Իքբալ Մասիհ (ուրդու՝ اقبال مسیح), պակիստանցի քրիստոնյա տղա, որը Պակիստանում դարձել է երեխաների աշխատանքի քննադատման խորհրդանիշը[1][2][3][4]։

Իքբալ Մասիհ
اقبال مسیح
Դիմանկար
Իքբալ Մասիհը Շեյկհուպուրայում հանդիպում է Բանդհուա Մուկտի Մորչայի ակտիվիստ Էհսան Ուլլահ Խանին (1992)
Ծնվել է1983(1983)
ԾննդավայրՄուրիդկե, Փունջաբ, Պակիստան
Մահացել է1995 ապրիլի 16
Մահվան վայրՄուրիդկե, Փունջաբ, Պակիստան
Քաղաքացիություն Պակիստան
Ազգությունպակիստանցի
Կրոնքրիստոնյա
Մասնագիտությունիրավապաշտպան
Պարգևներ և
մրցանակներ
Reebok Մարդու Իրավունքների մրցանակ, Reebok Երեխաները գործողության մեջ մրցանակ, Երեխաների իրավունքների համաշխարհային մանկական մրցանակ
 Iqbal Masih Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իքբալ Մասիհը ծնվել է 1983 թվականին Մուրիդկեում (կոմերցիոն քաղաք է Լահորից դուրս՝ Փենջաբում)՝ քրիստոնյաների աղքատ ընտանիքում[1][2][3][4]։ Չորս տարեկանում սկսել է աշխատել, որպեսզի մարի ընտանիքի պարտքը[5]։ Իքբալի ընտանիքը 600 ռուփի (12 դոլարից պակաս) պարտք ուներ տեղական գործատուին։ Վերջինս գորգագործական բիզնես ուներ, և պարտքի դիմաց Իքբալը նրա մոտ աշխատանքի է անցել որպես գորգ հյուսող, մինչև պարտքը համարվի մարված։ Ամեն օր նա արթնանում էր մինչև լուսաբացը և մութ փողոցներով գնում գործարան։ Այնտեղ Իքբալը և նրա պես բազմաթիվ այլ երեխաներ շղթայվում էին գորգերի հաստոցներից փախուստը կանխելու նպատակով։ Իքբալը գիտեր, որ իր պարտքը մոտ ժամանակներում մարված չի համարվելու, և մի օր ինքն այլևս չի կարողանալու տանել այդ ամենը։ Նա պատռում է գորգերից մեկը և լուրջ տհաճությունների հանդիպում գործարանի տնօրեն Հուսեյն Խանի հետ։

Փախուստ և ակտիվիզմ խմբագրել

10 տարեկանում Իքբալը փախել է ստրկությունից՝ իմանալով, որ Պակիստանի գերագույն դատարանը անօրինական է ճանաչել պարտքի դիմաց աշխատանքը[6]։ Նա փախուստից հետո գնացել է ոստիկանություն, որպեսզի հայտնի Արշադի մասին, սակայն ոստիկանությունը նրան վերադարձրել է Արշադի մոտ, որը հրահանգել էր երեխային ոտքերն ի վեր կապել, որպեսզի չփախչի։ Իքբալը փախել է նաև երկրորդ անգամ և սկսել հաճախել նախկին ստրուկ-երեխաների համար նախատեսված դպրոց, որտեղ քառամյա կրթությունը կարողացել է ավարտել երկու տարում[7]։ Իքբալը օգնել է ազատություն ստանալ պարտքի դիմաց աշխատող ավելի քան 3000 պակիստանցի երեխաների և ամբողջ աշխարհում հանդես է եկել երեխաների աշխատանքի վերաբերյալ ելույթներով[8]։

1994 թվականին նա Բոսթոնում արժանացել է Reebok Մարդու իրավունքների մրցանակի և իր շնորհակալական խոսքում ասել․ Ես մեկն եմ այն միլիոնավոր երեխաներից, որոնք տառապում են Պակիստանում պարտքի դիմաց մանկական աշխատանքի պատճառով։ Իմ բախտը բերել է, քանի որ շնորհիվ անցանկալի աշխատանքից ազատման ճակատի (BLLF) ջանքերի ես ազատության մեջ եմ և այսօր կանգնած եմ ձեր դիմաց։ Ազատվելուց հետո ես գնացի «BLLF» դպրոց և մինչև հիմա սովորում եմ այնտեղ։ Մեր՝ ստրուկ-երեխաներիս համար Էհսան Ուլլահ Խանը և BLLF-ն արել են այն, ինչ Աբրահամ Լինքոլնը արել է Ամերիկայի ստրուկների համար։ Այսօր դուք ազատ եք, և ես նույնպես ազատ եմ[9]։

Մահ խմբագրել

  Իքբալ Մասիհը խիզախ և բարեխոս տղա է, որը մասնակցել է մի քանի միջազգային համաժողովի, որպեսզի քննադատի Պակիստանի ստրուկ-երեխաների դժվարությունները։ Նա սպանվել է որսորդական հրացանի կրակոցից, երբ իր ընկերների հետ հեծանիվ էր վարում[10]։  

