«Իտալացի աղջկա երգը», հայազգի անվանի գրող և բանաստեղծ Միքայել Նալբանդյանի գրական ստեղծագործությունը, որը գրվել է 1859 թվականին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում[1]։

Իտալացի աղջկա երգը
Ժանրքնարապատմողական
ՀեղինակՄիքայել Նալբանդյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1859
Հրատարակվել է19-րդ դար
ՎիքիդարանԻտալացի աղջկա երգը

Ստեղծագործությունը երկխոսության միջոցով ներկայացնում է ավստրիական կործանարար լծից ազատվելու ուղղությամբ Ջուզեպպե Գարիբալդիի մղած ազգային-ազատագրական պատերազմը։ Բանաստեղծությունը Իտալիայի օրինակով վեր է հանում հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրները՝ հորդորելով միահամուռ ուժերով ընդդիմանալ գերությանն ու պայքարել հանուն ազատության և անկախության։

1991 թվականին ԽՍՀՄ-ից Հայաստանի անկախանալուց հետո «Իտալացի աղջկա երգը» ստեղծագործության հիման վրա գրվել է Հայաստանի անկախ Հանրապետության օրհներգը՝ վերանվանվելով «Մեր հայրենիք»։

Վերլուծություն խմբագրել

Միքայել Նալբանդյանի ստեղծագործությունը ներկայացնում է Ավստրիական կայսրության դեմ Իտալիայի մղած ազգային-ազատագրական պատերազմը՝ «քույր-եղբայր» երխոսության տեսքով։ Իտալացի աղջիկը ռազմաճակատ է ուղարկում սիրասուն եղբորը՝ վերջինիս հանձնելով ազատության խորհրդանիշ հանդիսացող եռագույն իտալական դրոշը։ Խոսվում է այն մասին, որ հայրենիքի համար նահատակվելը անմահություն է, ինչպես նաև իտալացի կանանց խիզախության և ազգասիրության մասին։

«Իտալացի աղջկա երգը» կոչ է հայ ժողովրդին։ Միքայել Նալբանդյանը ստեղծագործությունում Իտալիան ընտրել է որպես անկախության համար պայքարող երկրի օրինակ՝ հորդորելով հայերին ևս հետևել այդ օրինակին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նալբանդյանական ազատություն - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Իտալացի աղջկա երգը