Իրբիտի մոտոցիկլերի պետական թանգարան

Իրբիտի մոտոցիկլերի պետական թանգարան (ռուս.՝ Ирбитский государственный музей мотоциклов), Ռուսաստանում պետական կարգավիճակ ունեցող մոտոցիկլերի միակ թանգարանը, որը գտնվում է Սվերդլովսկի մարզի Իրբիտ քաղաքում։

Իրբիտի մոտոցիկլերի պետական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԻրբիտ
ՎայրՌուսաստան
Հիմնադրվել է2004
Կայքgbuksoigmm.ru(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը պաշտոնապես բացվել է 2004 թվականի հունիսի 25-ին։ Այն ստեղծվել է Իրբիտի մոտոցիկլետների գործարանի (ԻՄԳ) հավաքածուների հիմքի վրա, որտեղ ավելի քան 60 տարի ձևավորվել է յուրահատուկ տեխնիկական ժողովածու, որը կոնստրուկտորների, փորձարկողների և ինժեներների համար ծառայում է որպես ստեղծագործական լաբորատորիա։ Իրբիտ քաղաքի վարչակազմը Սվերդլովսկի նահանգապետի օժանդակությամբ ակտիվ մասնակցություն է ունեցել թանգարանի ստեղծման գործում` գործարանի սեփականատերերից ձեռք բերելով մոտոցիկլերի հավաքածուն։

Թանգարանային ֆոնդ խմբագրել

 
«Ուրալ» մոտոցիկլետի ռազմական մոդիֆիկացիա
 
Իրբիտի մոտոցիկլետների գործարանի մոտոցիկլերի մոդելներ

Թանգարանային ֆոնդը հաշվվում է ավելի քան 120 տրանսպորտային միավոր։ Դրանք ոչ միայն ծանր դասի մոտոցիկլետներ են, այլև ԻՄԳ-ի կողմից արտադրված ավտոմոբիլներ, ամենագնացներ, որոնք համալրում են թանգարանի տեխնիկական հավաքածուն 48 ներքին այրման շարժիչներով։ Թանգարանի մոտոցիկլերի հավաքածուն հազվագյուտ է, այն արտահայտում է հայրենական և համաշխարհային մոտոցիկլաշինության զարգացման հիմնական ուղղությունները, որոնք ներկայացնում են Անգլիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի առաջատար մոտոցիկլետային ընկերությունների մոդելները։ Արտասահմանյան բաժնում ներկայացված են Royal Enfield, Vinsent H.R.D., Triumph, Honda, Harley Davidson, Yamaha, Gillera, Ducati, BMW, HSU, Zundapp, Norton, AJS, BSA, Ariel[1] մոտոցիկլետային ընկերությունները։

Թանգարանում պահվող գիտահետազոտական ինստիտուտների, Գլխավոր զրահատանկային վարչության, Համամիութենական կոնստրուկտորական բյուրոյի, Մոտոարդի ՀԳՀԻ տեխնիկական զեկույցները (ավելի քան 5 հազար) բացահայտում են հայրենական մոտոարտադրության կայացման պատմությունը 1940-2000 թվականները։ Թանգարանում հատուկ տեղ են գրավում հիշատակի անձնական ֆոնդերը, որոնք տեղեկություններ են պարունակում հայտնի մարդկանց կյանքի ուղու և գիտա-ստեղծագործական գործունեության, նշանավոր տնօրենների, առաջատար կոնստուկտորների, ԻՄԳ-ի ինժեներների և գյուտարարների, իրբիտցի ԽՍՀՄ չեմպիոնների, մոտոսպորտի գծով տարբեր միջազգային մրցումներում հաղթողների մասին։

Թանգարանի ցուցադրություններում կարելի է ծանոթանալ Իրբիտի մոտոգործարանի ստեղծման պատմությանը (1941-1945 թթ.) և համաշխարհային մոտոցիկլաշինության դրությանը մինչև 1940 թվականը, ԻՄԳ-ի արտադրության սերիական և փորձնական մոդելներին (1951-1995 թթ.), հնարավորություն ընձեռելով պատկերացում կազմել արտասահմանյան արտադրության մոտոցիկլետների առաջատար գործարանների կոնստրուկտորների ստեղծագործական պոտենցիալի մասին, թույլ տալով հետևել 1936-1989 թվականների ընթացքում Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում մոտոարտադրության զարգացման պատմությանը։ Ռուսաստանի մոտոարշավորդների կյանքի, հանդիպումների և ստեղծագործությունների մասին այցելուներին կծանոթացնեն այդ թեմայով ցուցադրությունները։ Մեկ այլ ցուցադրություն տեղեկություններ է տալիս մոտոսպորտի Իրբիտյան դպրոցի, «Ուրալ» մոտոցիկլետներով իրբիտցիների կողմից սահմանած Գինեսի ռեկորդների մասին։ Թանգարանի գործունեության մեջ մեծ ուշադրություն է դարձվում բաց հրապարակներում տեխնիկայի արտագնա ցուցահանդեսների պարբերական կազմակերպմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրբիտի մոտոցիկլերի պետական թանգարան» հոդվածին։