Իքբալը մահացել է 1995 թվականի ապրիլի 16-ին (Սուրբ Զատկի կիրակի օրը) «գորգային մաֆիայի» կողմից արձակված մահացու հրազենային կրակոցից, Մուրիդկեում հարազատներին կատարած այցի ժամանակ[3][11]։ Այդ ժամանակ նա ընդամենը 12 տարեկան էր։ Նրա մայրը նշել է, որ չի հավատում, որ իր որդին «գորգային մաֆիայի» զոհ է դարձել[12]։ Այնուամենայնիվ, BLLF-ն չի կիսել Իքբալի մոր կարծիքը, քանի որ Իքբալը մահվան սպառնալիքներ էր ստանում որոնք կապված էին Պակիստանի գորգային գործունեությամբ զբաղվողների հետ[12]։ Նրա հուղարկավորության արարողությանը մասնակցել է մոտավորապես 800 մարդ։

Նրա մահից հետո Պակիստանի տնտեսական էլիտան արձագանքել էր գորգերի վաճառքի նվազմանը՝ ժխտելով մանկական ներուժի պարտադրված կիրառման պրակտիկան իրենց գործարաններում և Ֆեդերալ հետաքննության գործակալությունը խիստ հետաքննություններ և ձերբակալություններ էր իրականացրել այն ակտիվիստների շրջանում, որոնք աշխատում էին BLLF-ի հետ համատեղ։ Պակիստանի լրահոսը կեղտոտ արշավ էր սկսել Ֆեդերալ հետաքննության գործակալության դեմ, հավաստելով, որ աշխատող երեխաները բարձր աշխատավարձ են ստանում և ունեն աշխատանքային բարեկարգ պայմաններ[13]։

