Իրինա Տիգրանովա
Իրինա Գևորգի Տիգրանովա (մարտի 19, 1936[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 17, 2011, Երևան, Հայաստան), հայ երաժշտագետ։
Իրինա Տիգրանովա | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1936[1] |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 17, 2011 (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Երևան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1961) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | արվեստագիտության թեկնածու (1970) |
Մասնագիտություն | երաժշտագետ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Ամուսին | Ավետ Տերտերյան |
Ծնողներ | հայր՝ Գևորգ Տիգրանով |
Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Գևորգ Տիգրանովի դուստրը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի կինը։ Ուսումնասիրել է Արամ Խաչատրյանի ստեղծագործական կյանքը։
Ստեղծագործական կենսագրություն
խմբագրել1959 թվականից աշխատել է որպես Հայֆիլհարմոնիայի դասախոս։
1960 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը։
1961 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան՝ երաժշտության տեսության բաժինը։
1969 թվականին ավարտել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան։
1970 թվականին պաշտպանել է «Արամ Խաչատրյանի ստեղծագործական կյանքը» թեմայով ատենախոսությունը։
1969 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում։
Ելույթ է ունեցել Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Թբիլիսիում, Բաքվում, Եկատերինբուրգում և այլ քաղաքներում։
Թաղվել է Թոխմախի գերեզմանատանը ամուսնու Ավետ Տերտերյանի գերեզմանի կողքին։
Երաժշտագիտական աշխատանքներ
խմբագրել- Արամ Խաչատրյանի ոճի մի առանձնահատկության մասին (ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների պարբերական՝ Երևան, 1970, № 1),
- «Գայանե»՝ ժամանակի ամենաքանարական բալետներից մեկը (Արամ Խաչատրյան ժողովածուում՝ ՀԽՍՀ ԳԱ, 1972),
- Քնարական կերպարները Արամ Խաչատրյանի ստեղծագործության մեջ՝ Երևան, 1973։
- Մոսկվայի և Երևանի երիտասարդ կոմպոզիտորների շաբաթվա մասին (Սովետական արվեստ, 1974, № 12, ՀԽՍՀ),
- Մտածող և երաժիշտ (Սովետական արվեստ, 1986, № 12, ՀԽՍՀ)։