Իրանի Իսլամական Հանրապետության ազգային գրադարան

Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային գրադարան և արխիվ (պարս․՝ كتابخانه ملي ايران), Իրանի Իսլամական Հանրապետության ազգային գրադարան և մամուլի կենտրոնական պահոց, պետության գրադարանային տեղեկատվական, գիտահետազոտական, կրթական, մշակութային և հրատարակչական կենտրոն, Իրանի ազգային տեղեկատվական քաղաքականության բնագավառի կոորդինացիոն կենտրոն: Գրադարանի և արխիվի հիմնական մասնաշենքերը գտնվում են Թեհրանում:

Իրանի Իսլամական Հանրապետության ազգային գրադարան
Entrance of National Library (Tehran, Iran).jpg
ԵրկիրFlag of Iran.svg Իրան
Տեսակազգային գրադարան և ազգային արխիվ
Հիմնվել է1937
ՏեղադրությունԹեհրան
Այլ տվյալներ
Կայքnlai.ir/en

ՊատմությունԽմբագրել

 
Իրանի ազգային գրադարանի մասնաճյուղը Նիավարանում (Թեհրան)

Իրանի ազգային գրադարանի ստեղծման պատմությունը սկսվում է 1852 թվականից, երբ Թեհրանում սկսեց գործել Դար-ալ-ֆոնուն մեդրեսը, որին կից ստեղծվեց եվրոպական տիպի փոքրիկ գրադարան: Այս ուսումնական գրադարանի գրքերի հավաքածուն դարձավ ապագա ազգային գրադարանի ֆոնդի միջուկը, որը բացվեց 1937 թվականին[1]: Ազգային գրադարանի կազմավորման հաջորդ փուլը դարձավ Թեհրանում 1897 թվականին «Մոարեֆ» կրթական ընկերակցության բացումը: Իր գործունեության առաջին տարում ընկերակցությունը Դար-ալ-ֆոնուն մեդրեսի կողքին կառուցեց Ազգային կրթական գրադարան (այստեղ «ազգային» (մելլի) տերմինը ցույց է տալիս այս հաստատության ոչ պետական կարգավիճակը): 1905 թվականին Ազգային կրթական գրադարանը և մեդրեսին կից Դար-ալ-ֆոնուն գրադարանը միավորվեցին Գիտությունների Ազգային գրադարանի մեջ: Հետագայում գրադարանը մի քանի անգամ վերանվանվեց՝ Կրթական գրադարան (1919), Հանրային կրթական գրադարան (1934): 1936 թվականին ընդունվեց Հանրային կրթական գրադարանը Իրանի Ազգային գրադարանի վերափոխելու հայեցակարգը: 1937 թվականին գրադարանի համար կառուցվեց նոր շենք, որը Հին Պարսկաստանի թանգարանի հետ միասին ստեղծեց միասնական ճարտարապետական համալիր Մաշգ մայդանում (Թեհրան):

 
Գրադարանի ներքին հարդարանքներ

2001 թվականին Ազգային արխիվը և Իրանի Ազգային գրադարանը միավորվեցին մեկ միասնական կազմակերպական կառուցվածքի մեջ:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել