ներկայում՝ Մակեդոնիայի Հանրապետություն)։ Նրա ավագ քույրը՝ Տեոնան, և եղբայրը՝ Վուկը, նույնպես դարձել են հայտնի կինոգործիչներ։

Լաբինա Միտևսկան հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո սովորել է Սկոպյեի Կիրիլ և Միֆոդի սրբերի համալսարանին կից արվեստի և հնէաբանության դպրոցում։ Ավելի ուշ նա ստացել է կրթաթոշակ և շարունակել ուսումը Դանիայում՝ Եվրոպական կինեմատոգրաֆիստների քոլեջում, ապա պատմություն է ուսումնասիրել ԱՄՆ-ում՝ Արիզոնայի համալսարանում[2]։

Կինոյում նկարահանվել սկսել է 19 տարեկան հասակում։ Համաշխարհային ճանաչման է արժանացել 1994 թվականին «Անձրևից առաջ» ռազմական դրամայի գլխավոր դերում հանդես գալուց հետո։ Այդ ֆիլմն աժրանացել է Վենետիկի կինոփառատոնի գրան-պրիի, ինչպես նաև ներկայացվել է Օսկարի որպես արտասահմանյան լավագույն ֆիլմ։ 1996 թվականին Լաբինա Միտևսկան նկարահանվել է բրիտանացի ռեժիսոր Մայքլ Ուինթերբոտոմի «Բարի գալուստ Սարաևո» (մակեդոներեն՝ Добре Дојдовте во Сарајево) ֆիլմի էպպիզոդիկ դերում։ Հետագայում նա շարունակել է համագործակցել Ուինթերբրոտոմի հետ՝ 1998 թվականին նկարահանվելով վերջինիս «Ես ուզում եմ քեզ» (մակեդոներեն՝ Те Сакам Тебе) ֆիլմում, որ արժանացել է Բեռլինի կինոփառատոնի մրցանակի։ 2000 թվականին Լաբինա Միտևսկան նկարահանվել է չեխ-սլովակյան «Միայնակները» կատակերգության գլխավոր դերում։

2000-ական թվականներին Լաբինա Միտևսկան շարունակել է ակտիվորեն նկարահանվել կինոյում. նա խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ճանապարհ», «Ինչպես ես սպանեցի սրբին», «Կապ», «Հետաքննություն», «Գաղտնի գիրք», «Պատերազմի երեխան», «Շրջվածը», «Ես Տիտով Վելեսից եմ», «9:06», «Ինչպես սերը», «Հետքեր ավազի վրա», «Կինը, ով սրբում էր իր արցունքները» և այլն։

Դերասանական գործունությունից բացի Լաբինա Միտևսկան իր ուժերն է փորձել նաև կինեմատոգրաֆիայի մյուս բնագավառներում։ Հեղինակել է կինեմատոգրաֆիայի հարցերին նվիրված մի շարք էսսեներ, որ տպագրվել են մակեդոնական թերթերում ու ամսագրերում։ 2006 թվականին եղել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Հեռանկարներ» մրցույթի ժյուրիի անդամ[3]։ Իր հարազատ եղբոր ու քրոջ հետ Լաբինա Միտևսկան գլխավորում է Sisters and Brother Mitevski Production սեփական կինոընկերությունը[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1994 – Անձրևից առաջ / Пред Дождот – Զամիրա
  • 1995 – Туку Така под Облака-
  • 1996 – Բարի գալուստ Սարաևո / Добре Дојдовте во Сарајево – Սոնյա
  • 1998 – Ես ուզում եմ քեզ / Те Сакам Тебе – Սմուկի
  • 2000 – Միայնակները/ Лонерс(Loners) – Վեսնա
  • 2000 – Closley Knit – Կյանա
  • 2000 – Սամոտարի – Վեսնա
  • 2002 – Ճանապարհ / Вег – Իվա
  • 2004 – Ինչպես ես սպանեցի սրբին / Како убив светец – Վիոլա
  • 2004 – Բզեզներ/ Бубачки
  • 2004 – Нема Проблем
  • 2005 – Կապ/ Контакт – Զանա
  • 2006 – Գաղտնի գիրք / Тајна Книга – Լիդիա
  • 2006 – Պատերազմի երեխան / Дете на Војната – Սենադա
  • 2007 – Ես Տիտով Վելեսից եմ / Јас сум од Титов Велес – Աֆրոդիտե
  • 2007 – Ինչպես սերը / Л…кот Љубезен – Մայա
  • 2007 – Շրջվածը / Првртено
  • 2009 – Офсајд – Միլենա
  • 2009 – 7 авлу – Սելմա
  • 2009 – 9:06 – Միլենա
  • 2010 – Հետքեր ավազի վրա / Стапки во Песокот
  • 2012 – Կինը, որ սրբում էր իր արցունքները / Жената што ги избриша солзите – Այսուն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Labina_Mitevska
  2. Лабина Митевская, Энциклопедия Кино и ТВ
  3. 30-й Московский Международный кинофестиваль
  4. «Sisters and Brother Mitevski Production». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել