Գագիկ Բաղունց
Գագիկ Միքայելի Բաղունց (մարտի 22, 1964, Մարտակերտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական, քաղաքական և կուսակցական գործիչ, Արցախի Ազգային Ժողովի նախագահի տեղակալ (2020 թվականի մայսի 21-ից), Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր (2015-2020)[1]։ «Միասնական հայրենիք» կուսակցության անդամ[1]։
Գագիկ Բաղունց | ||||
| ||||
---|---|---|---|---|
մայիսի 21, 2020 | ||||
| ||||
մայիսի 21, 2020 | ||||
| ||||
մարտի 31, 2020 - մայիսի 21, 2020 | ||||
| ||||
մայիսի 3, 2015 - 2020 | ||||
| ||||
2015 - 2020 | ||||
| ||||
1988 - 1988 | ||||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |||
Ծննդյան օր | մարտի 22, 1964 (60 տարեկան) | |||
Ծննդավայր | Մարտակերտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1964 թվականի մարտի 22-ին, Արցախի Մարտակերտ քաղաքում։ Կրթություն է ստացել ծննդավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1980 թվականին։
1985 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը և նույն թվականին ընդունվել է ՍՄԳԱ Մթնոլորտի ֆիզիկայի ինստիտուտի նպատակային ասպիրանտուրան։
1990 թվականին Գագիկ Բաղունցը Մոսկվայում պաշտպանել է ֆիզմաթ գիտությունների թեկնածուական թեզը։ Որպես ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ նույն թվականին ընդունվել է Երևանի ճարտարագիտական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունք։ 1993 թվականին ընտրվել է Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի դեկան։
1992-1997 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում՝ որպես Հակաօդային պաշտպանության գնդի շտաբի պետ։ 1998 թվականին նշանակվել է Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության Արցախի բաժանմունքի պետի տեղակալ։
2003 թվականին Գագիկ Բաղունցը նշանակվել է Արցախի պետական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, 2009 թվականին ընտրվել է ճարտարագիտական ֆակուլտետի դեկան։
2015 թվականի մայիսի 3-ի Արցախի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր՝ «Շարժում-88» կուսակցության համամասնական ցուցակով[2]։
2015-2020 թվականներին եղել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
2020 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Միասնական Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։
Նույն թվականի մայիսի 21-ի Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ[3]։
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
2002 թվականին պարգևատրվել է «Արիության համար» մեդալով (Արցախի նախագահի թիվ 314 հրամանագիր, 16.05.2002թ.):
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «ԲԱՂՈՒՆՑ ԳԱԳԻԿ ՄԻՔԱՅԵԼԻ». nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Աշոտ Ղուլյանը հաստատել է ԼՂՀ ԱԺ բարեկամության խմբերի կազմերը». Արխիվացված է օրիգինալից 2023-08-16-ին. Վերցված է 2023-08-16-ին.
- ↑ «ԲԱՂՈՒՆՑ ԳԱԳԻԿ ՄԻՔԱՅԵԼԻ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.