Ալ-Մաֆրակի մարզ
Ալ-Մաֆրակի մարզ կամ Ալ-Մաֆրակի մուհաֆազա (արաբ․՝ محافظة المفرق), մուհաֆազա Հորդանանի Թագավորությունում։ Վարչական կենտրոնը համարվում է ալ-Մաֆրակը[1] (արաբ․՝ لعقبة)։
Ալ-Մաֆրանկի մարզ արաբ․՝ محافظة المفرق | |
---|---|
Երկիր | Հորդանան |
Կարգավիճակ | Մուհաֆազա |
Մտնում է | Հորդանան |
Ներառում է | 5 շրջան |
Վարչկենտրոն | ալ-Մաֆրակ |
Հիմնական լեզու | արաբերեն |
Բնակչություն (2012) | 293 700 (5-րդ տեղ) |
Խտություն | 11,06 ( 11-րդ տեղ) |
Ազգային կազմ | արաբներ |
Տարածք | 26 551 (29,9 %, 2-րդ տեղ) |
Սահմանակցում է | Ռիֆ Դիմաշկ, Անբար, Հյուսիսային սահմանների նահանգ, Զարքայի մարզ, Ջարաշի մարզ և Իրբիդի մարզ |
ISO 3166-2 կոդ | JO-MA |
Ալ-Մաֆրակի մուհաֆազան վարչականորեն բաժանված է 5 շրջանների միջև։ Հիմնական գործածվող լեզուն և պաշտոնական լեզուն արաբերենն է, իսկ հիմնական բնակիչները՝ արաբները։ Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների, մարզի բնակչությունը կազմում է 293 700 մարդ և այս ցուցանիշով այն համարվում է Հորդանանի հինգերորդ ամենաբնակեցված մուհաֆազան։
Բնակչության խտության ցուցանիշով այս մարզը գտնվում է 11-րդ տեղում, իսկ ցուցանիշը՝ 11 մարդ/կմ²։ Ալ-Մաֆրակի մարզը Հորդանանի երկրորդ ամենամեծ մուհաֆազան է, որի տարածքը (26 551 կմ²) կազմում է ամբողջ երկրի տարածքի 29,9 %-ը։
Աշխարհագրություն
խմբագրելԱլ-Մաֆրակի մարզը հարավ-արևմուտքում սահմանակցում է Ալ-Զարկայի մարզին, արևմուտքում՝ Ջարաշի և Իդլիբի մարզերին, հյուսիսում՝ Սիրիայի Արաբական Հանրապետությանը, արևելքում՝ Իրաքին, իսկ հարավ-արևելքում՝ Սաուդյան Արաբիային։
Ալ-Մաֆրակի մարզի վարչկենտրոն հանդիսացող համանուն Ալ-Մաֆրակ քաղաքը։ Մուհաֆազան դեպի ծով ազատ ելք չունի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հորդանանի Թագավորության վարչական բաժանում». Ալ-Մաֆրակի մարզ – ներքին վարչական բաժանում, աշխարհագրական դիրք և վարչական միավորի տվյալներ. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.(չաշխատող հղում)