Իրբիդի մարզ
Իրբիդի մարզ (արաբ․՝ محافظة إربد), մարզ Հորդանանի Թագավորության հյուսիսարևմտյան հատվածում։ Վարչական կենտրոնը համարվում է Հորդանանի նշանավոր քաղաքներից Իրբիդը:
Երկիր | ![]() |
---|---|
Կարգավիճակ | մարզ |
Մտնում է | Հորդանան |
Ներառում է | 9 շրջան |
Վարչկենտրոն | Իրբիդ |
Հիմնական լեզու | արաբերեն |
Բնակչություն (2012) | 1 112 300[1] (2-րդ տեղ) |
Խտություն | 707,57 ( 1-ին տեղ) |
Կրոնական կազմ | իսլամ |
Տարածք | 1 572 (1,77 %, 8-րդ տեղ) |
![]() | |
Սահմանակցում է | Դառաայի մարզ և Հյուսիսային մարզ |
ISO 3166-2 կոդ | JO-IR |
moi.gov.jo/Pages/viewpage.aspx?pageID=431 |
Ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալների, մարզի բնակչությունը կազմում է 1 112 300 մարդ և Իրբիդի մարզը համարվում է երկրի 2-րդ ամենաշատ բնակչություն ունեցող վարչական միավորը։
Բնակչության խտության ցուցանիշով առաջատարն է՝ 707,57 մարդ/կմ²:
ԱշխարհագրությունԽմբագրել
Հարավ-արևելքում Իբրիդի մարզը սահմանակցում է Ալ-Մաֆրակի և Ջարաշի մարզերին, հարավում սահման ունի Աջլունի և Ալ-Բալկայի մարզերի հետ։ Հարավ-արևմտյան մասը Հորդանանի սահմանն է Պաղեստինի Ինքնահռչակ Հանրապետության հետ։
Արևմտյան հատվածում գտնվում է Հորդանանի և Իսրայելի սահմանը, որը անցնում է Հորդանան գետով։ Հյուսիսում սահմանակցում է Սիրիայի Արաբական Հանրապետության Դառաայի մարզին:
Սիրիայի և Հորդանանի սահմանը անցնում է նաև Յարմաք գետով:
Վարչական բաժանումԽմբագրել
Իրբիդի մարզը գտնվում է Հորդանանի Թագավորության հյուսիսարևմտյան հատվածում։ Վարչականորեն բաժանված է 9 շրջանների։ Շրջանի կարգավիճակ ունի նաև վարչկենտրոն Իրբիդ քաղաքը։
- Ալ-Կասաբայի շրջան (արաբ․՝ القصبة)
- Բենի Ուբեյդի շրջան (արաբ․՝ بني عبيد)
- Ալ-Մազար ալ-Շամալիի շրջան (արաբ․՝ المزار الشمالي)
- Ալ-Ռամսայի շրջան (արաբ․՝ الرمثاء)
- Բենի Քինանայի շրջան (արաբ․՝ بني كنانة)
- Ալ-Քուրայի շրջան (արաբ․՝ الكورة)
- Ալ-Աղվար ալ-Շիմալիայի շրջան (արաբ․՝ الأغوار الشمالية)
- Ալ-Տայբայի շրջան (արաբ․՝ الطيبة)
- Ալ-Վասատիայի շրջան (արաբ․՝ الوسطية)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հորդանանի մարդահամար, 2012