Ժառանգություն խմբագրել

 
Իքբալ Մասիհի հիշատակին․ Ալմերիա, Իսպանիա
 
Էհսան Ուլլահ Խանը այցելել է Իքբալ Մասիհի պողոտա Սանտիագո դե Կոմպոստելայում, Իսպանիա
  • Իքբալի գործունեությունը ոգեշնչել է ստեղծելու այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են՝ «Ազատություն երեխաներին»[14], Կանադայի երիտասարդական և բարեգործական շարժում և Իքբալ Մասիհ Շահիդի մանկական ֆոնդ[15], որն ավելի քան 20 դպրոց է բացել Պակիստանում։
  • 1994 թվականին Իքբալը Մասաչուսեթսում այցելել է Բրոդ-Միդոուզի միջնակարգ դպրոց[16], և յոթերորդ դասարանցիների հետ զրուցել իր կյանքի մասին։ Դրանից ոգեշնչված՝ մեկնարկել է հետդպրոցական կրթության ODW հայտնի ծրագիրը, որը վարում էր ուսուցիչ Ռոնալդ Ադամսը։ Երբ ուսանողներն իմացել են Իքբալի մահվան մասին, որոշել են գումար հավաքել և նրա պատվին դպրոց կառուցել Կասուրում (Պակիստան)։
  • Իքբալի պատմությունը ներկայացվել է Ֆրանչեսկո Դ'Ադամոյի «Իքբալ» գրքում[17]։ Այն իրական իրադարձությունների վրա հիմնված հորինված պատմություն է Ֆաթիմա անունով աղջկա տեսանկյունից։
  • 1994 թվականին Իքբալին շնորհվել է Reebok Youth in Action Award մրցանակ[18]։
  • 1996 թվականին Քրիստոնեական մշակութային շարժումը (Movimiento Cultural Cristiano) և Երիտասարդների համերաշխությունը (Camino Juvenil Solidario) ապրիլի 16-ը՝ Իքբալի մահվան օրը, հայտարարեցին մանկական ստրկության դեմ պայքարի միջազգային օր Իսպանիայում և Հարավային Ամերիկայում[19]։
  • 1998 թվականին նրա հիշատակին բացվել է Istituto Comprensivo Iqbal Masih-ը՝ հասարակական համալսարան, որը ներառում է մի քանի դպրոց Տրիեստում (Իտալիա)[20]։
  • 2000 թվականին նա հետմահու ստացել է Երեխաների իրավունքների համաշխարհային մանկական մրցանակ, և Իտալիայում բացվել է Piazzale dei Traghetti Iqbal Masih-ը։
  • 2006 թվականի լավագույն գիրքը՝ «Փոքրիկ հերոսը․ մի տղայի պայքարը հանուն ազատության», պատմում է Իքբալի պատմությունը[21]։
  • 2009 թվականին ԱՄՆ համագումարը հաստատեց Իքբալ Մասիհի ամենամյա մրցանակը հանուն մանկական աշխատանքի վերացման[22]։
  • 2012 թվականի ապրիլի 12-ին Սանտիագոյի խորհուրդը Քրիստոնեական մշակութային շարժման առաջարկով Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելայում բացել է Իքբալի անվան հրապարակ[23]։
  • 2014 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է երեխաների իրավունքների պաշտպան Կաիլաշ Սաթյարթիին[24], որն աշխատում էր մանկական աշխատանքի վերացման և կանանց կրթության ուղղությամբ։ Սաթյարթին մրցանակն ստանալուց հետո իր շնորհակալական ելույթում հիշատակել է Իքբալին և նշել, որ այդ մրցանակը նվիրում է նրան և նրա պես տանջվածներին[25]։
  • 2016 թվականին «X Iqbal Masih Rugby Tournament»-ը տեղափոխվել է Սիցիլիա՝ Կատանիա[26]։
  • 2017 թվականի ապրիլի 17-ին Սալամանկայի համալսարանը պարտավորվել է ամեն ապրիլի 16-ը նշել որպես մանկական աշխատանքի դեմ պայքարի օր՝ ի պատիվ Իքբալ Մասիհի[27]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Fair, C. Christine; Gregory, Shaun (2016 թ․ ապրիլի 8). Pakistan in National and Regional Change: State and Society in Flux (English). Routledge. էջ 38. ISBN 9781134924653. «The plight of Pakistan's bonded labourers came to international attention briefly with the murder of 12-year-old Christian Iqbal Masih in 1995.»{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 Winter, Jeanette (1999). Tikvah: Children's Book Creators Reflect on Human Rights (English). Chronicle Books. էջ 84. ISBN 9781587170973. «Iqbal Masih was born into a poor Christian family in the village of Muridke, in Pakistan.»{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 World Vision, Volumes 38-39 (English). World Vision. 1995. էջ 41. «Police harrassment [sic] and death threats levelled at Kailash Satyarthi, chairman of the South Asian Coalition on Child Servitude, have prompted worldwide concern for the Indian activist's safety. But it's too late for Pakistani Christian Iqbal Masih, 12, a former bonded carpet-weaver who traveled the world crusading against child labor and succeeded in shutting down many carpet factories in Pakistan. On Easter Sunday, 1995, he was shot dead in his home village in Muridke. A victim of target killing.»{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 Ryan, Timothy (1995). «Iqbal Masih's Life -- a Call To Human Rights Vigilance» (English). The Christian Science Monitor. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին. «But on a more complex and sinister level, there is some connection between the fact that Iqbal was Christian and the fact that he was pressed into slavery in the first place.»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Iqbal Masih; Blair Underwood (2002). «Presentation and Acceptance of Reebok Youth in Action Award». In Robin Broad (ed.). Global Backlash: Citizen Initiatives for a Just World Economy. Rowman & Littlefield. էջ 199. ISBN 978-0742510340. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
  6. Sandy Hobbs; Jim McKechnie; Michael Lavalette (1999 թ․ հոկտեմբերի 1). Child Labor: A World History Companion. ABC-CLIO. էջեր 153–154. ISBN 978-0874369564.
  7. Kile, J (2011 թ․ ապրիլի 20). «Iqbal Masih».
  8. Chowdhry, Wilson. «Iqbal Masih Pakistan's Forgotten Hero». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  9. «Human Rights Youth in Action Award» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.|
  10. «Boy leader of child labour protest is shot dead». 1995 թ․ ապրիլի 19.
  11. «Iqbal Masih's Heart-Rending Tragedy». pangaea.org. 2016 թ․ հունվարի 19.
  12. 12,0 12,1 «Plot Discounted in Death of Pakistani Boy».
  13. «Child Labor in Pakistan». The Atlantic. 1996 թ․ փետրվար.
  14. «Iqbal and Craig: Two children against child labour». 2016 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  15. «Iqbal Masih Shaheed Children Foundation». 2016 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.
  16. «Broad Meadows Middle School, Paragraph 5». 2016 թ․ հունվարի 19.
  17. Francesco D'Adamo (2016 թ․ հունվարի 19). «Iqbal».
  18. GoodWeave (2013 թ․ մարտի 18). «Iqbal Masih, Child Hero» – via YouTube.
  19. «Welcome to the website of Iqbal Masih in solidaridad.net - Iqbal Masih». solidaridad.net.(չաշխատող հղում)
  20. «Iqbal Masih - Storia». www.iqbalmasihtrieste.it. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
  21. Crofts, Andrew (2006). The Little Hero: One Boy's Fight for Freedom - Iqbal Masih's Story.
  22. «Iqbal Masih Award». 2016 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  23. http://www.saingalicia.blogspot.com.es/2012/02/iqbal-masih-ya-tiene-plaza-en-santiago.html Plaza Iqbal Masih
  24. «The Nobel Peace Prize 2014». Nobelprize.org. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  25. «"Let Us March!" Nobel Lecture by Kailash Satyarthi, Oslo, 10 December 2014». Nobelprize.org. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին. «I give the biggest credit of this honour to my movement's Kaalu Kumar, Dhoom Das and Adarsh Kishore from India and Iqbal Masih from Pakistan who made the supreme sacrifice for protecting the freedom and dignity of children. I humbly accept this award on behalf of all such martyrs, my fellow activists across the world and my countrymen.»
  26. Stampa, Ufficio. «X Torneo "Coppa Iqbal Masih" 23/24 aprile 2016». sicilia.federugby.it.
  27. «Colegio Oficial de Graduados Sociales de Salamanca». www.graduadosocialsalamanca.es.