Իրմա Վարդանյան

հայ քիմիկոս

Իրմա Արմենակի Վարդանյան (1939, նոյեմբերի 24, Երևան), ֆիզքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1984), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986 թվականից)։

Իրմա Վարդանյան
Ծնվել էնոյեմբերի 24, 1939(1939-11-24) (80 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի ֆիզիկայի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա
ԱնդամակցությունՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1984) և ակադեմիկոս

ԿենսագրությունԽմբագրել

1961 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1961-1967 թթ. աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, 1967 թվականից՝ ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, 1972-1977 թթ.` գիտական քարտուղար, 1979 թվականից` շղթայական և ռադիկալային ռեակցիաների լաբորատորիայի վարիչ։ 2011 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում[1]:

Ստեղծագործական ուղիԽմբագրել

Աշխատանքները վերաբերում են այլասերված ճյուղավորումներով ընթացող օրգանական միացությունների օքսիդացման ռեակցիաների կինետիկային և մեխանիզմներին, ինչպես նաև գերօքսիդային միացությունների տրոհման մեխանիզմի և ռեակցիոնունակության հարցերին։

ԵրկերԽմբագրել

  • Современное состояние проблемы газофазного окисления органических соединений. Е., 1986 (համահեղինակ)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007